Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­կադ­րու­թյու­նը պար­զա­պես չի կա­րող ըն­դու­նե­լի լի­նել

POLITICS

Արցախը բոլոր առումներով հայտնվել է «ճակատային» կարգավիճակում։ Հասկանալի է, որ հայկական երկրորդ պետությունը պարբերաբար թիրախավորվում է թշնամու կողմից՝ բարեբախտաբար կարողանալով արժանապատվորեն դիմագրավել բոլոր ոտնձգություններին։

Սակայն վերջին մեկ տարում Արցախի շուրջ բազմաշերտ խնդիրներ են ձևավորվել։ Մի կողմից՝ ակնհայտ չհասկացվածություն կա Նիկոլ Փաշինյանի հեղափոխական թիմի ու Արցախի ռազմա-քաղաքական էլիտայի միջև, մյուս կողմից՝ Արցախում ներքաղաքական անբարենպաստ զարգացումներ են նկատվում, որոնց վրա իր կնիքն, անշուշտ, ունեն Հայաստանում ստեղծված համատեքստն ու Արցախի պոլիտրայի ոչ այնքան ադեկվատ վարքագիծը։ Օրինակ՝ անցած գիշեր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, թե Հայաստանի տարածքում գեներալի կողմնակիցների ուղղությամբ կրակել են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մարդիկ։

Իհարկե, վերջինիս կուսակցությունը հերքել է Բաբայանի գրասենյակի պնդումները, իսկ Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ հայտարարել է, թե տեղի ունեցածը կենցաղային վեճ է, որը ծագել է ֆինանսների շուրջ առաջացած խնդրի հետևանքով

Սակայն նույնիսկ այս պարզաբանումը չի վերացնում լարվածությունը, որովհետև Արցախում ու նրա շուրջ առաջացել է բազմաշերտ հակադրության վտանգավոր համատեքստ, որն ակամայից քաղաքականացնում է անգամ կենցաղային վեճերը։

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Երևանի ու Ստեփանակերտի հարաբերություններում առաջացել է որոշակի ճգնաժամ, ինչը պարբերաբար արտահայտվում է հրապարակային դրսևորումներով, որոնց բազմիցս անդրադարձել եմ իմ նախորդ հրապարակումներում։ Հայաստանի նոր իշխանությունը հրապարակային մակարդակում հանդես է գալիս հետհեղափոխական իրողություններին Արցախի անցնցում ադապտացվելու մարտավարությամբ, սակայն քիչ չեն դեպքերը, երբ ԱՀ իշխանությունը դառնում է հեղափոխական հռետորաբանության ու ագրեսիվ քարոզչության թիրախ։ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունն, իր հերթին, ակնհայտորեն պատրաստ չէր այն արմատական փոփոխություններին, որոնք տեղի ունեցան Հայաստանում։

Երկու հայկական պետությունների իշխանությունների հարաբերություններում դրսևորվող անտագոնիզմը լոկալ դրսևորումներ է ունենում բազմաթիվ հարթակներում, ինչը թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում ստեղծում է ներքաղաքական լարվածություն։ Հայաստանում բոլորը՝ իշխանությունից սկսած ու ընդդիմությունով վերջացրած, պետք է գիտակցեն, որ անթույլատրելի է Արցախի իշխանությունն «օկուպացնելու» փորձերը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ փաթեթավորմամբ դա կմատուցվի հասարակությանը։ Առավել անթույլատրելի է ցանկացած հակադրություն երկու հայկական պետականությունների միջև:

Հայաստանն ու Արցախն, անշուշտ , գտնվում են միասնական քաղաքական համակարգում ու հայկական երկրորդ պետությունը չի կարող անմասն մնալ այն փոփոխություններից, որոնք տեղի են ունեցել Հայաստանում։ Մյուս կողմից՝ Արցախն առաջնագիծ է, ու դատապարտելի է այնտեղ հեղափոխություն ներմուծելու որևէ փորձ, մանավանդ՝ հաջորդ տարի նշանակված նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ։ Արցախցիներն իրենք պետք է ընտրեն իրենց նախագահին ու խորհրդարանը, իսկ Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ուժերը պետք է բացառապես նպաստեն օրինական ընտրությունների անցկացմանը՝ չլինելով Արցախի ներքաղաքական կյանքի շահագրգիռ կողմ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March