Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մե­տա­ղա­կան հան­քա­հա­նու­թյան ոլոր­տում լրջա­գույն փո­փո­խու­թյուն­նե­րի իրա­կա­նաց­ման կա­րիք կա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» թերթը գրում է․ 

Օրերս հայտնի դարձավ, որ 2019 թվականին դադարեցվել է 3 ընկերության ընդերքօգտագործման իրավունքը։ 

Կարծիքներ են հնչում, որ սա կարող է խթան հանդիսանալ հանքարդյունաբերության ոլորտում որոշակի դրական միտումներ արձանագրելու համար։ 

Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը նշում է, որ ընդերքօգտագործման իրավունքի այս որոշումը, բացի այս 3 ընկերություններից, կարող էր վերաբերել մոտավորապես մի 20 ընկերության։ 

«Այս գործողությունն արվել է գոյություն ունեցող օրենքների և իրավական ակտերի շրջանակներում։ Այդ երեք ընկերությունից երկուսն, ըստ էության, ընդերքօգտագործմամբ չեն էլ զբաղվել, մեկն էլ մի քանի տարի առաջ ինքնակամ դադարեցրել է իր շահագործումը։ Խոսքը Թուխմանուկի հանքավայրի մասին է։ 

Կան բազմաթիվ ընդերքօգտագործողներ, որոնք այս պահին գոյություն ունեցող օրենքների և իրավական ակտերի շրջանակներում նույնպես կարող են զրկվել ընդերքօգտագործման իրավունքից։ 

Ընդ որում, բացի ընդերքօգտագործման իրավունքից պետք է զրկվեն նաև ժամանակին բնապահպանության նախարարության տված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություններից։ 

Դրանք որոշակի պայմաններ չկատարելու դեպքում պետք է ուժը կորցրած ճանաչվեն։ 

«Հայկական բնապահպանական ճակատն» անցած տարի հարցումով դիմել էր նախարարությանը, թե ինչո՞ւ տարբեր տարիներին մոտավորապես 20 կազմակերպության տրված դրական եզրակացություններն ուժը կորցրած չեն ճանաչվել։ 

Օրենքը թույլ է տալիս շատ պարզ եղանակով այս գործընթացն իրականացնել, որովհետև դրանց մեծ մասն իր գործունեությունը չի սկսել եզրակացությունը ստանալուց մեկ տարի հետո։ 

Պարզվեց, որ նման եզրակացություններից որևէ մեկը ուժը կորցրած չի ճանաչվել, իսկ մեր հարցման արդյունքում նախարարությունը նույնիսկ չփորձեց էլ այդ գործողությունը կատարել։ Մեր հարցումը, չգիտես ինչու, փոխանցեցին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, որը պետք է ստուգումներ կատարեր, հետո նոր որոշում կայացվեր։ Դրանից անցել է մոտավորապես մեկ տարի, բայց ոչինչ չի արվել։ 

Չեմ կարող ասել, թե ինչու։ Գուցե կան խնդիրներ, որոնցից տեղյակ չենք, բայց իրավական ակտերը և օրենքները պետք է գործեն հավասարապես բոլոր ընկերությունների դեպքում։ 

Պարզ ասեմ՝ մի ընկերություն 2013 թվականին ստացել է հանքի շահագործման փորձաքննության դրական եզրակացություն, բայց մինչ օրս ոչ մի գործունեություն չի իրականացրել հանքի շահագործման ուղղությամբ։ Ինչո՞ւ իրեն տրված դրական եզրակացությունը գործող օրենքի սահմաններում ուժը չի կորցրել։ 

Հարց, որի պատասխանը չունենք։ Այս հարցերը մի քիչ մտածելու տեղիք են տալիս։ Մետաղական հանքահանության ոլորտում լրջագույն փոփոխությունների իրականացման կարիք կա, որը դեռևս չի արվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանն՝ ընդգծելով՝ ե՞րբ ենք սկսելու փոխել օրենսդրական դաշտը։ 

Անդրադառնում ենք նաև այն փաստին, որ Վայոց ձորի մարզպետը դիմել է վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ Եղեգնաձորի և Ջերմուկի ավագանիներն անվավեր ճանաչեն այն որոշումները, որոնցով հավանություն են տվել իրենց համայնքները էկո-տնտեսական տարածք դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ մոտ վեց հազար ստորագրություններով ամրագրված կոլեկտիվ հանրագրերում նշված առաջարկությանը։ 

Այս հարցի առնչությամբ Գալստյանը նախ մի կարևոր դիտարկում է անում։ Շատ հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, թե այս համայնքների ավագանիներն ուղղակի որոշել են իրենց համայնքներում արգելել մետաղական հանքարդյունաբերությունը, մինչդեռ նրանք իրենց որոշումների միջոցով կյանքի են կոչել քաղաքացիների կամքը։ «Եղեգնաձորի և Ջերմուկի ավագանիները որոշում չեն ընդունել, որով արգելում են իրենց տարածքում մետաղական ընդերքօգտագործումը։ 

Ընդամենն իրենց՝ ավագանու որոշումով հավանություն են տվել իրենց ընտրած քաղաքացիների՝ մի քանի հազար հոգու ստորագրած հանրագրի մեջ ներկայացված պահանջին կամ ցանկությանը։ 

Մետաղական հանքարդյունահանման արգելման որոշում կայացրել է տեղի բնակչությունը։ Սա և՛ ավագանու, և՛ բնակիչների առաջնային իրավունքն է սահմանադրական և միջազգային իրավունքի շրջանակներում՝ որոշում կայացնել, թե իրենք ինչ տարածքում են ուզում ապրել։ 

Եթե նայում ենք իրավունքի տեսակետից, ապա ոչ ոք չի կարող չեղարկել այն հազարավոր ստորագրությունները, որոնք հավաքվել են համայնքներում՝ Ջերմուկում, Եղեգնաձորում, Գլաձորում»,-ընդգծում է մեր զրուցակիցը։ 

Կրկին Ամուլսարի մասին։ 2019 թվականի դեկտեմբերի 23-ից Տորոնտոյի ֆոնդային բորսան դադարեցրել է «Լիդիան» ընկերության բաժնետոմսերի սպասարկումը: Ընկերությունը մինչև 2020 թ.-ի հունվարի 23-ը ժամանակ ունի վարկատուների հետ բանակցություններ վարելու համար: Եթե վարկերի մարման ժամկետը երկարաձգել չհաջողվի, ապա այն ստիպված կլինի սկսել սնանկության գործընթացը: 

Գալստյանն այս տեղեկատվությանն այսպես է արձագանքում. «Ամուլսարի խնդրի լուծումը որոշել է Ջերմուկ համայնքի բնակչությունը՝ իր հանրագրով և հանք տանող ճանապարհը փակելով։ 

Սրանք սահմանադրական և միջազգային իրավունքից բխող գործողություններ են։ Նախորդ տարիներին Ջերմուկ համայնքի բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել, սա ապացուցված փաստ է։ Արդեն էական չէ, թե ինչ կլինի Տորոնտոյում կամ մեկ այլ վայրում։ 

Այստեղ ոչ թե կազմակերպության կամ հանքի շահագործման մեթոդի, եղանակի մասին է խոսքը, այլ նրա, որ այդ տարածքում նմանատիպ հանքավայր շահագործելն անթույլատրելի է բոլոր դեպքերում և՛ տեղի բնակիչների, և՛ մասնագետների գերակշիռ մեծամասնության կարծիքով, ինչպես նաև բնապահպանական, տնտեսական և սոցիալական գործոնները հաշվի առնելով։ Սա ամրագրվել է տարբեր եղանակներով։ 

Ըստ էության, այս ամենն ապացուցվել է նաև «Էլարդ» ընկերության պատրաստած զեկույցում։ Իհարկե, այնտեղ կան վիճելի հարցեր, բայց դրանում նշվել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք վերլուծված չեն։

 Իսկ խնդիրները վերլուծելու, բոլոր վտանգների ու ռիսկերի պատասխանատվությունը մնալու է Հայաստանի կառավարության և քաղաքացիների ուսերին, որովհետև դրա պատասխանատուն այս դեպքում չկա»,-եզրափակում է Լևոն Գալստյանը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak