Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­յաս­տա­նում «հե­ղա­փո­խու­թյան» փաս­տը դեռ պետք է ապա­ցու­ցել

INTERNATIONAL NEWS


regnum.ru-ն «Փաշինյանը հավակնում է դառնալ համայն հայության առաջնորդ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում դեսպանների և երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ժամանակ մի շարք նկատառումներ է ներկայացրել, որոնք հետաքրքրություն են ներկայացնում թեկուզ միայն այն պատճառով, որ դրանց քաղաքական գաղտնազերծումը թույլ է տալիս հասկանալ, թե Փաշինյանը ինչպիսին է տեսնում քաղաքական գործընթացը, ինչպես է ծրագրում իրականացնել տարբեր ուժերի միավորման և համախմբման գործառույթները, ինչպես է փորձում սահմանել պետական և հասարակական հաստատությունների գործունեության ուղղությունները և ինչպես է նախանշում երկրում իր կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքի առանձնահատկությունները:

Սկզբից փորձենք հասկանալ առաջին նկատառումը, որը կարծես թե հենց հիմնականն է: Ըստ Փաշինյանի, «կա փոքր ազգի և փոքր ժողովրդի ընկալման բարդույթ, ընդ որում, այդ բարդույթը կարող է արտացոլվել գործունեության բոլոր ոլորտներում և անգամ արտաքին քաղաքականության մեջ», որին էլ ինքը ականատես է եղել որպես վարչապետ կատարած այցերի ընթացքում»:

Փաստացի Փաշինյանը կրկնում է Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու այն խոսքերը, որոնք վերջինս արտահայտել է բրիտանական Institute for War and Peace Reporting-ին վերջերս տված հարցազրույցում, երբ նա պատմել է արևմտյան առաջնորդների հետ շփման իր սեփական փորձի մասին:

Ըստ Սահակաշվիլու, սկզբում ինքը Արևմուտքը տեսնում էր իդեալիստական լույսի ներքո և մտածում, որ Արևմուտքը ևս առաջնորդվում է նույն արժեքներով, ինչպես և ինքը, և դրա առանձնահատկությունն է օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակությունը:

Ինչպես ասել է Հենրի Քիսինջերը, «Սահակաշվիլին նման էր թույլ խաղացողի, որը պոկեր խաղալու համար նստում էր ուժեղ խաղացողների հետ նույն սեղանին՝ առանց որևէ խաղաթուղթ ձեռքին ունենալու»:

Ըստ Սահակաշվիլու, «երբ մի փոքր երկիր նստում է մեծերի հետ սեղանի շուրջ և սկսում է ինչպես հավասարի հետ խոսել, ապա միշտ չէ, որ դա գնահատվում է, քանի որ վերջիններս համարում են, որ դիմացինը փորձում է իր գլխից բարձր ցատկել»: Սահակաշվիլին պատմել է, որ հիմա ինքը դա հասկացել է:

Սա իրականում նորություն չէ, դա, այսպես կոչված, փոքր երկրների ֆենոմենն է, որը, չնայած տարբեր երկրների դեպքում տարբերություններ ունի, բայց ունի մեկ մեծ ընդհանուր խնդիր՝ նրանք փոքր են և ուժով չեն կարող պաշտպանել իրենց ազգային շահերը խոշոր երկրներից: Ինչպես ասում էր հին հույն պատմիչ Ֆուքիդիդեսը, «ուժեղը անում է այն, ինչ կարող է անել, իսկ թույլը ընդունում է այն, ինչի հետ ստիպված է հաշտվել»: 

Այնուամենայնիվ, Փաշինյանը առաջարկում է մի ռազմավարություն, որը, նրա կարծիքով, թույլ կտա Հայաստանին գոյատևել: Այսպես նախանշվում է երկրորդ նկատառումը: Փաշինյանը կոչ է անում բառացի իմաստով ճանաչել, այսպես ասած, «թավշյա հեղափոխությունը» որպես «համաշխարհային իրադարձություն»:

Ըստ նրա, «աշխարհում երկրի հեղինակությունը բարձրացնելու համար Հայաստանի դեսպանությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է օգտագործեին այս փաստը»:

Այս պատգամը ևս լավ ուսումնասիրված և շարադրված է քաղաքագիտության դասագրքերում: Որոշակի պայմաններում փոքր պետությունը փորձում է օգտագործել «ժողովրդավարությունը» որպես ազգային ինքնիշխանության ապահովման կարևոր գործիքներից մեկը:

Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում «հեղափոխության» փաստը դեռ պետք է ապացուցել, քանի որ ակնառու բոլոր տվյալներով նկատելի է, որ միայն իշխանափոխություն է եղել: Արտաքին աշխարհի կողմից ընկալման առումով ինչոր տեղ, իհարկե, կարելի կլիներ վիճարկել հեղափոխության փաստը, եթե Փաշինյանը փոխեր երկրի արտաքին քաղաքականությունը:

Բայց Երևանը շարունակում է հավատարիմ մնալ իր նախկին արտաքին պարտավորություններին և ինտեգրացիոն միություններին` ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին: Փաշինյանն ասել է, որ «արտաքին քաղաքականության մեջ հակադարձումներ չեն լինի, չնայած դա չի նշանակում, որ արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել»:

Հավանաբար, փոխվել է, կամ պետք է փոխվի՝ հաշվի առնելով նրա հնչեցրած կոչը՝ «երկրի շահերի հստակ դիրքորոշմամբ և համապատասխանությամբ» այնպես «մանևրել», որ «բուռն հոսքի մեջ չլինի սայթաքում»: Հայաստանի համար այստեղ վտանգն այն է, որ մանևրելով ուժային կենտրոնների միջև՝ վտանգ է առաջանում, որ նրանցից մեկի համար կարող է դառնալ օտար, իսկ մյուսի համար՝ «ոչ յուրային»:

Ամեն դեպքում «թավշյա հեղափոխության» ընկալումը, ինչպես Փաշինյանն է ներկայացնում, և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում ակնհայտորեն այլ կերպ են ընդունում: Վերջապես Փաշինյանն ասել է, որ «դեսպանները պետք է ներկայացնեն ամբողջ հայությանը», այլ «ոչ թե որոշակի քաղաքական ուժ, էլիտա կամ նույնիսկ պետություն»:

Բայց դրա համար աշխարհի հայությունը նախ պետք է Փաշինյանին ճանաչի առաջնորդ: Իսկ դա դեռևս չկա: Նա ընկալվում է ընդամենը որպես Հայաստանի երրորդ հանրապետության ղեկավարներից մեկը, իսկ այդ հանրապետությունը ձևավորվել է, այսպես կոչված, «ռուսահայաստանի» տարածքում, իսկ արևմտահայ սփյուռքը Օսմանյան կայսրության հպատակների սերունդն է:

Նրանց կողմից անգամ վերջերս քայլեր են ձեռնարկվել արտասահմանյան երկրներից մեկում, այսպես կոչված, արտաքսման պայմաններում Արևմտյան Հայաստանի խորհրդարան և կառավարություն ստեղծել:

Ի դեպ, Թուրքիան դա հստակ գիտակցում է, երբ փորձում է քաղաքական երկխոսություն սկսել «իրենց հայերի» հետ: Արևմտահայերը Առաջին հանրապետությունը չեն համարել Հայաստան և հաճախ այն անվանել են Երևանի Հանրապետություն՝ հայտարարելով, որ Հայաստանի պատմական հիմքը գտնվում է «էրգրում»:

Ավելին, ժամանակակից Հայաստանը տարածքով Առաջին Հայկական հանրապետության կեսի չափ է և դե յուրե նրա իրավահաջորդը չէ, և արևմտահայերի ներկայացուցչական մարմինների կողմից ոչ ոք նրան իրավունք չի տվել ներկայացնել իրենց շահերը:

Տեսականորեն հնարավոր է Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունների նոր մակարդակի բարձրացում: Բայց դա չի լինի, քանի դեռ Փաշինյանը փորձում է Հայաստան- Սփյուռք - Լեռնային Ղարաբաղ ձևաչափով, հայտարարելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման անհրաժեշտության մասին, ճնշում գործադրել Ստեփանակերտի վրա, քանի որ դա կապված է հայտնի խնդիրների լուծման վտանգների հետ, այդ թվում` Ստեփանակերտի կարգավիճակի մասով: 

Այնպես որ, ստացվում է, որ իրականում հայերը մինչ այժմ համախմբված են միայն ազգովի, բայց իրականում գտնվում են իրենց համար շատ թույլ քաղաքական դաշտում: Պարզ է նաև, որ միայն ուժեղ Հայաստանի պայմաններում Սփյուռքը կդադարի ընկալվել այլ երկրների կառավարությունների կողմից՝ որպես իրենց երկրում պատերազմից և սովից ապաստանածներ:

Վտանգն այն է, որ ուժերի իրական հարաբերակցության օբյեկտիվ ընկալումից հրաժարվելու դեպքում «Փաշինյանի դարաշրջանի Հայաստանը» կարող է անդառնալի սխալներ թույլ տալ:

Կամո Խաչիկյան

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia