Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ան­թույ­լատ­րե­լիու­թյան սահ­ման­ներն ավե­լի քան ան­ցած են. հիմ­քում դա­տա­կան հա­մա­կար­գը ծնկի բե­րե­լու նպա­տակն է»

INTERVIEW

«Փաստ» թերթը գրում է․ 

Ամիսներ առաջ մեկնարկած ու այսօր էլ շարունակվող որոշակի գործողությունների հիմքում փաստաբան Լուսինե Սահակյանը երկու հիմնախնդիր է առանձնացնում։ 

«Հաշվի առնելով իրականացվող հետապնդումները, ակնհայտ է, որ գործադիր իշխանությունը պայքարում է դատական իշխանության դեմ։ Այդ առումով որոշակի դերակատարում ունի նաև օրենսդիրը։ Նպատակը դատական իշխանությանն ամեն կերպ կոտրելն է, որ բոլոր դատավորներն անվերապահ ենթարկվեն գործադիր իշխանությանը։ Թեպետ միշտ ասել ենք, որ դատարաններն անկախ չեն, բայց գոնե եղել են անկախ դատավորներ։ Տեսնելով դա՝ գործադիր իշխանությունը արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ պայքարում է այդ դատավորների դեմ։ 

Եվ այդ ճանապարհին թիրախավորվեց նաև Սահմանադրական դատարանը։ 

Ըստ իս՝ առաջին անգամ է, որ մենք անկախ ՍԴ ունենք, որը որևէ կերպ չի ցանկանում կատարել գործադիրի կամքը։ 

Սկզբնական շրջանում ուղղակի հորդորելով, իսկ հետագայում արդեն դատարանների դռները փակելով, քրեական հետապնդումներով և անգամ օրենսդրական նախաձեռնությամբ փորձեցին ձերբազատվել ՍԴ այն դատավորներից, որոնք չեն ցանկանում կատարել իրենց կամքը։ 

Այդուհանդերձ, թե՛ ՍԴ, թե՛ մյուս դատավորները, որոնց դեմ ուղղակի պայքար էր տարվում, իրենց բարձրության վրա են»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Սահակյանը՝ նշելով, որ նրանք միահամուռ կերպով ապացուցեցին, որ գործադիրը չի կարող ճնշել իրենց։ 

Նրա խոսքով, այս օրինակը տարածվեց նաև մի շարք այլ դատավորների գործելաոճի վրա. «Այն դատավորները, որոնց հետ փաստաբանները հույսեր չէին կապում, անգամ նրանք անկախացան, և այսօր իրավամբ անկախ դատավորի կողմից իրականացված օրինական դատական ակտեր են կայացվում։ 

Զուգահեռ՝ հիմնական մասը շատ ավելի լուրջ կամակատար դարձավ, քան նախկինում էր»։ Անդրադառնալով մասնավորապես ՍԴ-ի շուրջ ծավալվող գործողություններին՝ փաստաբանը շեշտեց. 

«Հարցը հասավ նրան, որ ապօրինի քրեական հետապնդումներ եղան, ականատես եղանք անգամ խուզարկության։ Առնվազն իրավաբանի համար նման իրավիճակը ծիծաղելի է, եթե չասենք, որ իրականում «լացելու» է։ Պետության համար շատ լուրջ խնդիր է, երբ ՍԴ նախագահի տունը կարող է խուզարկվել, իսկ խուզարկության նպատակը հերթական անգամ ցույց տալն է, որ նա պետք է հեռանա»։ 

Երկրորդ հիմնախնդիրը, ըստ փաստաբանի, հասարակության հետ է կապված։ 

«Հասարակության շատ մեծ շերտեր տարօրինակ վարքագիծ են դրսևորում։ Կան իրողություններ, որոնց համար իշխանությունները պետք է քննադատվեն, բայց այդ շերտերը ծափահարում են նրանց։ Կան մարդիկ, որոնք կարծիք արտահայտելու իրավունք չունեին, որովհետև իրենց կարծիքը որևէ կերպ հիմնավորված չէր կարող լինել, բայց իշխանափոխությունից հետո ստեղծվեց մի իրավիճակ, ըստ որի՝ այդ շերտը բարձրացավ ու հիմա որոշիչ դերակատարում ունի։ 

Հասարակության մի ստվար զանգված կարծում է, որ իր կարծիքը վճռորոշ է ու անգամ շատ կարևոր։ Շատ լավ է, որ հասարակությունը փորձում է ներգրավված լինել այս ամենին, բայց խնդիրն այն է, որ չքննադատողների բանակը չի էլ ուզում մտածել, չի էլ փորձում հասկանալ, թե խոսքն ինչի մասին է և միայն մտածելով կարծիք հայտնել։ Եթե մտածելով կարծիք հայտնեն, այն ճիշտ հակառակը կլինի։ 

Այս իրավիճակն է, որը հիմա ագրեսիվ մթնոլորտ է ստեղծել։ Այս մթնոլորտն իր հերթին ստեղծում է մի վիճակ, որտեղ իշխանություններն արդեն անցնում են «բեսպրեդելի»։ Այս պատկերը պետության համար լուրջ խնդիր է։ 

Այս ամենից զատ՝ նաև տեսնում ենք, որ հարձակումներն արդեն ոչ միայն դատավորների նկատմամբ են, այլ լրատվամիջոցների, ինչպես նաև փաստաբանների։ Հարցը հասել է նրան, որ արդեն փաստաբաններ են հետապնդվում։ 

Ավելին՝ պետական մարմիններն են հետապնդում իրականացնում։ Օրինակ՝ փաստաբանի գրասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն տրվեց, ինչն անթույլատրելի էր և արգելված օրենքով։ 

Նախօրեին էլ տեսանք, որ կոտրվել է փաստաբաններից մեկի էլեկտրոնային փոստի հասցեն։ Մուտք էին գործել փաստաբանի էլեկտրոնային հասցե ու ֆեյսբուքյան էջ մուտք գործելու փորձ արել։ 

Մեծ հաշվով, անթույլատրելիության սահմաններն ավելի քան անցած են։ Իշխանությունները, վերջին հաշվով, պետք է հասկանան, որ գոնե մի պահ պետք է կանգ առնել։ 

Անթույլատրելի արտահայտություններից, ահաբեկումներից անցում է կատարվել քրեական հետապնդումների, որոնք խայտառակ ապօրինի են։ Այդ ապօրինի հետապնդումների հիմքում դատական համակարգը ծնկի բերելու նպատակն է»,-եզրափակեց փաստաբանը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia