Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ար­հես­տա­կան ան­հար­թու­թյուն­նե­րի նպա­տա­կը հե­տի­ոտ­նի անվ­տան­գու­թյունն է»

SOCIETY

Վարորդներից ավելի ու ավելի հաճախակի ենք ահազանգեր ստանում, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում նրանք ամեն քայլափոխի հանդիպում են արհեստական անհարթությունների կամ էլ, ինչպես ժողովուրդն է ասում, «պառկած ոստիկանների»: 

Նրանք նշում են, որ դրանք, իհարկե, կարևոր են` երթևեկության անվտանգության տեսանկյունից, բայց հիմնականում կառուցված են՝ առանց համապատասխան չափանիշները հաշվի առնելու:

Իսկ ահա ծայրամասերում ընդհանրապես գրեթե յուրաքանչյուր ոք իր տան դիմաց բետոնից կոպիտ անհարթություն է շարում, ինչի արդյունքում մեքենաները շարքից դուրս են գալիս: ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի թիվ 113-Ն որոշման հաստատվել են արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները: 

Բացի դա, նշվում է, որ արհեստական անհարթությունից առաջ պետք է համապատասխան նշան տեղադրվի, որպեսզի վարորդը տեղյակ լինի անհարթության գոյության մասին:

 

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ արհեստական անհարթությունները երթևեկության մեջ ակտիվ կամ ոչ օրինաչափ վարքագիծ դրսևորող վարորդների գործունեության արդյունքն են:

«Բնակավայրերի, սեփական տների մոտ ամեն անգամ ցավալի դեպքեր են տեղի ունենում:

 Բոլորն էլ ցանկանում են լինել պաշտպանված, և շատ ժամանակ մարդիկ ինքնաշեն թմբեր՝ արհեստական անհարթություններ են սարքում: 

Մի ժամանակ պլաստմասե անհարթություններ էին տեղադրվում, բայց դրանք շարքից շուտ դուրս եկան: Հիմա ճանապարհային ոստիկանությունը քաղաքապետարանի հետ համատեղ փողոցներում, նախապես հայտարարություններ անելով, գծանշումներ ու նշաններ տեղադրելով, մեծ անհարթություններ են անում՝ հիմնական և ոչ թե, ասենք, երրորդական փողոցների վրա կամ էլ սեփական տների մոտ: 

Երբ ես ավագանու անդամ էի, տարբեր առիթներով դիմել եմ Երևանի քաղաքապետարանին և ճանապարհային ոստիկանությանը:

Այն անհարթությունները, որոնք, այսպես ասած, ինքնաշեն էին, ՃՈ-ն միջնորդում էր, որպեսզի քաղաքապետարանը դրանք հեռացներ: Բայց ինչ-ինչ ձևերով քաղաքապետարանում այդ ինքնաշեն անհարթությունները դառնում էին գրանցված:

Չեմ կարող ասել, թե ինչ մեթոդներով: Տեղեր կան, որ իսկապես անհարթությունների կարիք չկար, բայց մարդիկ սարքում էին դրանք և այնուհետև, չգիտես ինչ-ինչ ձևերով, դրանք օրինական, հիմնավորված և գրանցված էին դառնում, ինչի հետևանքով այդ անհարթություններն արդեն չէին հեռացվում: Միևնույն ժամանակ, դրանք չէին համապատասխանում պահանջներին և չէին դրվում համապատասխան նշաններ»,ասում է Ղահրամանյանը:

ՀԿ-ի համահիմնադիրը նշում է՝ այս իրավիճակում փակուղու մեջ ենք հայտնվել: Ստացվում է, որ երթևեկության մեջ վատ վարքագիծ դրսևորող վարորդների շատանալու հետ միաժամանակ արհեստական անհարթությունները ևս շատանում են: 

«Եթե անդրադառնանք հետիոտնային անցումներին, որոնք նաև արհեստական անհարթությունով են, դրանք կարծում եմ՝ օգտակար են: 

Միգուցե որոշ դեպքերում իրենք լավ չեն կահավորվում կամ ասֆալտ անողները սահուն չեն կառուցում այդ անհարթությունները, և մեքենաների համար որոշակի խնդիրներ են առաջանում, բայց դա վարորդների ոչ ճիշտ, շատ դեպքերում անուշադիր երթևեկության արդյունքն է, որի հետևանքով մարդիկ են զոհվում:

 

 

Կարող ենք հանել այդ անհարթությունները, բայց դրա հետևանքով մարդիկ կզոհվեն: Բնականաբար, կան շատ ավելի լավ տարբերակներ, սա լուծման լավագույն տարբերակը չէ, սակայն հաշվի առնելով այն իրավիճակը, որ կա մեր երկրում՝ ֆինանսական մեծ բեռը և ոչ արդյունավետ ծախսերը, քաղաքային իշխանությունը կարողանում է հարցին այս կերպ լուծում տալ: 

Միգուցե ֆինանսական այլ պայմաններում այլ ձևերով հնարավոր լիներ և հնարավոր է լուծել այս խնդիրը, բայց ներկայումս դա դժվար է պատկերացնել, որովհետև մեր երթևեկության անվտանգությունը չափազանց ցածր մակարդակի վրա է այս առումով: Արհեստական անհարթությունների ստեղծման հիմնական նպատակը հետիոտնի անվտանգությունն է»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak