Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Էգո­յի» ու քա­ղա­քա­ցու «կռի­վը»

Նախօրեին տարածված տեսանյութում արձանագրված՝ 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար երեկ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից: Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Միայն ողջունելի է, որ այս դեպքում մայրաքաղաքի իշխանություններն օպերատիվ արձագանքել են կատարվածին ու համապատասխան քայլեր են ձեռնարկել։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ քաղաքապետարանի այս որոշումը հազիվ թե «պոպուլյար» լինի, այսինքն՝ արժանանա մեր համաքաղաքացիների միանշանակ դրական արձագանքին։ Համառոտ ներկայացնեմ, որ երեկ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութն այն մասին էր, թե ինչպես է ուղևորուհիներից մեկը դիտողություն անում միկրոավտոբուսի ծխող վարորդին՝ արժանանալով վերջինիս կոպիտ վերաբերմունքին։ Ուշագրավ է, որ մյուս ուղևորները՝ հանուն իրենց թվացյալ «կոմֆորտի» (օրինակ՝ գործից չուշանալու) պաշտպանում են կարգազանց վարորդին՝ «գործ տվողի» պիտակ փակցնելով վարորդի՝ ոչ պատշաճ վարքագծի մասին բարձրաձայնող ուղևորին։

Սա, իհարկե, մասնավոր մի դեպք, դրվագ է, որը, սակայն, բացահայտում է մեր հասարակության արժեհամակարգը, նրա վերաբերմունքը օրենքի վերաբերյալ։ Ոչ մի հեղափոխություն, ոչ մի իշխանություն չեն կարող արմատապես վիճակ փոխել, երբ մեր հասարակությունը շարունակում է ապրել ոչ թե օրենքներով, այլ «մենթալիտետով», միայն սեփական չգրված կանոններով, որոնք, ի դեպ, կարելի է մեկնաբանել յուրովի ու կամայական։ Մեր հասարակության մեծամասնության համար օրենքը մերժելի, նույնիսկ դատապարտելի է, երբ հարվածում է նրա իրական կամ թվացյալ կոմֆորտին, չձևակերպված արտոնությանը, «ձախ» եկամտին։ Որպես հավաքականություն՝ մենք պահանջում ենք բռնել, դատել կոռուպցիոներներին, հետ վերցնել պետությունից ու հասարակությունից գողացվածը, սակայն «ատամներով» դիմադրում ենք, երբ որևէ իրավախախտման համար օրենքը թակում է մեր դուռը՝ հաճախ մոռանալով, որ մեծ ու փոքր հանցագործություններ չկան, ու հաճախ մեծ հանցագործությունները մնում են անպատիժ, երբ աչք ենք փակում առերևույթ փոքրի վրա։

Պատահական չէ, որ ժողովրդական խոսքն ասում է՝ ձու գողացողը ձի էլ կգողանա։

Մինչև մեր հասարակությունը չհասկանա, որ կոմֆորտի իդեալական վիճակն օրինապաշտությունն է, օրենքի առջև բոլորի հավասարությունը՝ առհասարակ հանրության մեջ, և յուրաքանչյուր մարդու մեջ՝ մասնավորապես, շարունակվելու է «էգոյի» ու քաղաքացիական մտածողության, գիտակցության «պատերազմը»։ Օրենքից դուրս չի կարող լինել կոմֆորտ որևէ մեկի, նույնիսկ՝ հանցագործի համար։ Առանց մյուսների իրավունքները պատշաճ հարգելու՝ որևէ քաղաքացի չի կարող ռեալիզացնել իր իրավունքները։ Ազատությունն աբստրակտ հասկացություն չէ, այն համակարգ է, որն ապահովում է մարդու բարեկեցությունն ու անվտանգությունը։ Ազատությունը երբեք, ոչ մի պարագայում չի կարելի շփոթել ամենաթողության, «բեսպրեդելի» հետ, որովհետև այն չի կարող ծառայել պետությանն ու քաղաքացուն, եթե հիմնված չէ օրենքի գերակայության վրա։ Ազատությունը մի միջավայր է, որը մարդկանց ռեալիզացվելու հնարավորություն է տալիս՝ առանց այլոց իրավունքները տրորելու։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia