Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կա նախ­կի­նից եկած մշա­կույթ, որը խան­գա­րում է տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման լի­ար­ժեք կա­յաց­մանը»

INTERVIEW

Կառավարությունը նոր նախաձեռնությամբ ցանկանում է ընդլայնել մարզպետարանների ֆունկցիոնալ դերը: Արդյոք այս փոփոխությունները կանդրադառնա՞ն տեղական ինքնակառավարման մարմինների վրա: «Օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է ընդունել «Տարածքային կառավարման մասին» նոր օրենքը, կոչված է լիարժեք կերպով կենսագործել տարածքային քաղաքականության իրագործման սկզբունքները, այդ քաղաքականության բնագավառները և մարզպետի լիազորություններն այդ ոլորտում: Իմ համոզմամբ, այն որևէ կերպ տեղական ինքնակառավարմանը չի վնասում և չի կարող վնասել, որովհետև տեղական ինքնակառավարման մասին ունենք առանձին օրենք, որտեղ հստակ կարգավորված են ՏԻՄ կարգավիճակն ու հարաբերությունները պետական կառավարման այլ մարմինների հետ», - «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը:

Օրենքի նախագծի մասին խոսելիս, ըստ Անտինյանի, պետք է նախ հասկանալ, թե ինչ տեղ և դեր ունեն մարզպետարանները պետական կառավարման համակարգում և ինչպես են նրանք հարաբերվում տեղական կառավարման մարմինների հետ:

«Թե՛ մարզպետարանների, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների պարագայում գործ ունենք իշխանության ապակենտրոնացման հետ: Սակայն դրանք սկզբունքորեն տարբեր ապակենտրոնացման տիպեր են: Մարզպետարանների դեպքում ունենք ապակոնցենտրացում՝ պատասխանատվությունների փոխանցում կառավարման նույն համակարգում գործող և կառավարության ուղղակի վարչական ենթակայությամբ գործող կառույցներին, իսկ ՏԻՄերի դեպքում գործ ունենք սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումների ընդունման և սեփական պատասխանատվությամբ՝ ՏԻ մարմինների իրավունքի և կարողության սահմաններում այդ որոշումների կենսագործման հետ: Սրանք սկզբունքորեն տարբեր գործընթացներ են: Մարզպետարաններն, ի տարբերություն ՏԻՄ-երի, զուրկ են երեք կարևոր առանձնահատկությունից: Առաջինը` նրանք օժտված չեն իշխանությամբ, որովհետև, ըստ էության, դրանք կառավարության շարունակությունն են տեղերում, տարածքներում, երկրորդ՝ մարզպետարանները չունեն սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասություն. նրանք ընդամենը կատարում են այն որոշումները, որոնք կայացնում է կառավարությունը՝ ոլորտային տվյալ քաղաքականությունը տեղերում իրագործելու համար: Եվ երրորդ՝ մարզպետարանները չունեն ինքնուրույն բյուջե ձևավորելու իրավասություն: Դրանք գործում են պետական բյուջեից, ըստ ոլորտների, իրենց տրվող հատկացումների հիման վրա: Այստեղ է այն սահմանը, որտեղ մարզպետարանները երբեք և ոչ մի դեպքում չեն կարող միջամտել տեղական ինքնակառավարմանը», - ասում է կառավարման փորձագետը՝ ընդգծելով, որ տեղական ինքնակառավարման պարագայում ունենք ապակենտրոնացման այնպիսի տեսակ, որը կոչվում է իշխանության փոխանցում, այսինքն՝ տեղերում համայնքի բնակիչների կողմից իշխանության ձևավորումը ՏԻՄ-երին օժտում է իշխանությամբ և քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ: 

Անդրադառնում ենք նաև հարցին, որ տեղական ինքնակառավարման մարմինները ֆինանսական կախվածություն ունեն մարզպետարաններից: Մասնավորապես, եթե նրանք զարգացման որևէ ծրագիր պետք է իրագործեն, դիմում են մարզպետարաններին: Արդյոք այստեղ խնդիրներ չե՞ն առաջանա, ՏԻՄ-երի ֆինանսական թուլությունը չի՞ ազդի քաղաքական ինքնուրույնության վրա: «Նախ՝ անդրադառնանք մարզպետարաններին: Դրանք ինքնուրույն բյուջե ձևավորելու հնարավորություն չունեն: Մարզպետարանները ֆինանսավորում ստանում են պետբյուջեից: Նրանք իրավունք չունեն տեղական հարկերով բյուջե ձևավորել: 

Մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմինները ինքնուրույն են ձևավորում իրենց բյուջեները հիմնական հարկերի՝ եկամտահարկի և շահութահարկի մասհանումներից, տեղական հարկերից և տուրքերից: Իհարկե, տեղական ինքնակառավարման մեր համակարգը լիարժեք կայացած չէ, որպեսզի ՏԻՄ-երը կարողանան այնքան գումար հավաքագրել, որ ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները: Նրանք պետությունից ստանում են դոտացիաներ և սուբսիդիաներ՝ տարբեր ծրագրերի իրագործման համար: Խոսքն այստեղ գնում է այն սուբսիդավորման մասին, որը պարտադիր խնդիր է դնում տեղական ինքնակառավարման մարմնի առջև այս կամ այն ծրագիրը կամ խնդիրը լուծելու համար: Այո, այդ պրակտիկան դեռևս կա: Բայց տեղական ինքնակառավարման մարմինը նաև ինքն է որոշում՝ դիմե՞լ որևէ ծրագրի համար, թե՞ ոչ: ՏԻՄ-ը դիմում է պետությանը, ասում է՝ ես այսպիսի խնդիրներ ունեմ և ֆինանսական աջակցության կարիք ունեմ: Սա ընդունված պրակտիկա է, և քանի դեռ ՏԻՄ-ը ֆինանսապես թույլ է, այդ գործընթացները կշարունակվեն: Համայնքների խոշորացման ծրագրի իմաստն այն է, որ ապագայում ունենանք խոշոր, հզոր համայնքներ, որոնք կկարողանան և՛ իրենց եկամտային մասն ապահովել, և՛ տեղական ինքնակառավարումն այնպես իրականացնեն, որպեսզի լիարժեքորեն լուծեն տեղական նշանակության հարցերը: Քանի դեռ մեր համայնքները թույլ են, պետությունը նրանց պետք է աջակցի, ինչը նա անում է մարզպետարանների միջոցով: Ունենք պետական լիազոր մարմին՝ տարածքային կառավարման նախարարությունը, որը մարզպետարանների միջոցով հավաքում է տեղեկատվությունը, ուսումնասիրություն կատարում և Կառավարության միջոցով կայացնում հատկացումների մասին որոշումը»,- մարզպետարանների միջոցով: Ունենք պետական լիազոր մարմին՝ տարածքային կառավարման նախարարությունը, որը մարզպետարանների միջոցով հավաքում է տեղեկատվությունը, ուսումնասիրություն կատարում և Կառավարության միջոցով կայացնում հատկացումների մասին որոշումը», նշում է զրուցակիցս: 

Դիտարկմանը, որ հնարավո՞ր չէ լինեն համայնքի ղեկավարներ, որոնք կդիմեն մարզպետարաններին, և վերջիններս, ասենք, հետապնդելով անձնական կամ քաղաքական շահ, մերժեն նրանց, Անտինյանն արձագանքում է. «Իրականում ամեն ինչ էլ հնարավոր է: Իրավական կարգավորումները և ընթացակարգերն այնպիսին են, որ նվազագույնի հասցվեն այդ մտավախությունները: Կա նախկինից եկած մշակույթ, որը խանգարում է տեղական ինքնակառավարման լիարժեք կայացմանը: Այն եկել է խորհրդային տարիներից, երբ համայնքի ղեկավարը մարզպետի հետ շփվում է շրջկոմի և քաղկոմի հարաբերությունների տրամաբանությամբ: Խորհրդային տարիներին կար կախվածություն և՛ կադրային, և՛ ծրագրերի հաստատման առումով: Մարդկանց մտածելակերպից սա դեռևս դուրս չի եկել: Վերջին տարիներին է միայն նկատվում մտածողության փոփոխությունը, երբ համայնքի ընտրված ղեկավարները սկսում են գիտակցել, որը ՏԻՄ-ը կառավարման ինքնուրույն տեսակ է և կախված չէ կենտրոնական իշխանություններից: Այդ մտայնությունը աստիճանաբար անցնում է: Ժամանակի ընթացքում, երբ տեղական ինքնակառավարումը կկայանա և այդ մարմինները լիարժեք ֆինանսական անկախություն կստանան, մեր նշած խնդիրներն էլ կվերանան», - հավելում է պարոն Անտինյանը՝ բերելով մեկ օրինակ.

«Օրեր առաջ, երբ այրվեց Փարիզի Աստվածամոր տաճարը, քաղաքի կենտրոնական Իլ դե Ֆրանս շրջանը պատրաստակամություն հայտնեց մեծ գումար հատկացնել դրա վերականգնման համար: Սա նշանակում է, որ Ֆրանսիայում տեղական ինքնակառավարումն այնքան զարգացած է, որ Փարիզի ենթահամայնքներից մեկը բավականին մեծ գումար է կարողանում նվիրաբերել տաճարի վերականգնման աշխատանքների համար: Փաստորեն, կայացած տեղական ինքնակառավարման պարագայում ՏԻՄ-երը բավական լուրջ ֆինանսական միջոցների կարող են տնօրինել և ապագայում ինքնուրույնաբար լուծել իրենց առջև ծառացած խնդիրները՝ պետությունից ֆինանսական կախվածություն չունենալով», - եզրափակում է զրուցակիցս:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia