Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­յաս­տա­նը Եվ­րո­մի­ու­թյան և ԵԱՏՄ-ի մի­ջև ընտ­րու­թյան հար­ցում ընտ­րեց ՀԱՊԿ-ը

INTERNATIONAL NEWS

eurasia.expert-ը «Եվրամիության հետ «Արևել յան գործընկերության» 10 տարին. դասեր Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Բաթումում տեղի ունեցած «Արևել յան գործընկերության» երկրների համաժողովում Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ ԽՍՀՄ-ի փլուզումը ունեցել է ահռելի դրական ազդեցություն Վրաստանի, Լեհաստանի և Կենտրոնական ու Արևել յան Եվրոպայի երկրների համար: Նա նաև հայտարարել է , որ Եվրամիությունը փորձում է Անդրկովկասը «քաշել» իր ազդեցության գոտի:

Արդեն շուրջ 10 տարի է, որ անդրկովկասյան երեք պետությունները ընտրել են Արևմուտքի հետ համագործակցության ուղին, և այդ պայմաններում «Արևել յան գործընկերության» ծրագրի տասնամյակին նվիրված Բաթումում կայացած համաժողովը վերածվել էր կարևոր քաղաքական սիմվոլի: Եվրոպայի համար Թբիլիսին առանձնահատուկ է, նա համարվում է «Արևել յան գործընկերության» առաջամարտիկ, և պատահական չէ, որ հենց նա է Անդրկովկասում առաջինը ստացել քաղաքացիների՝ շենգենյան գոտու երկրներ առանց մուտքի արտոնագրի այցելությունների թույլտվություն, և հենց նա է իր ստրատեգիական նպատակը համարում ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլ նաև Եվրամիության մեջ մտնելը:

Այնուամենայնիվ, չնայած համաժողովում հնչած՝ ապագայի լավատեսական մտքերին, քննարկումից դուրս մնաց ամենակարևոր՝ կովկասյան ուղղությամբ «միացյալ Եվրոպայի» արդյունավետ քաղաքականության իրականացման հարցը: Բանն այն է, որ «Արևել յան գործընկերության» 10-ամյա աշխատանքը անդրկովկասյան երեք պետությունների հետ տվել է երեք տարբեր արդյունք: Վրաստանի դեպքում ստրատեգիական ընտրություն դեպի Եվրամիություն, իսկ Ադրբեջանի և Հայաստանի դեպքում` տարբեր ուղղվածության սելեկտիվ կոոպերացիա: Հայաստանը մոտ էր ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն, բայց դա չեղավ, և Արևելքը, ինչպես միշտ, դրանում մեղադրեց Մոսկվային: Բայց կան կարևոր նրբություններ: Ինչ-որ իմաստով կարելի է արձանագրել, որ Ուկրաինայի օրինակը Հայաստանի համար է, որը ստորագրեց համաձայնագիրը և ստացավ արդյունք:

Հայաստանը չէր կարող առանձնանալ Ռուսաստանից առանց անվտանգության առումով ինչ-որ փոխհատուցում ստանալու: Իհարկե, պայմանագրի ստորագրումը որոշակի տնտեսական դիվիդենտներ կբերեր, բայց դա չէր կարող երաշխավորել Երևանի դիրքորոշման պահպանումը Ղարաբաղի և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: Արդյունքում Երևանը ընտրեց ԵԱՏՄ-ն կամ Ռուսաստանը, որպես երկրի անվտանգության պահպանման ավելի հուսալի գործընկեր: Հայաստանում անգամ հումոր կա. «Հայաստանը Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցում ընտրեց ՀԱՊԿ-ը»: Այնուամենայնիվ, անգամ դա չխանգարեց Երևանին շարունակել համագործակցությունը «Արևել յան գործընկերության» շրջանակներում: 

Ադրբեջանը, ինչպես մինչև 2013 թվականը, այնպես էլ Ուկրաինայի ճգնաժամից և Արևմուտքի և Ռուսաստանի միջև դիմակայության նոր փուլ սկսվելուց հետո էլ հավատարիմ է մնացել Եվրամիության հետ փոխշահավետ համագործակցության սկզբունքին: Նրանց միջև բանակցությունների «եվրոպական արժեքային» բովանդակությունը միշտ էլ եղել է երկրորդ պլանում: Այս իմաստով ուշագրավ է այն, որ 2018 թվականի հուլիսին Եվրամիությունը և Ադրբեջանը ձեռք են բերել պայմանավորվածություններ չորս գործընկերային առաջնահերթություններով՝ պետական կառույցների ամրապնդում և լավ կառավարում, տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ, էներգաարդյունավետություն և մոբիլություն: Այստեղ պետք է նշել, որ երկու կողմերի համար այնպիսի զգայուն հարցերը, ինչպիսիք են մարդու իրավունքների պաշտպանությունը և ղարաբաղյան կարգավորումը, առաջնահերթությունների մեջ չեն մտնում:

2019 թվականի ապրիլին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկո Մոգերինին, մեկնաբանելով «Եվրոպա-Ադրբեջան» համագործակցության խորհրդի նիստի արդյունքները, հայտարարել է, որ «ի տարբերություն Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրեր ստորագրած Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի, Ադրբեջանը, լինելով նավթով ու գազով հարուստ երկիր, հավատարիմ է Եվրամիության հետ շատ սերտ և հավասար հարաբերություններ զարգացնելուն» (մեր ժամանակների համար հազվադեպ անկեղծություն): 

Հենց դա է պատճառը, որ Բաքվի և Բրյուսելի միջև համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, չնայած ստորագրման ժամկետների մասին բազմիցս է հայտարարվել: Կովկասի բոլոր երեք երկրներն էլ ունեն տարբեր դիրքորոշումներ Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ: Վրաստանը Բրյուսելում տեսնում է մի ուժ, որը կարող է օգնել լուծել երկրի տարածքային ամբողջականության խնդիրը: Տարածաշրջանային մեկուսացման պայմաններում գտնվող Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել տնտեսական կապերը առանց Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի խախտման: Ադրբեջանը ավելի շատ կողմնակից է գործնական կոմերցիոն մոդելի, առանց մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների խստիվ պարտավորությունների ընդունման:

Այսպիսով, «Արևել յան գործընկերության» ծրագրի իրականացումը մեկ ստանդարտով առնվազն խնդրահարույց է, եթե ոչ անիրականանալի: Եվ եթե որոշների համար այդ ծրագրի «զսպման» ունակությունը կարևորագույն գերակայությունն է, ապա մյուսների համար կարևոր է անվտանգության երաշխիքները կամ շահավետ տնտեսական համագործակցության հնարավորությունը:

Կամո Խաչիկյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia