Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իրավունքի մերժողականությունից անցնում են «իրավական ցինիզմի»»

INTERVIEW

Հայաստանում շարունակում է հարցականի տակ դրվել այս կամ այն գործի, ձերբակալության և որոշակի այլ գործողությունների իրավականությունը: 

Իսկ ավելի լայն համատեքստում դեպքերն ու դրանց զարգացումը հիմք են ստեղծում ավելի հաճախակի մտորել արդարադատության իրավիճակի մասին: 

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի հետ զրուցել ենք վերոնշյալի մասին, անդրադարձել նաև Հոկտեմբերի 27-ի շուրջ ձևավորվող օրակարգին, ըստ որի՝ դաշտ են նետվում որոշակի հանգամանքներ, անձեր, շահարկումներ:

Իշխանությունը շեղվել է իրավական պետության կայացման ճանապարհից

Խոսելով նախ իրավականությունից ու արդարադատությունից՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Շատերն են խոսում երկրի անվտանգության մասին՝ այդ համատեքստում թվարկելով մարտական պատրաստվածությունը, էներգետիկ անվտանգությունը: 

Ես պետք է մեկ այլ ահրաժեշտ տարր առանձնացնեմ, որը մարդկային չափումն է: 

Սա ԵԱՀԿ-ի կողմից մտցված բանաձև է, որը շրջանառության մեջ է դրվել 1990-ականների սկզբից: 

Այդ բանաձևի հիմքում հետևյալն է. իշխանությունների ցանկացած գործողություն պետք է միտված լինի մարդու անվտանգությանը և, առաջին հերթին, մարդու իրավունքների պաշտպանությանը: 

Բայց մենք հասանք նրան, որ մարդկային չափման առումով երկիրը վտանգված է»:

Նա նշեց՝ Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության կոնվենցիայի համապատասխան հոդվածներով հստակեցվում է արդար դատավարության իրավունքը, ասվում, որ ամեն մարդ իրավունք ունի, որ իր գործը քննվի անկախ, անաչառ դատարանների կողմից. 

«Այդուհանդերձ, գաղտնալսումը փաստեց, որ դատարաններին և դատավորներին կարգադրողը գործադիր իշխանության ղեկավարն է: 

Հենց այդ պահից արձանագրվեց, որ Հայաստանում գործադիր իշխանությունը սկսել է ճնշումներ իրականացնել ու քաղաքական կոռուպցիայի տարբեր մեթոդներ օգտագործել, որ երկրում չլինեն անկախ ու անաչառ դատարաններ, դատավորներ: 

Իշխանությունն իրավական պետության կայացման ուղիղ ճանապարհից շեղվել է, ինչն արձանագրվել էր հենց նշված դեպքով: Որքան արագ գնան իրավական պետություն կայացնելու ճանապարհից թեքված ուղիով, այդ նպատակից շեղումն ավելի մեծ է լինելու»:

Վտանգավոր մոլորություն, կամ՝ «ժողովրդից քվե ստանալու» խոսքը դարձել է գործիք

Շարունակելով սկզբում ասված միտքը՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Երբ ասում եմ, որ մարդկային չափման մեջ նաև անվտանգության խնդիր կա, բոլորովին չեմ անտեսում մեր առջև առկա անվտանգության գլոբալ խնդիրը: 

Այդ շեղված ճանապարհը, որով հիմա իշխանավորները գնում են, վտանգավոր է մեր առջև առկա գլոբալ խնդրի առումով: Խոսքը թե՛ Արցախին, թե՛ Հայաստանի Հանրապետությանն է վերաբերում: 

Ինչո՞ւ եմ ես կապում մեկը մյուսի հետ, շատ պարզ պատճառով: Միջազգային, եվրոպական բոլոր ինստիտուտներն ուշիուշով հետևում են այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: 

Նրանք հնչեցնում են գնահատականներ, որոնք մեր իշխանավորների համար մեղմ են թվում: 

Հաշվի առնենք, որ միջազգային հանրության առջև ունեցած մեր պարտավորությունների մեջ կա իրավական և ժողովրդավարական պետություն կայացնելու պահանջ: 

Մինչդեռ, այդպիսի փաստարկներն ու գնահատականները, որոնք իշխանության համար մեղմ են թվում, կուտակվելու են: 

Այդ փաթեթը դառնալու է շատ ծանրակշիռ գործոն, որը կարող է մեր իշխանություններին ավելի նահանջողական դարձնել բոլոր հարցերում, այդ թվում՝ Արցախի հարցում»:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց՝ վերջերս իշխանական վերնախավի ներկայացուցիչներն անընդհատ կրկնում են, որ իրենք ստացել են Հայաստանի բնակչության 70 տոկոս ձայները: 

«Բայց այդ ցուցանիշը բնակչության այդ տոկոսը չէ, անգամ ընտրացուցակում եղած ընտրողների տոկոսն էլ չէ: 

Այդուհանդերձ, խնդիրն այն է, որ այդ «բավականին մեծ լեգիտիմության» քվեն նոր իշխանություններն օգտագործել են հասարակության համար ոչ այդքան պարզ ինչ-որ ռազմավարություն իրականացնելու համար, որի մեջ ակնհայտ է արժեհամակարգի փոփոխության, ամբողջատիրական համակարգ ստեղծելու միտումը: 

Եվ այստեղ մի վտանգավոր տարր կա, որը կար նաև նախկին իշխանությունների մոտ. նորերը ևս համոզված են, որ սա ճիշտ ճանապարհ է, որ ճշմարտության տերն ու տիրակալն իշխանական նոր վերնախավն է: 

Սա մոլորություն է, ինչը վտանգավոր է: Ավելին՝ սա դարձել է համոզմունք, իսկ «ժողովուրդ» բառը, «ժողովրդից քվե ստանալու» խոսքը դարձել է գործիք՝ շատ նեղ, խմբակային մոտեցումների շուրջ կառուցած ռազմավարությունն իրականացնելու համար: 

Սա վտանգավոր է, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ ավելի մեծ քվեներ ստացած քաղաքական ուժերը կամ առանձին դեմքերը հետագայում թե՛ ժողովրդին, թե՛ երկիրը կործանման են տարել: 

Ես դեռ հուսով եմ, որ այդ վտանգավոր ճանապարհը կարճ է լինելու, հուսով եմ, որ նույն այդ քաղաքական ուժի մեջ կարող է և պետք է գտնվեն այն առողջ տարրերը, որոնք կկանգնեցնեն այդ ճանապարհը, ու պետությունը կվերադարձնեն այն ուղիղ ճանապարհ, որի մասին արդեն նշեցի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Մերժելի ոճի շարունակությունը

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի թեմայի ակտիվացմանը, շահարկումներին ու հաշվի առնելով նաև երկրորդ նախագահի շուրջ դաշտ նետվող հանգամանքները, վարկածները, Լ. Ալավերդյանը նկատեց.

«Այս ոճն իշխանությունների կողմից որդեգրվել է դեռ անցած տարվանից. տեսեք՝ որևէ հարցում ոչինչ պարզաբանված չէ, բայց սկզբից հասարակության մեջ այնպիսի վարկածներ են շրջանառության մեջ գցվում, որտեղ արդեն նշանակված են մեղավորները և արդարացված են մնացածները: 

Սա ամբողջովին մերժելի ու դատապարտելի ոճի շարունակությունն է: Այստեղ ես մեկ այլ խնդրի մասին եմ ուզում նշել: 

Շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, որտեղ հասարակությունը դեռ անցնում է իրավագիտակցության հասունացման դժվարագույն ճանապարհը, ի հայտ է գալիս մի խնդիր. թե՛ իշխանության շրջանակներում, թե՛ հասարակության լայն շերտերում առկա է, այսպես կոչված, իրավական նիհիլիզմի խնդիրը, այսինքն՝ մերժողականությունը: 

Մի պետության ՄԻՊ-երից մեկն ասել է, որ իրավական նիհիլիզի արմատն իրավական ցինիզմն է: Եվ սա է ամենամեծ վտանգը: Հիմա մեզ մոտ իրավունքի մեր ժողականությունից անցնում են իրավական ցինիզմի: 

Եվ այստեղ կարող ենք շատ օրինակներ բերել՝ սկսած բոլոր նրանցից, բոլոր այն կայքերից, որոնք օր առաջ շրջանառության մեջ վարկածներ են դրել, վերջացրած՝ վաղաժամ ազատման դիմումով: 

Ես չեմ ասում, որ նման վարկածներ չեն կարող լինել, ես մերժում եմ ոճը: 

Բարի եղեք՝ սկզբից բերեք հիմնավոր ապացույցներ, հետո նոր եզրակացությունը, որովհետև հակառակ պարագայում իրավիճակն ավելի է ուժեղացնում այն պնդումը, ըստ որի՝ նոր իշխանությունները փորձում են ամբողջովին տիրանալ իշխանության բոլոր թևերին, իսկ որ ամենավտանգավորն է՝ դատական իշխանությանը»:

Լարիսա Ալավերդյանը զարմանալի չի համարում Հոկտեմբերի 27-ի շուրջ առկա ակտիվացումն ու այն ավելի վաղ առկա զարգացումների տրամաբանության մեջ է դիտարկում. 

«Հիշո՞ւմ եք՝ մի մեղադրանք էր առաջադրվում, հետո հայտնվում էր լեգենդար Սիլվա Համբարձումյանը: Հիմա էլ այս վարկածներն առաջ կգան: 

Սա նորից ու նորից է ապացուցում այն հանգամանքը, թե որքան թույլ հիմքերով են սկսվել հետապնդումները՝ լինի մեկ անձի, թե ամբողջ փնջի մեջ ընդգրկված անձանց վերաբերյալ: 

Արդար նպատակների հասնելու համար ամբողջովին արդար գործիքակազմ պետք է ունենաս, և ոչ թե կացնով մտնես իրավական դաշտ ու կացնահարես թե՛ ներպետական, թե՛ միջազգային նորմերը:

 Նոր իշխանությունները պնդում են, որ մեր օրենսդրությունը, Սահմանադրությունը թերություններ ունեն: 

Մասնակիորեն գուցե նաև ճիշտ են: Բայց արդյոք կարելի՞ է նորմերը, այդ թվում՝ միջազգային նորմերն այդքան արհամարհել ու ոտնահարել՝ ի ցույց թե՛ ժողովրդի, թե՛ աշխարհի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak