Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը դրեց վեր­ջա­կե­տը.գնդակն իշ­խա­նու­թյան դաշ­տում է

POLITICS

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ծավալուն հայտարարությամբ անդրադարձել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտնի հրապարակային գրությանը։ ԲՀԿ առաջնորդի պատասխանը բազմաշերտ է ու, ըստ էության, տալիս է բարձրացված բոլոր հարցերի պատասխանները՝ փակելով շահարկումների, քաղաքական ու քարոզչական մանիպուլ յացիաների ճանապարհը։

Ծառուկյանը նշում է, որ պատգամավորի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքի օրենսդրական ամրագրման պահից առևտրային կազմակերպություններում ունեցած բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման։ Թերևս շահարկումներից խուսափելու համար ԲՀԿ առաջնորդը հատուկ շեշտում է, որ գույքը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո սեփականատերը պահպանում է շահաբաժին ստանալու իրավունքը:

ԲՀԿ առաջնորդը հանգամանալից ներկայացնում է, որ իր գործունեությունը միտված է երկրում հռչակված տնտեսական հեղափոխության օրակարգի իրականացմանը՝ անուղղակի ակնարկելով, որ իր դեմ կամպանիա իրականացնողները հետապնդում են ոչ այնքան հասկանալի նպատակներ։ «Ներդրումային քաղաքականությունը հայտարարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես հայտարարել է ներդրումային քաղաքականության իրականացմանը հնարավորինս նպաստելու և աջակցելու պատրաստակամության մասին»,- անձամբ իր ու ԲՀԿ-ի գործունեությունն այսպես է ներկայացրել Գագիկ Ծառուկյանը։ Նա, ի դեպ, հանդես է եկել շատ կարևոր ու առանցքային մի դիտարկումով. «...շատ ներդրողներ հենց ինձ են տեսնում որպես իրենց ներդրումների վստահելի երաշխավոր, իսկ նման վստահությունը ձեռք է բերվել տարիների ազնիվ ու հաջողված գործունեության շնորհիվ»:

ԲՀԿ առաջնորդն, ըստ էության, ակնարկում է, որ անցած մեկ տարվա ընթացում Նիկոլ Փաշինյանի թիմին չի հաջողվել ստեղծել ներդրումային ինստիտուցիոնալ միջավայր, ինչը միանգամայն համարժեք ու տեղին դիտարկում է։

Հիմնավոր փաստերը շարադրելուց հետո Գագիկ Ծառուկյանը դիմում է Արարատ Միրզոյանին՝ պնդելով. «...անհամաձայնությունս եմ հայտնում բարձրացված խնդրի առնչությամբ «արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ» ձևակերպմամբ տրված Ձեր գնահատականներին, ինչպես նաև՝ հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկությունը «քողարկված մեխանիզմներով» փաստացի անմիջական կառավարելու Ձեր ակնարկին»:

Միով բանիվ՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե կիսում է ապագայում քաղաքական և ձեռնարկատիրական գործունեությունների տարանջատման իրավական մեխանիզմները որոշակիացնելու և հստակեցնելու մասին խորհրդարանի նախագահի կարծիքը: «Ինչպես անձամբ ես, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցությունը պատրաստ ենք բոլոր ջանքերը ներդնել համաշխարհային փորձն ուսումնասիրելու և համապատասխան օրենսդրական փաթեթ մշակելու գործում»,նշել է ԲՀԿ առաջնորդը։

Թեև Գագիկ Ծառուկյանը հույս է հայտնել, որ իր կողմից ներկայացված սպառիչ հիմնավորումները մեկընդմիշտ կփարատեն այս հարցով «մտահոգ» բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների կասկածները, սակայն, ըստ իս, խնդիրը շարունակվելու է շահարկվել, ինչի մասին խոսում է թեկուզև ՔՈ ՍԴԿ կուսակցության նոր նախաձեռնությունը, ինչպես նաև այդ կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանի, մեղմ ասած, անհասկանալի նոր հայտարարությունը, որը մատուցվել է որպես անձնական կարծիք։ Կուսակցությունը դիմել է Ազգային ժողովի երեք խմբակցություններին՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական էթիկայի խախտումներին առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում նախաձեռնելու առաջարկով: Ինչքան էլ տարօրինակ է՝ խորհդարանական մեծամասնության որոշ ներկայացուցիչներ, չնայած Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ուղղակի կամ անուղղակի պաշտպանում են քաղաքական լուսանցքում հայտնված փոքր կուսակցության առաջարկությունը։ Միանգամայն բնական է, որ ՔՈ-ն կարող է նպատակ ունենալ՝ ապալեգիտիմացնել խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները, սակայն տարօրինակ է, որ դրան նպաստում են նաև իշխանությանը մաս կազմող որոշ պատգամավորներ՝ ըստ էության, հակադրվելով Նիկոլ Փաշինյանի օրակարգին։

Ենթադրում եմ, որ գործող իշխանությունը որոշակիորեն կորցրել է իր քաղաքական միասնականությունը ու փորձում է կոնսոլիդացվել՝ «թշնամու» նոր կերպարներ ստեղծելով։ Սակայն սա էժան քաղաքական տրյուկ է, որը հաստատապես հեռանկար չունի՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հեղափոխության թիմի վարկանիշն աստիճանաբար անկում է ապրում՝ չիրականացված խոստումների հետևանքով, իսկ Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմի հեղինակությունն աճում է։ Մյուս կողմից՝ ակնհայտորեն Ծառուկյանի դեմ նման դեմարշները պայմանավորված են հունիսի 9-ին Աբովյանում կայանալիք քաղաքապետի ընտրություններով, որտեղ իշխանության թեկնածուն մրցակցային ընտրություններում հաստատապես չի կարող հաղթել գործող քաղաքապետին, որին սատարում են Ծառուկյանն ու նրա կուսակցությունը։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի թիմն ընտրել է սխալ մարտավարություն, որը բնորոշ է հին համակարգին։ Հակաօլիգարխիկ մտացածին կարգախոսներով ընդդիմադիր հիմնական ուժին լռեցնելու մարտավարությունը դատապարտված է ձախողման, որովհետև միայն խորացնելու է Հայաստանի քաղաքական կյանքում նկատվող ճգնաժամը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia