Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անդր­կու­լի­սա­յին քա­ղա­քա­կան ինտ­րիգ­ներն ու վա­խե­րը, որոնք պա­րու­րել են ինտ­րիգ­ներն ու վա­խե­րը, որոնք պա­րու­րել են

INTERNATIONAL NEWS

vestikavkaza.ru-ն «Փաշինյանի վախերը» վերնագրով հոդվածում գրում է, որ 2018 թվականի «հեղափոխական գարնան» հետ համեմատած՝ նկատելիորեն նվազել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականությունը: 

Սոցիոլոգները նշում են իշխանության վարկանիշի անկում, սակայն ներկայիս հայկական քաղաքական վերնախավը չի շտապում դա ճանաչել և ընդունել: 

Այնուամենայնիվ, կատարվող քայլերը, դատավարությունները և կադրային տեղաշարժերը լույս են սփռում անդրկուլիսային քաղաքական ինտրիգների ու այն վախերի վրա, որոնք պարուրել են Նիկոլ Փաշինյանի փխրուն իշխանությանը: 

Հայաստանի ղեկավարությունը վախենում է տեղեկատվական դաշտում սեփական դիրքերի թուլացումից: Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկությունը առաջին հերթին կապված է դրա հետ: Ավելի քան մեկուկես տարի է անցել այն պահից, երբ Փաշինյանը դարձել է կառավարության ղեկավար: 

Այդ ընթացքում Հայաստանի կյանքում որակական փոփոխություններ տեղի չեն ունեցել, իսկ տեղեկատվական դաշտը հագեցած է եղել բարձրաստիճան անձանց հետաքննություններով, հնչեղ սկանդալներով, հանուն հանրապետության հետագա վերակառուցման գաղափարի ժողովրդին ուղղված հասարակական և ազգային համախմբման անվերջ կոչերով: 

Այնուամենայնիվ, ժամանակն անցնում է, իսկ առանց սոցիալական նշանակալից բարեփոխումներ իրականացնելու անհնար է պահպանել հասարակական աջակցության կայուն բարձր մակարդակ, առավել ևս պետք է հաշվի առնել այն, որ քաղաքական ռեժիմի փոփոխությամբ հանդերձ Հայաստանը դեռ պահպանում է օլիգարխիկ կառավարման առանձնահատկությունները: 

Այդ ամենի պատճառով էլ Փաշինյանը գնում է նվազագույն դիմադրության ուղիով՝ ժամանակ շահելու հույսով նախընտրում է կադրային փոփոխությունները: 2018 թվականի փետրվարից ի վեր Վլադիմիր Կարապետյանը միշտ ուղեկցել և աջակցում է Փաշինյանին: 

Մամլո խոսնակի հրաժարականը ցույց է տալիս, որ Փաշինյանը անհանգստացած էր այն պիտակներից, որոնցով նրա անունը հայտնվում է հայկական ԶԼՄ-ներում, և որոշվել է, որ մեկ տարվա աշխատանքի ընթացքում Կարապետյանը սպառել է իրեն որպես այնպիսի գրագետ վերլուծաբան, որը ունակ է պահպանել տեղեկատվական նախաձեռնությունը: 

Հայաստանի վարչապետը ոչ պակաս ցավոտ կերպով է արձագանքում խորհրդարանում իր խմբակցության գործողություններին: «Իմ քայլը» խմբակցությունը բաղկացած է 88 պատգամավորից և բավականին ծանրաշարժ է: 

Դրա ակտիվ մասը կազմում է ընդհանուրի 40 տոկոսից ոչ ավելին, իսկ մնացածները ներգրավված են ընդամենը այլ պատգամավորներին դասեր տալու մեջ: 

Փաշինյանն ակնկալում էր հավաքել ակտիվ և շարժուն թիմ՝ ենթադրելով, որ շարժունակությունը թույլ կտա իր խմբակցությանը կազմավորել կարճաժամկետ կոալիցիաներ, ինչը կարագացնի բյուրոկրատիայի կողմից բոյկոտվող բարեփոխումների իրականացումը: 

Փաշինյանը նաև վախենում է նախորդ ռեժիմի հետ համեմատությունից, իշխանության ուզուրպացման զուգահեռներից և, որպես հետևանք, նրանից, որ բնակչության մեծամասնությունը թերահավատորեն կվերաբերվի իրեն և իր թիմին: 

Փաշինյանը հասկանում է, որ 2020 թվականը Հայաստանի համար պետք է լինի ցուցանիշային: Այդ տարին կա՛մ ցույց կտա հանրապետության վարչական ապարատը, ներառյալ՝ դատական համակարգը, բարեփոխելու՝ գործող կառավարության ամբողջական անկարողությունը, կա՛մ էլ ցույց կտա, որ Փաշինյանի թիմը գիտի, թե որտեղից պետք է սկսել բարեփոխումները:

 Փաշինյանը ոչ պակաս վախենում է նաև ղարաբաղյան կլանի կողմից հավանական հակահեղափոխությունից, որոնք այսօր առայժմ սպասողական վիճակում են: Հունվարի սկզբին հայտնի դարձավ, որ 1 միլիոն դոլար յուրացնելու մեղադրանքով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գործը մտել է դատարան: 

Թվում էր, թե Փաշինյանի և Սարգսյանի միջև գոյություն ուներ մի տեսակ ինչ-որ կուլիսային համաձայնություն, որը հրաժարականի դիմաց ապահովում էր վերջինիս անձեռնմխելիությունը: Այնուամենայնիվ, հապճեպորեն հարուցված քրեական գործը (նախորդ տարվա դեկտեմբեր), որը ակնհայտորեն մանրակրկիտ մշակված չէ, ենթադրում է, որ Սարգսյան գործիչը չափազանց անհարմար է դարձել իշխանությունների համար: 

Բանն այն է, որ նախկին նախագահի դեմ գրավոր ապացույցներ չկան, մեղադրող կողմը ապավինում է միայն Սարգսյանի նախկին ենթակաների բանավոր ցուցմունքներին:

 Ըստ երևույթին, Փաշինյանը փորձում է լինել պրակտիկ, այսինքն՝ Սարգսյանի, ինչպես նաև նրա նախորդ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ուշադրությունը հրավիրելով առաջնորդների քրեական հետապնդումների վրա՝ շփոթեցնել նրանց անվերջ դատական գործընթացներով: 

Հաշվի առնելով իր նախկին ժողովրդականությունը՝ Փաշինյանը գնալով վախենում է սպասումների ճգնաժամից: Հեղափոխական էյֆորիան նախորդ ռեժիմի տապալումից անմիջապես հետո ամեն ինչ ստանալու հնարավորության գաղափարի միջոցով ոգեշնչել էր Հայաստանի քաղաքացիների մեծամասնությանը: 

Այնուամենայնիվ, «թավշյա հեղափոխության» միջոցով ստեղծված արդարության բարձր սոցիալական պահանջարկը չի կարող իրականացվել, քանի որ գործող իշխանությունը համակարգված չի արձագանքում խնդիրներին և գերադասում է գործել դիպվածային ռեժիմով:

 Ստուգման արդյունքում պարզվում է, որ Փաշինյանի հասցեական բոլոր որոշումները վատ պատկերացումների արդյունք են, և ներքին քաղաքականության բացերը ստիպողական լրացվում են սովորական պոպուլիզմով: Վերջապես, Հայաստանի վարչապետը դեռ փորձում է հնարավորինս հեռու մնալ ղարաբաղյան կարգավորումից, քանի որ ներկայումս առկա է ոչ ժողովրդահաճո որոշումներ ընդունելու պահանջը (տարածքների հանձնում): 

Հայկական դիվանագիտությունը գերադասում է անտեսել համատեղ հանդիպումներում ընդունված հակամարտության շարունակական լուծման սկզբունքները: 

Հայ հասարակության մեջ կա կարծիք, որ բանակցային գործընթացն ամբողջությամբ փակ է, քանի որ հայաստանյան լրատվական դաշտում բանակցությունների ընթացքի վերաբերյալ գործնականում տեղեկատվություն չկա: Իսկապես, Նիկոլ Փաշինյանի վարած թափանցիկ քաղաքականության ժամանակ բանակցային գործընթացը էլ ավելի է փակ դարձել: 

Կամո Խաչիկյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia