Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ռե­ժի­սո­րը ստիպ­ված է զբաղ­վել իր ֆիլ­մե­րին վե­րա­բե­րող ցան­կա­ցած աշ­խա­տան­քով»

INTERVIEW

Երիտասարդ ռեժիսոր Քրիստինե Ղազարյանի «Սարերում» վավերագրական ֆիլմը նրա դիպլոմային աշխատանքն է:

«Ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որը հայրենիք է վերադարձել Մոսկվայից: Նրանք այնտեղ կյանքի ավելի լավ պայմաններ են ունեցել, ինչ-որ առումով անհոգ ապրել: Քչերը կթողնեին քաղաքային կյանքն ու կգային սարերում ապրելու: Այս ընտանիքի մասին տեղեկացա համացանցից և որոշեցի՝ ֆիլմիս հերոսները հենց նրանք են լինելու: Ընտանիքն այժմ ապրում է Արցախում՝ Քարվաճառի Ծար գյուղում:

Ամուսինը հայ է, կինը` ռուս: Չնայած դժվար պայմաններին, մնում են Արցախում, փորձում ստեղծել իրենցը: Հերոսուհիս մեծ սիրով ռուսերեն և անգլերեն է դասավանդում գյուղում: Այնտեղ երեխաներն առաջին անգամ են անգլերեն սովորում: Ամուսինն էլ հովիվ է», - ասում է Քրիստինեն:

Ռեժիսորը տեղեկացնում է, որ ֆիլմն այս տարի աննկատ չի մնացել Ղրիմում կայացած «Золотой витязь» փառատոնի ժամանակ, այն մրցանակի է արժանացել: Բացի դա, այս տարվա օգոստոսին «Սարերում» ֆիլմը ներկայացվելու է մի քանի միջազգային կինոփառատոններում. Թունիսում կայանալիք «WOW Film Festival»-ին, Բանգլադեշ ո ւ մ ՝ « G l o b a l Y o u t h F i l m F e s t i v a l Bangladesh»-ին և Հայաստանում՝ «Fresco» միջազգային կինոփառատոնին: Քրիստինեն նշում է՝ պարբերաբար հրավերներ է ստանում տարբեր փառատոններից՝ իր ֆիլմը ներկայացնելու համար, ինչն, անշուշտ, ոգևորող փաստ է: 

«Փառատոնն ինձ համար մի հարթակ է, որտեղ կարող ես ներկայացնել քո երկիրը, խնդիրները, այն արժեքները, որոնցով մեր ժամանակներում այստեղ ապրում են: Կարծում եմ՝ հրաշալի է, երբ փառատոնում ֆիլմդ նկատում են, գնահատում կատարածդ աշխատանքը: Դա նշանակում է՝ հետաքրքիր ես իրենց, կարողացել ես հուզել մարդկանց: Շատերը ֆիլմ են նկարահանում միայն փառատոնների համար: Կարծում եմ՝ սխալը հենց դա է: Ֆիլմերը պետք է լինեն մեր մասին, իսկ մենք, վստահ եմ, հետաքրքիր ենք դրսում: Վստահ եմ, որ այսօր կան ֆիլմեր, որոնք հետաքրքիր են նաև օտար, ոչ հայազգի հանդիսատեսի համար», - նշում է մեր զրուցակիցը:

Հարցին՝ այսօր երիտասարդների համար հե՞շտ է ֆիլմարտադրության ոլորտում ճանապարհ հարթելը, Քրիստինեն ունի իր պատասխանը. յուրաքանչյուր ոլորտ ունի իր բարդությունները, իսկ դրանք հաղթահարելու համար ամենակարևորը պետք է նվիրվես աշխատանքիդ ու սիրես այն: 

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու համար, որն ինչ-որ նոր գործ է սկսում, ընդ որում՝ կապ չունի, թե որ ասպարեզում, դեպի հաջողություն տանող ճանապարհները միշտ էլ դժվար են լինում:

Դժվարությունները հաղթահարելու համար ամենակարևորը պետք է ցանկություն և մեծ սեր այն աշխատանքի հանդեպ, որն անում ես: Եթե սեր չկա, անիմաստ է», - ընդգծում է երիտասարդ ռեժիսորը:

Խոսում ենք նաև ֆինանսական աջակցության մասին: Քրիստինեն կարծում է, որ պետությունը փորձում է աջակցել, իհարկե, իր հնարավորության սահմաններում:

«Ֆինանսական աջակցություն, իհարկե, պետք է լինի: Գիտեմ, որ այսօր իրենց հնարավորության սահմաններում փորձում են ձեռք մեկնել երիտասարդ ստեղծագործողներին, ինչը ողջունելի է: Բայց մենք ունենք մի կարևոր բաց, որը շատ ցավոտ է բոլոր երիտասարդների համար:

Չունենք պրոդյուսերներ, որոնք կօգնեն գտնել ֆինանսական միջոցներ, ֆիլմերի հետ չի կատարվում պրոդյուսերական աշխատանք: Ռեժիսորը ստիպված է ինքն զբաղվել իր ֆիլմերին վերաբերող ցանկացած աշխատանքով: Սա բաց է, որը պետք է լրացնել: Դա կօգնի հայտնիություն բերել մեր ֆիլմերին, երկրին, գումար վաստակել, իսկ ռեժիսորն էլ կզբաղվի միայն ստեղծագործական աշխատանքով», - ասում է «Սարերում» ֆիլմի ռեժիսորը:

Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ նա նշում է՝ պատրաստում են հեռուստատեսային նոր նախագիծ, որն իրենից ներկայացնում է վավերագրական ֆիլմաշար, սակայն դրա մանրամասները ստեղծագործական կազմը կներկայացնի ավելի ուշ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia