Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կա­ռա­վա­րու­թյունն ան­տար­բեր է խնդիր­նե­րի նկատ­մամբ. տնտե­սու­թյան աճը ցածր է, իսկ տեմ­պե­րը՝ դան­դաղ

INTERVIEW

Տնտեսական ցուցանիշների վերաբերյալ թվերը մեծ նշանակություն չունեն: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն է այսպես մտածում ու կարծում է, որ թվերի վրա ուշադրություն դարձնելն այնքան էական չէ, որքան այն իրավիճակը, որն այսօր է առկա: Նշենք, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն այս տարվա հունվար-մայիսին կազմել է 7.3%` 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Նույն ցուցանիշն է գրանցվել նաև 2019թ. մայիսի կտրվածքով. այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ 7,3 % աճ է գրանցվել:

Թվերը ոչինչ չեն ասում

«Եկեք հաշվենք, թե այդ 7,3 տոկոսը բացարձակ որքա՞ն է կազմում: Կարող է հինգ միլիոն է, տասը, 20 և այլն, բայց, մեծ հաշվով, այդ ամենը տնտեսության մեջ չի էլ երևում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մակարյանը՝ չկիսելով այն կարծիքները, թե թվերը նկարված են: «Ավելի կարևոր է այն, որ մենք թվերից չկառչենք: Թվերը կարող են լինել շատ տարբեր, խաբուսիկ: Թեկուզ ճիշտ լինելու դեպքում դրանք ոչինչ համարյա չեն ասում: Ամենակարևորը դինամիկան է, որն արագ պետք է լինի: Իսկ այն, որ նման ցուցանիշներն ամպագոռգոռ հնչեղություն են ստանում, նորմալ է, քանի որ բազմաթիվ պատգամավորներ ու պաշտոնյաներ իրենց աշխատանքը ցույց տալու կարիք ունեն: Իրենք կոմպլեքսավորված են. իրենց ասում են՝ լավ չեք աշխատում, իրենց քննադատում են, և իրենք ուզում են ցույց տալ ինչ-որ բաներ: Հաճախ էլ փոքր հաջողությունը ճչացող տոնով են ներկայացնում: Թվերն ու ցուցանիշները մեծ նշանակություն չունեն, իսկ բիզնեսը կիրառական ու գործնական է, իրեն թվերով չես խաբի, ինքը պետք է տեսնի դա գործնականում: Եթե լավ դինամիկա կա, մենք դա ինքնըստինքյան կտեսնենք»,-նշեց նա՝ հավելելով, որ խնդիրը պետական մարմինների, պաշտոնյաների աշխատանքի մեջ է:

Ո՛չ հարսանիք է, ո՛չ էլ հարսի շուրջը պար գալ՝ աշխատել է պետք

«Ազգային ժողովի յուրաքանչյուր հանձնաժողովում 3-4 մարդ գիտի իր գործը, մնացածը ոչինչ չգիտեն: Նույնը նախարարությունների դեպքում է. օդորակիչներով զովացրած աշխատասենյակներ, կոստյում, 50 նազիր վեզիր, պահակ ու մեկը, ով գալիս, ծիկ է անում՝ տեսնի, բոլորը եկե՞լ են, որ նախարարը գա, նստի, գնա, ուղեկցեն: Շուրջը միաժամանակ հիսուն հոգի են պտտվում: Բայց ո՛չ հարսանիք է, ոչ էլ հարսի շուրջը պար գալ: Աշխատել է պետք. պաշտոնյաները պետք է աշխատեն ու գիտակցեն, որ պատասխանատու են հարկատուների առաջ»: Գագիկ Մակարյանը նորմալ է համարում այն հանգամանքը, որ քաղաքացիները չեն զգում ակտիվություն արձանագրող ցուցանիշների ազդեցությունը. «Պատճառն այն է, որ կան գլոբալ մի քանի խնդիրներ, որոնք ներկայիս կառավարությանը չի հաջողվում լուծել: Առաջին խնդիրը եկամտաբերությունն է: Որպես օրինակ, բերեմ մեր վերջին հետազոտության արդյունքները: Միկրո և փոքր բիզնեսի 238 ընկերությունների շրջանում հարցում էինք արել՝ կապված եկամուտների բավարարության հետ: Հարցրել էինք, թե որքանո՞վ են եկամուտները բավարարում սնունդ, հագուստ, կենցաղային և այլ արժեքավոր իրեր, ինչպես նաև մեքենա և տուն գնելու համար: 49 տոկոսը նշել էր, որ վաստակած գումարը բավարարում է միայն սնունդ և հագուստ ձեռք բերելու համար: Այսինքն, մենք գործ ունենք աղքատ բիզնեսմենի հետ: Գրեթե նույն իրավիճակն է, երբ մարդն ինչ-որ տեղ աշխատի ու ապրի ստացած աշխատավարձով: Այսինքն, բիզնեսի եկամտաբերությունը շատ ցածր է՝ տնտեսության մեջ եկամտաբերությունը բարձրացնելու կարիք ունենք»:

Ժողովուրդը դեռ աղքատ է

Մյուս խնդիրն, ըստ մեր զրուցակցի, գործարար միջավայրի բարելավումն է:

«Ճիշտ է, կառավարությունը հայտարարեց մոնոպոլիաների, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց այդ գործոնների դրական ազդեցությունը պետք է մեծացնել: Բացի այդ, պետք են նաև ռեֆորմներ, որոնք դեռ չեն արվում. այժմ միայն իներցիոն գործընթացներ են: Մյուս խնդիրը գնողունակությունն է. ժողովրդի գնողունակությունը դեռ ցածր է, որովհետև ժողովուրդը դեռ աղքատ է: Հատկապես մարզերում և քաղաքային համայնքներում գործազրկությունը դեռ բարձր է: Այսինքն, մենք չունենք գնողունակության այնպիսի մակարդակ, որը կնպաստի նրան, որ մարդիկ ավելի շատ ծախսեն»,-նշեց նա՝ ընդգծելով, որ պետական գործիքակազմը պետք է ավելի արդյունավետ օգտագործվի, ինչը կարտահայտվի նաև էֆեկտիվության բարձրացմամբ:

«Պետությունը պետք է գեներացնի զբոսաշրջությունը, որ գոնե այս ոլորտի շնորհիվ խթանվեն ներքին փոքր արտադրությունները, փոքր ծառայությունների ոլորտները: Այս ամենն իր հերթին կնպաստի գնողունակության արհեստական ավելացմանը: Եթե ժողովուրդն այդքան գնողունակ չէ, բայց զբոսաշրջիկը գնողունակ է, ապա այդպես ընդհանուր գնողունակությունը կավելանա: Բացի նշվածներից, պետք է հաշվի առնել, որ մեր շուկան փոքր է, բնակչության թիվը՝ ևս: Այդ համատեքստում պետք է մտածել նաև հայրենադարձությունը խթանելու ուղղությամբ, աշխատել նաև արտահանման վրա»,-ասաց նա՝ նկատելով, որ այս անհրաժեշտությունների ֆոնին պետական մարմինների աշխատանքը գոհացուցիչ չէ:

Մերժված օրենքներ կամ նախագծեր են բերում

«Կառավարության, նախարարների, պետական մյուս մարմինների գործունեության տեմպերը շատ դանդաղ են: Իսկ Ազգային ժողովի պարագայում չպետք է հիմք ընդունենք բերած օրենքների քանակը. ես նկատել եմ ու լսել նաև տարբեր աղբյուրներից այն մասին, որ հաճախ բերում են դարակներում առկա 2016-2017թթ. մերժված օրենքներ կամ նախագծեր: 

Այդկերպ ինչ-որ պատգամավորներ ուզում են ցույց տալ, որ ակտիվ են, բայց իրականում խառնաշփոթ բաներ են կատարվում՝ սեղանին դրվում է և՛լավը, և՛ վատը, մինչդեռ ընդհանուր տրամաբանություն պետք է լինի: Եվ, ամանակարևորը, պետք է խթանվեն օտարերկրյա ներդրումները, ինչի ուղղությամբ աշխատանք ևս չկա:

Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ պետական մարմիններն ու պաշտոնյաները պարզապես չունեն այն մշակույթը, այն մեթոդաբանությունը, որով պետք է աշխատեն ներդրողների հետ: Երբ հարցը հասնում է ներդրումների համար տարբեր թույլտվություններ ստանալուն, դիմումների, նամակների ու հանդիպման առաջարկների վերաբերյալ արձագանքները ձգձգվում են կամ մերժողական ու ձևական քայլեր են արվում»,-ասաց նա՝ նշելով, որ միայն տեղական ներդրողներին վերաբերող 4-5 դեպք ունեն, որոնց վերաբերյալ հարցադրումները դեռ անպատասխան են՝ լուծում չեն ստացել:

«Երբ տեղական ներդրողներին վերաբերող հարցերը տարբեր պետական մարմինների պասիվության պատճառով լուծում չեն ստանում, ի՞նչ պետք է սպասի օտարերկրյա ներդրողը, գա ու ընկնի դռնեդո՞ւռ: Բիզնեսն ինքն իրենով իր գործը կատարում է՝ առանց պետությունից որևէ բան սպասելու կամ ակնկալելու, բայց պետությունն իր մասը պետք է կատարի: Վերջին հաշվով, մասնավոր հատվածն ու քաղաքացիները պատվիրատուներ են, և պետական մարմիններն իրենց պատվերները պետք է լավ կատարեն, բայց պետական մարմիններում ակնհայտ է իներցիան: Մասնավոր սեկտորի հետ շփումներն ինտենսիվ չեն»,-նշեց Գագիկ Մակարյանը:

Եթե բիզնեսը չի զարգանում, վերջում մահանալու է  

Նա շեշտեց ևս մի քանի գործոնների մասին:

«Կառավարությունը պետք է շատ արագ հետամուտ լինի մի քանի հարցերի, որոնցից առաջինը բիզնեսի համար ֆինանսների հասանելիությունն է: Բիզնեսը նման է երեխայի: Երեխային կերակրում են վիտամիններով և ռեժիմով, որ նա մեծանա, բիզնեսն էլ է ուզում մեծանալ, այն տեղում չի կարող դոփել՝ բիզնեսի պահպանման մոդելն իր զարգացման մեջ է: Եթե ինքը չի զարգանում, վերջում մահանալու է: Բիզնեսի սնունդը փողն է, որը կօգնի մոդեռնիզացնել, մեծացնել բիզնեսն ու մոդեռնիզացնելու ճանապարհով բարձրացնել եկամտաբերությունը: Բայց հիմա ի՞նչ ունենք. ֆինանսների հասանելիության առումով դժվարին վիճակ է: Բացի այդ, կառավարության ծրագրում գրված էր՝ պետք է աջակցել ձեռնարկությունների մոդեռնիզացիային: Թեև գրված էր, բայց այսօրվա դրությամբ այդ առումով որևէ քննարկում չենք լսել:

Պետությունը պետք է իր շահը բաշխի, կիսի բիզնեսի դժվարությունը կամ էլ բացի արդյունաբերական կրեդիտներ՝ ցածր տոկոսով: Բայց նշված հարցերով որևէ թեմա, խոսակցություն և հանդիպում չկա: Ես երևի թե մեկ տարի է, ինչ կետ առ կետ ներկայացնում եմ այն դրույթները, որոնք պետք է իրականացվեն խոշոր ներդրումներ ապահովելու համար: Բայց ոչ մի կետ չի քննարկվել, առկա խոչընդոտների մասով ոչ մի կետ չի վերացվել: Նշանակում է՝ անտարբեր ենք այդ ամենի հանդեպ: Կառավարությունն անտարբեր է խնդիրների նկատմամբ, հետևաբար, գումար չի գալիս, ընդլայնում չի լինում, տնտեսության աճը ցածր է, իսկ տեմպերը՝ դանդաղ: Արդյունքում նոր ֆինանսներ պետության մեջ չեն մտնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia