Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տա­րա­ծաշր­ջա­նա­յին խնդիր­նե­րի լու­ծում­նե­րի փնտրտուք

INTERNATIONAL NEWS


russian.rt.com-ը ««Փափուկ ուժից» մինչև ռազմական համագործակցություն. ինչու է Վրաստանը մասնակցում Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանում մեկնարկել է Eternity-2019 («Հավերժություն-2019») հրամանատարաշտաբային զորավարժությունը, որին մասնակցում են նաև Թուրքիան և Վրաստանը:

Ըստ սցենարի, երեք երկրների զինծառայողները վարժվելու են տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության իրականացման մեջ: Այն մասին, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին մասնակցելու է նաև Վրաստանը, հայտարարվել էր այս տարվա հունիսին՝ երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո:

Ըստ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքագետ Անդրեյ Կոշկինի, Վրաստանն ակնկալում է, որ զորավարժություններին մասնակցելը կօգնի բարձրացնել իր բանակի հրամանատարական կազմի պատրաստությունը, և, բացի դա, ՆԱՏՕ-ի երկրորդ ամենահզոր բանակը Թուրքիայինն է, իսկ Վրաստանը ակտիվորեն ձգտում է այդ դաշինքին անդամակցել, և նման զորավարժությանը մասնակցելը Թբիլիսիի՝ նպատակին մոտենալու գործողություն կարելի է համարել:

Քաղաքագետը նաև կարծում է, որ Վրաստանը ինքնին հազիվ թե այդ զորավարժությունների առաջատար մասնակիցն է՝ հաշվի առնելով նրա զինված ուժերի ցավալի վիճակը, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա Հայաստանի հետ հարաբերությունների դժվարությունների համատեքստում իր տարածաշրջանային խնդիրների լուծում է փնտրում այնպիսի ուժեղ խաղացողի հետ, ինչպիսին է Թուրքիան, և ռազմական փոխգործակցությունը թույլ է տալիս նրան ցույց տալ, որ Ադրբեջանը միայնակ չէ և կարող է ստանալ արտաքին աջակցություն:

Բաքվի և Անկարայի հետ միասին զորավարժություններին մասնակցելու պաշտոնական Թբիլիսիի որոշումը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել Վրաստանում: Ինչպես հայտարարել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, Դավիթ-Գարեջի վանական համալիրի հետ կապված Ադրբեջանի գործողությունների ֆոնին դա հավասարազոր է Վրաստանին և նրա պատմությանը վիրավորանք հասցնելուն:

Սևծովյան-կասպյան տարածաշրջանի սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Նովիկովը rt.com– ին տված հարցազրույցում բացատրել է, որ վրացական քաղաքական վերնախավի շրջանում ոչ պարզ վերաբերմունք է ձևավորվել Ադրբեջանի հանդեպ: 

Փորձագետի կարծիքով, Ադրբեջանի նկատմամբ անվստահության հիմքը ոչ այնքան սահմանային հարցերն են, որքան Բաքվից էներգետիկ լիովին կախվածության վախը:

Ըստ նրա, արդեն այսօր իսկ վրացական կողմը զգում է ադրբեջանական էներգակիրների մատակարարումներից կախվածությունը, և ակնհայտ է, որ այժմ Թբիլիսիում առկա է որոշակի հակամարտություն վառելիքի մատակարարման ադրբեջանական կողմնորոշման կողմնակիցների և նրանց հակառակորդների միջև:

Հիշեցնենք, որ վրաց-ռուսական հարաբերությունների ճգնաժամի պայմաններում Թբիլիսին հրաժարվել է ռուսական գազ ներկրելուց և սկսել է մեծացնել ադրբեջանական էներգակիրների մատակարարումները, ներառյալ ոչ միայն բնական գազը, այլ նաև նավթը:

Սակայն ժամանակի ընթացքում Վրաստանի ղեկավարությունը սկսել է կասկածել այս մոդելի արդյունավետության վրա: ԶԼՄ-ներն այս տարվա փետրվարին գրել էին, որ Գեորգի Քոբուլիան, որն այն ժամանակ զբաղեցնում էր Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, հայտարարել էր, որ էներգակիրների մեկ մատակարարի մենաշնորհը անընդունելի է: 

Ըստ Պրիմակովի անվան Միջազգային հարաբերությունների և տնտեսության հետխորհրդային երկրների հետազոտության կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Ավատկովի, Թուրքիայի համար անցանկալի է առճակատումը Բաքվի և Թբիլիսիի միջև:

Փորձագետը կարծում է, որ Անկարան շահագրգռված է այդ պետությունների միջև միասնության ամրապնդմամբ, որպեսզի վրացական տարածքով իր ապրանքներն ազատորեն տեղափոխվի թուրքական կողմից որպես «փոքր եղբայր» ընկալվող Ադրբեջան: 

Ավատկովը նշել է նաև, որ բացի դա, հարկ է հասկանալ, որ «Eternity-2019» զորավարժությունները նպաստում են տարածաշրջանում թուրքական ազդեցության տարածմանը:

Վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիան մեծ աշխարհաքաղաքական հավակնություններ է դրսևորում և ձգտում է ստեղծել իր ազդեցության գոտին` ընդունելով պանթուրքիզմի գաղափարները: 

Չնայած Վրաստանը թուրքալեզու երկրների շարքում չէ, սակայն հետաքրքրություն է ներկայացնում Թուրքիայի համար: Անկարան Վրաստանը տեսնում է որպես կամուրջ դեպի կարևոր դաշնակից` Ադրբեջանը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներ:

Անկարան Թբիլիսիի հետ համագործակցությունը չի սահմանափակում միայն ռազմական դաշտով, և նա այսօր Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է: Միևնույն ժամանակ, թուրքական կողմը չի մոռանում իր «փափուկ ուժը» կիրառել Վրաստանի հանդեպ: Վրաստանում ակտիվորեն գործում են թուրքական տարբեր պետական և հասարակական կազմակերպություններ:

Թուրքական կողմի համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում վրացական այն շրջանները, որտեղ մահմեդականները մեծամասնություն են կազմում. օրինակ՝ այդպիսին է Աջարիան:

Աջարիան ժամանակին եղել է Օսմանյան կայսրության կազմում և այսօր դարձել է ոչ միայն Անկարայի մշակութային նախագծերի հասցեատերը, այլ նաև թուրքական ներդրումների հիմնական ստացողը:

ԶԼՄ-ների տեղեկություններով, թուրքական ֆինանսական ներարկումների ծավալը հասնում է ինքնավարություն մուտք գործող ընդհանուր արտաքին ներդրումների 90% -ին:

Մինչ Թբիլիսին բողոքում է «ռուսական ագրեսիայի» և «օկուպացիայի» դեմ, թուրքական ազդեցությունն ավելի ու ավելի է զգացվում հարավ-արևմտյան Վրաստանում, և Աջարիան վերածվում է թուրքական տարածքի:

Ըստ Վլադիմիր Նովիկովի, եթե տարածաշրջանում Թուրքիայի ներկայությունը մեծանա, հավանական է, որ հետագայում Անկարան կարողանա ազդել այլ երկրների հետ հարաբերությունների՝ Թբիլիսիի քաղաքականության վրա և նույնիսկ կարող է դե ֆակտո ստեղծել պրոտեկտորատ վրացական այնպիսի տարածքներում, ինչպիսին է Աջարիան:

Վլադիմիր Ավատկովն էլ կարծում է, որ ներկայումս Վրաստանը, Թուրքիային դարձնելով ամենամեծ ներդրող ու առևտրային գործընկեր, այդ կերպ փորձում է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, բայց չի հասկանում, որ երկարաժամկետ հեռանկարում դա վտանգավոր ռազմավարություն է անգամ վրացական պետականության պահպանման տեսանկյունից:

Կամո Խաչիկյան

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia