Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դե­ղե­րի գնե­րը չեն նվա­զում. ինչո՞ւ

SOCIETY

Համաձայնեք՝ հիվանդանալն այսօր թանկ «հաճույք» է: 

Մի կողմից՝ հիվանդանոցային ծառայությունների բարձր գները, մյուս կողմից էլ՝ դեղեր, խնամքի պարագաներ, որոնք բավականին թանկարժեք են: 

Երբ թոշակառուն ամսական ստանում է, օրինակ՝ 30 հազար դրամ թոշակ, որով պետք է «ապրի» մեկ ամիս՝ վճարի կոմունալները, սնվի, ապա նա ամեն ինչ պետք է անի, որ հիվանդությունն իր դուռը չթակի: 

Իսկ եթե չի ստացվել դրանից խուսափել, ապա տարբերակը մեկն է՝ գնել դեղեր, իսկ թե ինչպե՞ս պետք է ապրել ամսվա մյուս օրերին, այլ հարց է: 

Հաճախ ենք դեղատներում տեսնում, թե ինչպես են մարդիկ ստիպված դեղերը հատով գնում՝ հաշվարկելով, որպեսզի ունեցած գումարը բավականացնի նաև մյուս գնումների համար: 

Այս հրապարակման քննարկման թեման բոլորովին էլ թոշակների և աշխատավարձերի ցածր լինելը չէ, այլ՝ դեղերի բարձր գինը:

 

Դեղերը Հայաստանում թանկ են, դա անհերքելի փաստ է: Խնդիր է նաև այն, որ նույն դեղը տարբեր դեղատներում տարբեր գներով է վաճառվում: 

Այս փաստը պատճառաբանվում է դեղերի կամ էլ խնամքի պարագաների՝ տարբեր երկրների արտադրանք լինելու փաստով: 

Սակայն երեք դեղատներում հետաքրքրվեցինք, թե ինչ արժե, օրինակ՝ բոլորիս հայտնի ընկերության արտադրանքի մանկական ցանափոշին: Երեք դեղատներում այն իրարից տարբերվող արժեք ուներ: 

Ընդ որում՝ ուշադիր զննել ենք պիտակը, արտադրության երկիրը, քաշը, արտաքին տեսքը, ամեն ինչ նույնն էր, բայց գնային տարբերությունը՝ 500-ից 1000 դրամ: 

Մի դեղատանը ցանափոշին վաճառվում էր 2700, հաջորդում՝ 1730, իսկ մեկ ուրիշում՝ 2250 դրամ: Ինչպե՞ս է սա բացատրվում:

 

Այս տարվա ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ ունեցած խորհրդակցության ժամանակ հանձնարարեց ուսումնասիրել դեղերի գների վրա ազդող գործոնները։ 

«Մեր քննարկումների նպատակն է, որ դեղերի գները շուկայում նվազեն՝ բնականաբար առանց անվտանգությունը որևէ ձևով թուլացնելու»,- ասել էր Փաշինյանը։ 

Խորհրդակցությունից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ դեղերի ոլորտն ուշադրության կենտրոնում է, և դաշտը կանոնակարգելու և պարզեցնելու քայլերը լինելու են շարունակական, ինչը կբերի թե՛ դեղերի գների իջեցման, թե՛ ավելի շատ գրանցված դեղերի հասանելիության:

Գների բարձր լինելու մասին տարիներ շարունակ ահազանգում էր այն ժամանակ դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը: 

Նա նշում է, որ Հայաստանում դեղ իրացնողները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են վճարում, և հենց այդ պատճառով էլ մեր երկրում դեղերն ավելի թանկ են, քան, օրինակ, տարածաշրջանի մյուս երկրներում: 

Զաքարյանը դեռևս այն ժամանակ նշել էր, որ դեղերի իրացման համար ԱԱՀ վճարելն ի սկզբանե միտված էր մեկ նպատակի. վճարված գումարները պետք է հատուկ ֆոնդում հավաքվեին ու դրանցով անապահով ընտանիքների առողջապահական կարիքները հոգային, սակայն ԱԱՀ-ն 2003 թվականից սկսեց գործել, իսկ ֆոնդն այդպես էլ չստեղծվեց։

Փաստորեն՝ դեղերի շուկան կարգավորելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: Դեռևս 2017 թվականին կառավարությունը հավանություն չտվեց դեղորայքների ԱԱՀ-ն չեղարկելու՝ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: 

Կառավարությունն իր հիմնավորման մեջ նշել էր, որ ԱԱՀ-ն չեղարկելու դեպքում հստակ չէ, որ դեղատները նկատելիորեն կիջեցնեն դեղորայքի գները, իսկ պետությունը չի կարող նրանց ստիպել դա անել: 

Ամիսներ առաջ այս հարցին անդրադարձել էր նաև ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ ասելով, որ երկրում ազատ տնտեսական հարաբերություններ են, դեղերը ոչ մի կերպ չեն վերահսկվում, այդ հանգամանքը բերում է որոշակի չարաշահումների ներկրողների կողմից, օրինակ՝ խոշոր ներկրողները կարող են պայմանավորվել դեղի գին և ստանալ գերշահույթ։

 Նա նաև տեղեկացրել էր, որ կատարվում են ուսումնասիրություններ, առաջիկայում կլինի օրենսդրական նախաձեռնություն, որպեսզի դեղերն ունենան խելամիտ գին: 

Օրենսդրական նախագծերի հետ կապված: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին 4 նախագիծ կա: Բոլոր նախագծերի հանրային քննարկումներն ավարտվել են: 

Նախագծերից մեկը գտնվում է կառավարությունում, որի քննարկումն, ի դեպ, կայացել է 2017 թվականին: 

Նախագծերից երկուսը, որոնք լրամշակման փուլում են, առնչվում են՝ մի դեպքում՝ 2018 թվականին ընդունված մի շարք օրենքների համապատասխանեցնելու անհրաժեշտությանը, իսկ մյուս դեպքում՝ ակնկալվում է հստակեցնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց կողմից և (կամ) նրանց անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի տեղափոխման հնարավորությունը՝ առանց համապատասխան հավաստագրի առկայության:

Կառավարության վերջին նիստում էլ հավանության արժանացավ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին ԶԼՄ-ում հանրային իրազեկում իրականացնելու դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի երկարաձգման, դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպման և իրականացման համար լիազոր մարմին սահմանելու հետ կապված հարցերը: 

Կառավարության նիստում վարչապետը հանձնարարեց քննարկել ներկայացված առաջարկությունները և օրինագիծը լրամշակել՝ մինչև ԱԺ-ում քննարկումներ անցկացնելը:

Չենք հերքում՝ պետության մեջ ցանկացած փոփոխության հիմքում պետք է լինեն օրենսդրական նախաձեռնությունները, բայց այս պարզ օրինակով կարող ենք տեսնել, որ խնդիրը՝ դեղերի բարձր գինը, երկարաժամկետ շրջապտույտի մեջ է: 

Դեղերի գների նվազեցումն ու կարգավորումը այն հարցն է, որը շուտափույթ լուծում է պահանջում, քանզի քաղաքացիների առողջության մասին հոգ տանելը պետության ամենակարևոր պարտականություններից մեկն է, իսկ դա ենթադրում է հասանելի բուժսպասարկում և մատչելի ու որակյալ դեղորայք՝ մանավանդ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրի պարագայում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia