Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞վ է Բուդդան. անո՞ւն, թե՞ պարզապես կոչում

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Բուդդիզմի հիմնադրի անունը Բուդդա է եղել, այնպես, ինչպես քրիստոնեության դեպքում՝ Հիսուս Քրիստոսը , իսկ մահմեդականության պարագայում՝ Մուհամեդը։

Իրականում այդպես չէ։

Իրոք բուդդիզմի հիմնադիր հանդիսանում է Բուդդան, բայց իրականում Բուդդան հատուկ անուն չէ, ինչպես հատուկ անուն չէ «Ամենայն հայոց կաթողիկոս»-ը. այն ուղղակի կոչում է և նշանակում է իմաստուն, զարթոնք ապրած, լուսավորյալ էակ, կատարելության հասած։ Իրականում բուդդիզմի հիմնադիրը Սիդհարթա Գաութաման է, նույն ինքը՝ Բուդդա Գաութաման, Շակյամունի Բուդդան կամ պարզապես Բուդդան։ Նշենք, որ ներկայումս մոտավորապես 600 միլիոնից ավելի մարդ, կամ՝ երկրագնդի բնակչության մոտավորապես 10%-ը, բուդդիստ է, սա համաշխարհային հիմնական կրոնների եռյակի անդամ է՝ քրիստոնեության և մահմեդականության հետ հավասար։ Ենթադրվում է, որ Բուդդան հիմնականում ապրել և ուսուցանել է հնագույն Հնդկաստանի արևել յան մասում մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած ժամանակահատվածում: Բուդդայի կյանքի վերաբերյալ տեղեկությունները, զրույցները և կրոնական կանոնները ամբողջությամբ ամփոփվել են միայն վերջինիս մահվանից հետո և այդպես պահպանվել նրա հետևորդների հիշողության մեջ: Նրան վերաբերող ուսմունքների տարբեր հավաքածուներ փոխանցվել են բանահյուսության ճանապարհով և առաջին անգամ գրի են առնվել նրա մահից մոտավորապես 400 տարի անց: Բացի դա, ի տարբերություն այլ բազմաթիվ կրոնների, բուդդիզմը չունի գլխավոր տեքստ՝ գիրք։ Գիտնականները դժվարանում են անհիմն եզրակացություններ անել Բուդդայի կյանքին վերաբերող պատմական փաստերի վերաբերյալ, բայց նրանցից շատերը ընդունում են, որ նա իրոք ժամանակին ապրել, ուսուցանել և ստեղծել է կրոնական կարգ ու կանոն։ Անորոշ է անգամ Գաութամայի կյանքի և մահվան ժամակաշրջանը: Ըստ վաղ տեքստերի, Սիդհարթա Գաութաման ծնվել է Շակյա տոհմում՝ ներկայիս Նեպալի տարածքում գտնվող համայնքում, որը ծայրամասային էր թե՛ աշխարհագրորեն, թե՛ մշակութապես։ Ավանդույթի համաձայն, ի վերուստ Գաութամայի համար նախասահմանված էր ապրել արքայազնի կյանքով, հետևաբար նա ուներ երեք պալատ՝ կառուցված հատուկ նրա համար: Սակայն 29 տարեկանում նա լքում է պալատը և գնում գտնելու իրեն հետաքրքրող երևույթների պատասխանները:

Նշենք, որ բուդդիզմի տեսության առաջացման վրա մեծ ազդեցություն է ունեցել հինդուիզմը, քանի որ ի վերջո Գաութաման ծնվել էր հինդուիստական ընտանիքում։ Բուդդիզմը և հինդուիզմը շատ հարցերում են միանման, հիմնական տարբերությունն այն է, որ հինդուիզմը թեիստական՝ տեսական կրոն է, իսկ բուդդիզմը՝ ոչ տեսական կրոն։ Քանի որ հնագույն ժամանակներում Հնդկաստանում մարդկանց մեծ մասը հինդուիզմի հավատացյալներ էին, Գաութամային հաճախ պատկերում էին հինդուիստական աստվածների հետ։ Այդ արձանները Գաութամային պատկերում են կիսաբաց աչքերով՝ ցույց տալով խորը մեդիտացիայի վիճակ և անտարբերություն նյութական աշխարհի նկատմամբ։ Բանն այն է, որ, ի տարբերություն այլ կրոնների, բուդդիզմը չի պահանջում, որ մարդը հավատա աստվածներին կամ ամեն ինչ ստեղծած Աստծուն։ Բուդդիզմը ընդունում է երեք հասարակ հասկացություն. ոչինչ մշտական չէ, ամեն գործողություն ունի հետևանքներ և այդ ամենը կարելի է փոխել։ Իրականում թե ինչ է ուսուցանել Գաութաման այն ժամանակ, ներկայումս դժվար է լրիվ համոզվածությամբ ասել։ Երբ նրան խնդրել են մեկ բառով նկարագրել իր ուսմունքը, նա ասել է՝ «ինքնահասկացողություն»։ Ըստ Գաութամայի, երջանկության գաղտնիքը շատ պարզ է՝ ցանկանալ այն, ինչ ունես, և չցանկանալ այն, ինչ չունես։ Կամ՝ յուրաքանչյուր ցանկություն հետագայում ցավ է պատճառելու, քանի որ կա՛մ մարդը չի հասնելու այդ ցանկության կատարմանը, որը ինքնըստինքյան ցավ է, կա՛մ էլ հասնելու է և դա ևս ցավ է պատճառելու, քանի որ ցանկությունը արդեն չկա, մի խոսքով՝ պետք չէ ցանկություններ ունենալ։

Կա մի ավանդապատում այն մասին, թե ինչպես մի թագավոր որոշում է, որ իր ժողովուրդը պետք է ընդունի համաշխարհային կրոններից որևէ մեկը։ Այդ նպատակով նա պալատ է հրավիրում քրիստոնյա, մահմեդական և բուդդիստ իմաստունների, որոնք օրերով սկսում են բացատրել թագավորին իրենց կրոնների ճշմարտությունը և առավելությունը։ Չկողմնորոշվելով՝ թագավորը խորամանկության է դիմում և երեք իմաստուններին խնդրում գրել և իրեն տալ, ըստ իրենց, լավագույն կրոնի անունը, բայց ցանկացած դեպքում նշել նաև այն կրոնը, որին կարելի է երկրորդ լավագույնը անվանել։ Արդյունքում թագավորը որոշում է, որ իր ժողովուրդը պետք է բուդդիստ լինի այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուր իմաստուն առաջինը նշել էր իր կրոնը, բայց քրիտոնյան և մահմեդականը որպես երկրորդ լավագույն կրոն նշել էին բուդդիզմը։

Նյութը հրապարակման պատրաստեց past.am-ը

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March