Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երկ­րում տե­ղի ունե­ցած փո­փո­խու­թյու­նը կի­նո­յի ոլորտ չհա­սավ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» թերթը գրում է․ 

Գաղտնիք չէ, որ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում հատկապես երիտասարդների համար գործունեության տարբեր ոլորտներում կայանալը բավական բարդ գործ է։ Առավել դժվարը ֆինանսական միջոցներ հայթայթելն է։ 

Կինոոլորտում առկա խնդիրների մասին բարձրաձայնելու առիթներ «Փաստն» ունեցել է՝ ընդհուպ անդրադարձել ենք ֆիլմերի ֆինանսավորմանը և այդ ոլորտում, ըստ նույն ոլորտի ներկայացուցիչների, ֆինանսական միջոցների ոչ ճիշտ բաշխմանը, «Հայֆիլմի» բրենդի վերականգնման անհրաժեշտությանը և այս հարցում պետության քայլերին, ավելի ճիշտ՝ պասիվությանը, օրենսդրական դաշտի խութերին։ 

Չնայած առկա խնդիրներին՝ կան երիտասարդներ, որոնք դրանց պատճառով չեն ընկրկում, ֆիլմեր են նկարահանում, ներկայացնում դրանք տարբեր փառատոնների, Հայաստանի անունը հնչեցնում տարբեր հարթակներում և անգամ մրցանակների արժանանում։ 

Օրինակ կինոռեժիսոր Նվեր Հովհաննիսյանը, որը, բացի ֆիլմեր նկարահանելուց, ձեռնամուխ է եղել «NHS» ստուդիայի ստեղծման աշխատանքներին։ 

Այն զբաղվելու է խաղարկային, վավերագրական և հեռուստաֆիլմերի արտադրությամբ, տեսահոլովակների, գովազդների ստեղծմամբ, ինչպես նաև ֆիլմերի հետարտադրական փուլում կատարվող աշխատանքներով՝ գունաշտկում, ձայնի մշակում և հնչունավորում: Գաղտնիք չէ՝ կինոարտադրությունը մեր երկրում ներկայումս այնքան էլ լավ վիճակում չէ։ Հետաքրքրվում ենք՝ ռիսկային չէ՞ նման ստուդիայի բացումը, ընդ որում, հատկապես ֆինանսական տեսանկյունից։ 

«Երկար ժամանակ այն կարծիքին էի, որ մեկ փոքրիկ երկրում յուրաքանչ յուր մարդ չպետք է բացի իր ստուդիան։ Ինքս պատրաստակամորեն առաջարկում էի իմ ծառայություններն այլ ստուդիաների, ընկերությունների, հեռուստաընկերությունների, աշխատում նրանց հետ։ Հետո հասկացա, որ մենք սկզբունքորեն անհամատեղելի ենք։ 

Ես նախընտրում եմ ստեղծել բոլոր չափանիշներով բարձր որակի աշխատանք, որը կմրցակցի միջազգային արտադրանքի հետ, այլ ոչ թե կմնա հայկական շուկայի միջակ աշխատանք։ Դա առաջին հերթին նշանակում է ավելի շատ ծախսել և քիչ խնայել։ Ես պատրաստ եմ դրան, ունեմ երազանք և ցանկանում եմ դրան հասնել, իսկ ստուդիայի կայացումը տարիների կամ տասնյակ տարիների աշխատանք է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նվերը։

 Նա տեղեկացնում է՝ նորաստեղծ ստուդիան արդեն հասցրել է նկարահանել «Հավերժական շարժում» վավերագրական դիմանկար-ֆիլմը, շուտով կլինի պրեմիերան։ 

«Նկարահանել ենք գովազդ, ֆոտոշարք, արդեն ունենք պատվերներ։ Մեր բոլոր աշխատանքները շուտով կներկայացնենք հանդիսատեսին։ Առհասարակ, ֆիլմերը թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան շուկայում մրցունակ դարձնելու, հաջողության հասնելու համար կարևոր է մտածել կատարվող աշխատանքի և հատկապես այն հետքի մասին, որը ֆիլմը պետք է թողնի։ 

Պետք է չխնայես քեզ ու միջոցներդ հանուն նրա, ինչը ծառայելու է մարդկանց, նրանց աշխարհայացքի ձևավորմանը»,-ընդգծում է կինոռեժիսորը։ Նա տեղեկացնում է, որ իր բոլոր ֆիլմերը միասին վերցրած մասնակցել են 100-ից ավելի միջազգային փառատոնների։ 

««Անտառապահ» վավերագրական կարճամետրաժ ֆիլմն արդեն ունի միջազգային հինգ մրցանակ, որից երկուսը վերջին 20 օրվա ընթացքում՝ «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակ՝ «Սև-սպիտակ ծիածան» փառատոնում, և «Լավագույն պատկերային լուծումների համար» մրցանակ՝ «Կանաչ հայացք» փառատոնում»,ասում է Նվերը։ Կարծիքներ կան, որ հատկապես Հայաստանի նման փոքր երկրների համար երկրի ճանաչելիության հարցում մշակույթի դերն անգնահատելի է։ 

Պետությունները միլիոնավոր դոլարներ են ծախսում այս ոլորտի զարգացման համար, մինչդեռ մեր երկրում այն ոչ միայն անտեսված է, այլ ֆինանսական միջոցների բաշխումն ավելի հաճախ անարդար սկզբունքներով է տեղի ունենում։ Հարցին՝ ի վերջո, օրինակ՝ կինոոլորտը մասնավոր հատվածի, թե՞ պետության հովանավորության ներքո պետք է լինի, կինոռեժիսորն այսպես է արձագանքում. 

«Ոլորտը պետք է գտնվի սկզբունքային անձի հովանավորության ներքո, լինի այդ անձը պետության, թե մասնավոր հատվածի ներկայացուցիչ։ 

Այն փոփոխությունը, որը տեղի ունեցավ երկրում, ցավոք, չեղավ նաև կինոոլորտում։ Ես արդեն չեմ հավատում նաև մեր ոլորտի ավագ սերնդին։ 

Հին ապրելակերպը չի կարող մեկ օրում մշակութափոխվել, եթե դու ի սկզբանե այն մշակույթի կրողն ես, որը բազում հնարամիտ միջոցներով կարողացել է, այսպես ասած, «քերել» բյուջեից, անկախ նրանից՝ դա պետական նախագիծ է, թե մասնավոր։ 

Հիմա էլ այդ նույն մարդը կարող է հանգիստ զանգահարել իր ծանոթ պրոդյուսերին և ասել՝ արի մեր տուն՝ սուրճ խմելու, իսկ հետո առաջարկել, որ «ազատ գումար» կա մրցույթում, հայտ ներկայացրու։ 

Մեզ պետք են սկզբունքային մարդիկ, որոնք գուցե իրենց կյանքում ինչ-որ տեղ հայտնվել են անարդարացի իրավիճակում և հնարավորության դեպքում թույլ չեն տա, որպեսզի նույնը կրկնվի մյուսների հանդեպ։ Սա մշակութային մոտեցում է։ Ես նմանատիպ շատ երիտասարդների եմ ճանաչում»,-նշում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia