Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գա­զի գնա­գո­յաց­ման մե­խա­նիզմ­նե­րը ներ­քին շու­կա­յում շա­րու­նա­կում են մնալ խնդրա­հա­րույց

INTERNATIONAL NEWS

eadaily.com-ը «Գազային հարց. Երևանը խնդրում է «Գազպրոմին»՝ «չջարդել» հայկական տնտեսությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ ռուսական «Գազպրոմի» հայկական դուստր ձեռնարկությունը ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, այլևս ի վիճակի չէ իր ներքին ռեսուրսների հաշվին փոխհատուցել գազի գնի բարձրացումը 15 դոլարով, ինչը տեղի է ունեցել 2019 թվականի սկզբին: 

Այս հայտարարությունն արվել է անցած շաբաթվա վերջին՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ղեկավար Գարեգին Բաղրամյանի կողմից՝ որպես պատասխան լրատվամիջոցներից մեկի թղթակցի այն հարցին, թե արդյոք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ներքին սակագների բարձրացման հայտ կներկայացնի՞: 2019 թվականի սկզբին Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը սահմանին աճել է 15 դոլարով և կազմել 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար: 

Այնուամենայնիվ, դա չի ազդել վերջնական սպառողների վրա, քանի որ որոշվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության շահույթի և ծախսերի նվազեցման միջոցով փոխհատուցել գնի բարձրացումը: Ներկայումս հայ սպառողները վճարում են 139 դրամ մեկ խորանարդ մետրի դիմաց, կամ մոտ 290 դոլար 1000 խմ դիմաց, ինչը 125 դոլարով ավելին է, քան գինը սահմանին: 

Արդյունքում սահմանին գազի գնի 10 տոկոս բարձրացման փոխհատուցման պատճառով «Գազպրոմ Արմենիայի» շահույթը նվազել է: Փորձագետները կանխատեսել են նաև ընկերության ներդրումների կրճատում: 

Պարզ է, որ որոշումը եղել է ժամանակավոր, և ներքին սակագինը չի կարող երկար ժամանակ մնալ անփոփոխ: Սպասումները, կարծես թե, իրականություն են դառնում: Մեկ տարի անց Հայաստանը գտնվում է գազի սակագնի բարձրացման եզրին: Եթե թանկացումը լինի չափազանց նշանակալից, ապա Հայաստանի էներգետիկ ոլորտը և տնտեսությունը սթրես կապրեն:

 Հայտնի չէ, թե ի վերջո որքանով է բարձրացվելու սակագինը և ինչպես է կառավարությունը մտադիր մեղմել սպասվող բացասական հետևանքները:

 Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, որ կառավարությունը չունի գազի սակագնի սուբսիդավորման հատուկ ծրագիր, բայց անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործել որոշակի ֆինանսական գործիքներ: 

ՀԾԿՀ ղեկավար Բաղրամյանը հայտարարել է, որ «Գազպրոմ Արմենիան» այլևս չի փոխհատուցում գազի գնի 15 դոլարի բարձրացումը և ցանկանում է այն ավելացնել ևս 15 դոլարով, այսինքն՝ խոսքը ներկայիս սակագինը մոտ 30 դոլարով բարձրացնելու մասին է։ 

Ըստ նրա, «Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են, սակայն առայժմ հայտ չի ներկայացվել»: Ըստ որոշ լրատվամիջոցների աղբյուրների, ընկերությունում լուրեր են պտտվում, որ ապրիլի 1-ից գազը կթանկանա 11 դրամով, իսկ աշխատողները կկրճատվեն 25 տոկոսով:

 Համաձայն Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանրապետության ամենամեծ գործատուն է և ունի ավելի քան 7000 աշխատող: 

Գարեգին Բաղրամյանը պարզաբանել է, որ չպետք է ակնկալել սակագնի բարձրացում հենց 30 դոլարով, չնայած դա ընկերության ցանկությունն է. միաժամանակ 2020 թվականին կքննարկվի ընկերության օպտիմալացման հարցը, հնարավոր ծախսերի իջեցումը և 500 միլիոն դոլարի երկարաժամկետ ներդրումային պլանը: 

Այս ամենը քննարկվում է համալիր: Ըստ նրա, բանակցությունները կավարտվեն մինչև ապրիլի 1-ը, բայց կա ստորագրված փաստաթուղթ, համաձայն որի, «Գազպրոմը» կշարունակի գազ մատակարարել Հայաստանին 2020 թվականի պայմաններով: Գազի սակագնի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա մեծ է, քանի որ երկրի էներգետիկ ոլորտում կապույտ վառելիքի տեսակարար կշիռը էական է: 

Պատահական չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ կրկնել է, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը չպետք է խաթարի երկրի տնտեսությունը: Չնայած փորձագետներն ու համապատասխան պաշտոնյաները չեն շտապում գնահատել գազի սակագնի բարձրացման բացասական ազդեցությունը, բայց նրանք համաձայն են, որ դա մարտահրավեր է Հայաստանի տնտեսության համար: 

Գազի սակագնի բարձրացումը շղթայական կերպով կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագնի աճի: Մարդկանց հիշողության մեջ թարմ են 2015 թվականի ամռանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքները և մայրաքաղաքի կենտրոնական փողոցների արգելափակումները: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ևս նշել է, որ գազի գնի բարձրացումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, քանի որ ջերմաէլեկտրակայանների մասնաբաժինը, որոնք էներգիա են ստանում գազից, կազմում է ամբողջ արտադրվող էլեկտրաէներգիայի 30-35% -ը: 

Ըստ նրա, ամբողջ հարցն այն է, թե որքանով կավելանա սակագինը, և եթե այն լինի ոչ նշանակալի, ապա էներգետիկ համակարգի ճկունության շնորհիվ հնարավոր է կարելի լինի խուսափել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից: Հայ իրականության մեջ գազի սակագնի հարցում շարունակում է խնդրահարույց մնալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գնագոյացման մեխանիզմը։ 

Այդ հարցն ամեն անգամ հայտնվում է հանրային քննարկումների էպիկենտրոնում, երբ խոսվում է գազի թանկացման մասին: 

Հենց «գազային թեմայի» այդ տեսանկյանն է ուշադրություն դարձրել ՄԱԿ-ի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը: 

Ըստ նրա, «գազի գնագոյացման մեխանիզմները ներքին շուկայում շարունակում են մնալ խնդրահարույց, դրանք թափանցիկ չեն, և տարիներ շարունակ ներքին սակագինը սահմանի գնից գրեթե կրկնակի ավելի է, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է զբաղվի այդ խնդրով և հնարավորինս թափանցիկ և հասկանալի դարձնի այդ մեխանիզմները, որպեսզի կասկած չլինի արդար գնագոյացման վերաբերյալ»։ 

Մարջանյանը նաև նշել է, թե չպետք է մոռանալ, որ «գազը ոչ միայն էներգիա է, այլ նաև աշխարհաքաղաքական իրականություն, և շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գործոններով է պայմանավորված Հայաստանում գազի սակագինը, բացի դա, պետք է հստակություն և հաստատուն իրավիճակ գալիք տարիների համար»: 

ՀԾԿՀ-ի ղեկավար Բաղրամյանը համաձայն է Մարջանյանի հետ և նշել է, որ այդ հարցով բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ: 

Ըստ նրա, «բանակցությունները հանգեցրել են նրան, որ առաջիկա 10 տարիների ընթացքում գազի գինը սահմանելու հստակ մեխանիզմներ պետք է լինեն»:

 

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March