Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե ժողովուրդը գիտի ընդվզել մեկի դեմ, ապա նույն ժողովուրդը կարող է ընդվզել նաև երկրորդի դեմ»

INTERVIEW

Հստակ ծրագրերի բացակայությունը, բացասական մթնոլորտը, հասարակության չիրականացած սպասելիքները ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար այսօր առաջնային խնդիրների շարքում են:

«Երբեք չէի ցանկանա այս եզրակացությանը գալ, բայց, ցավոք, դա կախված չէ իմ կամքից. կարծում եմ՝ այսօր իշխանությունն ամբողջությամբ ժողովրդին բարձիթողի վիճակում է թողել, մոռացել է, թե ինչ ծրագիր է ներկայացրել և ինչ է պարտավորվել: Այսօր մեր կյանքը լցված է բացառապես բացասական էմոցիաներով: 

Բռնեցին այս անձին, պատրաստվում են մյուսին բռնել, մեկը ինքնասպանություն գործեց և այլն, և այլն: Կարելի է ասել՝ մեր այսօրվա իրականությունը սարսափ ֆիլմ է դարձել:

Բայց ժողովուրդը ոչ թե այսօրվա իրականության, այլ իր կյանքը բարելավելու համար էր ձեռքերը պարզած գնում հեղափոխության: Իսկ այսօր, կարծես, որևէ տեսանելի, շոշափելի ու էական առաջընթաց չկա: 

Այդ վիճակն, ըստ իս, չի կարող երկար շարունակվել, որովհետև եթե ժողովուրդը գիտի ընդվզել մեկի դեմ, ապա նույն ժողովուրդը կարող է ընդվզել նաև երկրորդի դեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Պետրոսյանը՝ շեշտելով, որ ժողովրդին անընդհատ կերակրում են տեսարաններով:

«Բայց այդպես չի կարելի պետություն ղեկավարել: Ես օրինակ բերեմ օտարերկրյա այցերը: Մենք ոգևորվում ենք, որ մեր պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, գնում է որևէ երկիր: Ակնկալում ենք, որ այդ այցերից Հայաստանի համար օգուտներ կլինեն: 

Բայց գնալ ու այդ երկրներում մեր երկրի ներքին խնդիրներից խոսելն ու ձեռնունայն վերադառնալը մեր ակնկալիքը չէ: Դա ժողովրդի ակնկալիքը չէ: 

Հեղափոխությունն արվել է ոչ թե հանուն այսինչի, այլ՝ ընդդեմ եղածի: 

Բայց հիմա, նույն մարդը, որը նախկինում հացի խնդիր ուներ, այսօր նորից շարունակում է այդ խնդիրն ունենալ: Նույն մարդը, որն աշխատանք չուներ, այսօր նորից գործազուրկ է:

Այսօր լավ կադրերը կրկին շարունակում են աշխատանք փնտրել օտար երկրներում: 

Զուգահեռ՝ նրանք, որոնք ոչ մի ներդրում չեն ունեցել երկրում, ոչ մի լուրջ կրթական ցենզ ու տվյալներ չունեն, բայց արտաքին տեսքով նմանվում են ղեկավարին, ու դրան գումարած՝ մի քանի կիլոմետր քայլել են, բարձր պաշտոններ են ստանում:

 

Այդուհանդերձ, այդ պաշտոններում իրենք իրենց չեն արդարացնում՝ չպատկերացնելով նաև իրենց կարգավիճակն ու պարտականությունները»,-շեշտեց մեր զրուցակիցը: 

Նա խորհուրդ տվեց հիշել, որ հեղափոխություն արած ժողովուրդը նորից կարող է գնալ այդ քայլին. 

«Ըստ այդմ՝ պետք է հիշեն, թե ի՞նչ են ստանձնել, ինչո՞ւ են եկել իշխանության: Այդուհանդերձ, իրենց մոտ այսօր միայն մի բան է լավ հաջողվում. դա թշնամանքի մթնոլորտ տարածելն է, ահաբեկելը՝ ասել, որ այսօր այս մեկին են ձերբակալելու, վաղը՝ նրան:

 

Թշնամանքի մթնոլորտը ստեղծվում է հենց ամենավերին մակարդակից: Իրականությունը սա է, որը լցված է բացասական ընկալումներով ու էմոցիաներով, բայց այդպես պետություն ղեկավարել չի կարելի: 

Ի վերջո, որքան մենք թուլանանք, մեխանիկորեն ուժեղանալու է մեր թշնամին: Իսկ այսօր ընտրված «ով մեր հետ չի, մեր թշնամին է» կարգախոսից բացի Հայաստանը թուլացնելու ավելի կարճ ճանապարհ գոյություն չունի»:

 

Անդրադառնալով քաղաքական ուժերի դիրքավորումներին՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ, որը ներգրավված չէ իշխանության մեջ, այնտեղ հայտնվելու ցանկություն ունի:

«Դա բնական է: Իշխանության հասնելը ցանկացած քաղաքական ուժի իրավաչափ, լեգիտիմ ակնկալիքներից մեկն է: 

Օինաչափ է, որ այսօր արտախորհրդարանական ուժերն ակտիվություն են դրսևորում: 

Բայց, իհարկե, ցանկացած ակտիվություն չէ, որի հիմքում պետականաշինությունն է:

 Համենայն դեպս, մենք որևէ մեկին չենք կարող զսպել կամ արգելել քաղաքական հավակնություններ ունենալ: 

Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերին, ապա ակնհայտ է, թե քաղաքական որ ուժն ինչ պատրաստակամությամբ է մոտենում իր ստանձնած պարտավորություններին, իհարկե, հաշվի առնելով նաև օբյեկտիվ հնարավորությունները. մենք նախագիծ ենք ներկայացնում, որն ուղղված է մեր մատաղ սերնդի պաշտպանությանը, ու միայն նրա համար, որ «այսինչյան այսինչն» է հեղինակել այն, նախագիծը կառավարությունից մերժված է գալիս, մերժվում է նաև ԱԺ մեծամասնության կողմից: 

Նման պարագայում կառուցողական աշխատանքից խոսելը դժվար է: Ու, ընդհանրապես, թող մեծամասնություն կազմող խմբակցությունը ևս հիշի, թե ի՞նչ է խոստացել ժողովրդին, ի՞նչ պարտավորություններ ունեն: 

Իսկ հետո թող ոչ թե որպես պատգամավոր, այլ որպես քաղաքացի գնահատեն իշխանության խոստումների ու դրանց իրականացման հարաբերակցությունը, ինչն, ըստ իս, զրոյական է»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այսօր թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ կրթական բարեփոխումներին ուղղված ծրագրեր չկան:

 

«Իսկ ոլորտները վերահսկող ծառայությունների պատասխանատուներն իրենց պարտքն են համարում ամեն օր ֆեյսբուքյան գրառումներ անել, մտնել քաղաքական գործընթացների մեջ, որի իրավունքը չունեն:

Գոյություն ունի քաղաքական զսպվածության սկզբունք, իսկ իրենք ընդհանրապես թքել են այդ սկզբունքի վրա: Ու փոխանակ գործով զբաղվեն, քաղաքական գնահատականներ են հնչեցնում:

Այս ամենի մեջ այսօր քաղաքացին, մեծ հաշվով, անտեսված է: 

Իրականում ժողովրդին հետաքրքիր չէ, թե ինչ է իր երկրի ղեկավարի անունն ու ազգանունը, ժողովրդի համար ավելի կարևոր է իր կյանքի բարելավումը. եթե ուրիշի հեղինակությունը ստվերելով՝ փորձում ես քոնը կառուցել և արդյունքում որևէ առաջընթաց չես արձանագրում, ուրեմն, որևէ մեկին պետք չես»,-հավելեց նա:

Գևորգ Պետրոսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև դատաիրավական համակարգին, ներկայումս առկա որոշ գործընթացների: Սկսելով վերջից ու խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակից՝ մեր զրուցակիցն ընդգծեց.

«ՍԴ-ին պետք է հանգիստ թողնել, որ իրականացնի իր գործառույթները: Եթե կա մի անձ, որն իրեն անպայման ուզում է տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում, չի կարելի այդ անձի պատճառով խաթարել ամբողջ մի պետական մարմնի աշխատանքը: Որևէ խնդիր այնտեղ չկա, ով ընտրվել է՝ լեգիտիմ է: 

Այսօր արհեստական խնդիր են ստեղծել, վիճարկում են ՍԴ նախագահի գործունեության իրավաչափությունը, նրա պաշտոնական պարտականությունների կատարումը: Բան ու գործ թողած՝ ուրիշ հարցերով են զբաղվում: Թող այդ մարմինն աշխատի, իսկ եթե որևէ պաշտոնյայի ապօրինի նշանակվելու փաստը որևէ ձևով հաստատված չէ, ի՞նչ իրավունքով ենք անձնական ամբիցիաների համար խաթարել կառույցի բնականոն աշխատանքը»:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այդպես էլ անհասկանալի մնաց այն, թե ինչ է հասկանում իշխանությունը դատաիրավական բարեփոխում ասվածի տակ: «Սկզբում օտար ծագման երևույթներ էին ուզում ներդնել՝ վեթթինգ և այլն:

Հետո հասկացան, որ այդ ամենը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, իսկ հիմա էլ հորինել են այլ անուններ՝ բարեվարքություն և այլն: 

Իրականում իշխանությունը չի հասկանում, թե ինչ է ուզում: 

Չի կարողանում մարդկային լեզվով բացատրել, թե իր խնդիրը ո՞րն է, որից հետո անմիջապես հետ է կանգնում իր գաղափարից: Ոչ մի դատաիրավական բարեփոխում, մեծ հաշվով, չկա: Դատաիրավական բարեփոխումը պետք է սկսվեր դատարանի անկախությունը հարգելու գաղափարից:

 Իսկ եթե կարող ես ժողովրդին հրահանգել, որ գրոհեն ու դատավորներին չթողնեն աշխատել, երբեք չես կարող դատական համակարգ ունենալ: Այս ամենն իր հերթին ուղղակիորեն ազդում է ներդրումների հոսքի վրա: 

Եթե ներդրողը տեսնի, որ Հայաստանում դատավորը պաշտպանված չէ, որ գործադիրի հրահանգով նրան կարող են պառկեցնել գետնին, որևէ ներդրում այստեղ չի կարելի ակնկալել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak