Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Բիզ­նե­սի հա­մար վստա­հու­թյուն չկա».հինգ տո­կո­սը զար­գա­ցում չէ, դա մո­տա­վո­րա­պես նույն մա­կար­դա­կի վրա է

SOCIETY

 Օրերս Դիլիջանում կայացավ «Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովը, որին, ի թիվս պաշտոնատար անձանց և հյուրերի, ներկա էին մեկ տասնյակից ավելի ներդրողներ, որոնք Հայաստան էին ժամանել տարբեր երկրներից:

Կարեն Մդիվանյանը Հայաստան է եկել որդու հետ: Երկուսն էլ գործարար են, մտածում են Տավուշում շինարարության ոլորտում «գործ սկսելու» մասին: Մդիվանյանը Ռուսաստանի վաստակավոր շինարար է: Աշխատել է Վենեսուելայում, Հունաստանում, Իրաքում, Սիրիայում, Իրանում և այլուր: Խոսում է հինգ լեզվով: «Եղել եմ Երևանի ճանշինի պետ, բայց երբ կոռուպցիան սկսվեց, գնացի Հայաստանից: 1993 թվականից այստեղ չեմ ապրում», - «Փաստի» հետ զրույցում ասում է Մդիվանյանը:

Հարցնում եմ՝ իսկ ինչո՞ւ եք ցանկանում հենց Տավուշի մարզում ներդրում կատարել. «Ծնունդով Թիֆլիսից եմ, մեծացել եմ Երևանում, բայց մայրս Սևքարից է՝ Տավուշից: Դրա համար եմ այստեղ», - արձագանքում է գործարարը:

Նախքան հարցազրույցը, երբ ելույթ էր ունենում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Մդիվանյանը, դիմելով նրան, ասել էր, որ ներդրողին անհրաժեշտ են կոնկրետ թվեր՝ որքա՞ն է լինելու ՀՆԱ-ն, ի՞նչ դինամիկա է սպասվում, որքա՞ն չզբաղված մարդ կա այսօր Տավուշում, կատարվո՞ւմ է ենթակառուցվածքների փորձաքննություն և այլն: Նախարարի տեղակալը նշել էր, որ տնտեսական աճի դինամիկան այս պահին դրական է։ 

«Ակնկալում ենք, որ այս տարի տնտեսական աճը 5 տոկոսից բարձր է լինելու։ Տավուշի մարզում գործազրկությունը բարձր չէ», - ասել էր Ավանեսյանը՝ հավելելով, որ պատրաստ է հավել յալ տեղեկատվություն տրամադրել գործարարին: Հետաքրքրվում ենք՝ մեր զրուցակցին բավարարե՞լ են փոխնախարարի նախնական հավաստիացումները:

«Շինարարությունը և շինանյութի արտադրանքը գալիս են երկրի զարգացման հետ: Այսինքն՝ եթե երկիրը չի զարգանում, շինարարություն չկա, ոչ մի նոր բան չի կառուցվում, հետևաբար պետք չեն գալիս շինանյութերի նոր խմբաքանակներ: Երբ էկոնոմիկայի փոխնախարարը ելույթ է ունենում, պետք է պարտադիր նշի, թե ինչպես է զարգանում տնտեսությունը, քանի որ բիզնեսի համար դա շատ կարևոր է:

Հինգ տոկոսը զարգացում չէ, դա մոտավորապես նույն մակարդակի վրա է: Պատկերացնում էի ավելի բարձր զարգացում: Գործարարի համար կարևոր հարց է՝ ո՞վ պետք է աշխատի իր բիզնեսի մեջ: Փոխնախարարն ասում է, որ Տավուշի մարզում չկան ազատ մարդիկ, որոնք որևէ տեղ չեն աշխատում:

Որևէ մեկը չի հաշվում, թե որքան մարդ կա, որքանն են դուրս գալիս Հայաստանից: Այս թվերը էկոնոմիկայի նախարարությունը պետք է ստույգ իմանա: Ասենք՝ վաղը բիզնեսը հիմնեցի, ո՞վ է աշխատելու հաստոցի վրա, տրակտորը վարելու և այլն: Այս հարցի պատասխանը չստացա: Կարևոր է նաև ենթակառուցվածքների փորձաքննությունը, ինչն այսօր Հայաստանում գոյություն չունի: Ի՞նչ է դա նշանակում: 

Ճանապարհը, ջուրը, հոսանքը, գազն ազդում են ապրանքի ինքնարժեքի վրա: Ո՞վ է ուսումնասիրում՝ ինժեներական լուծումները ճի՞շտ են, թե՞ սխալ, ո՞վ է հաշվարկում դրանց արժեքը, չէ՞ որ սա հետո ներառվում է գործարարի ներդրումային ծրագրի մեջ», - ասում է Մդիվանյանը՝ նշելով, որ խնդիրները բավական շատ են և երբեմն հասկանալի միայն կոնկրետ գործում մասնագիտացված մարդկանց:

Նա նշում է, որ իր համար առնվազն անհասկանալի է, որ Հայաստանը հրավիրում է վրացիներին՝ երկրի տարածքային զարգացման պլանը կազմելու համար:

«Դա ինձ համար նոնսենս է: Մեր շինարարները միշտ զարգացման ավելի բարձր մակարդակ են ունեցել, քան վրացիները: 19-րդ դարի վերջում աշխարհում ի հայտ է գալիս տարածքային զարգացման պլանավորում՝ ստույգ օրենքներով: Այդ ժամանակ Հայաստանը պետություն չէր, իսկ հետո մտավ Խորհրդային Միության կազմի մեջ:

Քաղաքաշինության իրավասությունը պատկանում էր Հայաստանին, իսկ տարածքային զարգացմանը՝ Մոսկվային: Այդ իրավասությունը Հայաստանում չկար, ինչպես և չկար ենթակառուցվածքների ծրագրերի փորձաքննությունը: Հիմա փորձում ենք ինչ-որ մեկին «վարձել», որ փորձաքննություն անցկացնի, բայց նման փորձաքննությունը երբեք ճիշտ չի լինի, որովհետև գործում է հետևյալ կանոնը՝ ով փող է տալիս, նա էլ պատվիրում է երաժշտությունը», - ասում է գործարարը:

Նա կարծում է, որ սխալ են այն հարցադրումները, թե այս կամ այն գործարարը որքան ներդրում է պատրաստվում կատարել Հայաստանում: «Այսօր գումարը նշանակություն չունի, գաղափարն է կարևոր: Ամեն ինչ սկսվում է բիզնես-գաղափարից: Բայց բիզնեսի համար վստահություն չկա: Հասկանում ենք՝ այսօր չկա կոռուպցիա, ինչը շատ կարևոր է մեզ համար: Բայց դա գործի մի մասն է, իսկ կարևոր մասերից մեկը կոմպետենցիան է՝ իրավասությունը, ինչն առայժմ բիզնեսում չենք տեսնում», - ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ցանկությունը շատ մեծ է Հայաստան վերադառնալու և հայրենիքին օգտակար լինելու, ընդ որում՝ ոչ միայն որպես գործարար, այլ որպես օգնական և խորհրդատու:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia