Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հա­յաս­տա­նը պատ­րա՞ստ է այս­պի­սի թանկ գին վճա­րել՝ բա­վա­րա­րե­լու իշ­խա­նու­թյան որոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ամ­բի­ցի­ա­նե­րը»

INTERVIEW

Մի քանի օրերի տարբերությամբ միջազգային հարթակներից հերթական հայտարարությունը հնչեց, որտեղ անդրադարձ կատարվեց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Խոսքը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ նախորդից ավելի կոշտ ձևակերպումներով աչքի ընկնող հայտարարության մասին է։ 

Այս հայտարարություններին զուգահեռ, սակայն, իշխանության ներկայացուցիչները շարունակում են ոչ միայն ողջունել դրանք, այլև պնդել, որ ՀՀ քաղաքացիներն են իրենց առջև ՍԴ ճգնաժամը լուծելու պահանջ դնում։ Խոսելով արդարացումների, ինչպես նաև վերոնշյալից բխող հետևանքների մասին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց. 

«Միջազգային կառույցները հիմա Հայաստանի հետ մոտավորապես խոսում են այնպիսի սրությամբ, ինչպես իշխանությունները խոսում են իրենց ընդդիմախոսների հետ։ Տարբերությունն այն է, որ միջազգային կառույցները դա անում են դիվանագիտական լեզվով, իսկ իշխանությունները՝ առանց դիվանագիտական լեզվի։ 

Չգիտե՞ն այդ լեզուն, թե՞ համարում են, որ կարող են իրենց թույլ տալ նման կերպ խոսել, չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ միջազգային կառույցները համարյա ուղիղ խոսքով ասում են՝ այդպես չեն անում»։ 

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ այլ բան է ներքին օգտագործման համար ընտրված հռետորաբանությունը, մեկ այլ բան՝ իշխանության իրական պահվածքը։

 «Ներքին օգտագործման համար՝ «դուխով» խոսակցություն, իսկ երբ տեսախցիկներն ու խոսափողներն անջատվում են, միանգամից սկսում են փնտրել տարբերակներ, որ կարողանան եվրոպացիների հետ հարցեր լուծել։ 

Փորձում են ծանոթ ման գալ, որ հարթեն իրավիճակը։ Հռետորաբանությունը և իրական գործելաոճը միշտ չէ, որ համընկնում են։ Եթե, այնուամենայնիվ, իշխանությունները համարում են, որ այդքան կան, որ ունեն այնպիսի լեգիտիմություն, որ կարող են անտեսել ամեն ինչ, այդ թվում՝ արտաքին հատվածից հնչող հայտարարություններն ու վերաբերմունքը, թող փորձեն Եվրոպայի հետ էլ նույն լեզվով խոսել։ 

Եթե կարծում են, որ կարող են այս հարցում էլ ժողովրդի անունից խոսել ու ժողովրդի թիկունքում թաքնվել, ինչպես երկրի ներսում, եվրոպական կառույցների հետ էլ թող փորձեն խոսել նույն տոնով ու փաստարկներով։

 Իրենք թող խոսեն, մենք էլ կգնահատենք, թե այդ ռեսուրսը որքանո՞վ է բավական նաև երկրից դուրս այսպիսի գործիքակազմ օգտագործելու համար»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Վիգեն Հակոբյանը հավելեց՝ իրականում մեկ տարին և ութ ամիսը ցույց տվեցին, որ իշխանությունը չի աճում պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից. «Քայլն անում են, ուժգին հակահարված են ստանում, հետո հետ են քաշվում։ Կարծում եմ՝ հիմա էլ է նույն աշխատաոճը շարունակվում։ 

«Փորձենք, բայց եթե հակահարված ստանանք կամ մեծերն արգելեն, ուրեմն, հետ կքաշվենք, եթե չգան ու չպատժեն, ուրեմն, նորմալ է»։ Ամեն ինչ նշված տրամաբանության մեջ է, թեպետ մեծերը վերջին շրջանում, կարծես, պատժում են։ Սկզբից փափուկ հայտարարություններ են հնչեցնում, հետո մի քիչ ավելի կոշտ հռետորաբանությամբ նախազգուշացնում են, մեկ էլ՝ տեսնում ես, որ գործը կարող է հասնել պատժամիջոցների։ 

Համաձայն ես, թե ոչ արտաքին հատվածի կարծիքների հետ, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ կան իրողություններ, կան միջազգային համակարգեր, որում գտնվում ես։ 

Ինչ-որ քայլ անելուց առաջ գոնե պետք է փորձել համաձայնեցնել դրանք, խորհրդակցել, հասկանալ դրա հնարավորությունը»,-ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ ինչպես կառավարման սկզբնական շրջանում, այնպես էլ այսօր իշխանությունը չի առաջնորդվում այս կարևորությամբ։ 

«Այսօր անգամ իշխանական շրջանակներն են առաջ բերում հետևյալ հարցը. արժե՞ արդյոք արևմուտքի հետ հարաբերություններն այնքան փչացնել, այդ կառույցների հետ առճակատման գնալ՝ այս պահին կոնկրետ մարդու հարց լուծելու կամ որևէ մեկին հետագայում աշխատանքի տեղավորելու համար։ Խնդիրն այն չէ, թե ՍԴ նախագահը կմնա, թե չի մնա, բայց կան հստակ գործընթացներ։ 

Այլ հարց է, թե որքանով է սա կարևոր հասարակության համար, բայց եթե իշխանության համար, այնուամենայնիվ, այդքան կարևոր է, կարելի է գոնե սահմանադրական ճանապարհով ու օրենքների շրջանակներում հասնել նպատակին, որ որևէ մեկը չկարողանա կշտամբել, մեղադրել այնպես, ինչպես այսօր։ 

«Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ հետ կքաշվենք»։ Այս գործելաոճը ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում է, երբեմն նման է մանկամտության։ 

Պետք է գիտակցել, որ ամեն անգամ հետ քաշվելուց շատ լուրջ քաղաքական ու իմիջային կորուստ է լինում։ Ինչպես ասում են՝ «полбеды», եթե այն միայն մեկ անձի իմիջային կամ քաղաքական կորուստ է։ 

Ավելի մտահոգիչ է երկրի քաղաքական ու իմիջային կորուստը»,-նշեց մեր զրուցակիցը։ Քաղտեխնոլոգը հավելեց, որ ՍԴ-ի խնդիրը միջազգայնացել էր դեռ նախորդ տարվա հոկտեմբերին, երբ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր առաջին հայտարարությունն արեց։ 

«Դա նշանակում է, որ խնդիրն արդեն դուրս է մեր սահմաններից, և Հայաստանը մոնիթորինգի տակ է։ Նման հայտարարությունների պարագայում չարաճճիություն արած երեխայի պես իշխանությունն ինչ-որ մի պահի հետ է քաշվում ու սկսում է փնտրել մեկ այլ տարբերակ՝ կարծելով, թե այս անգամ մեծերը կարող են հանկարծ չնկատել։ 

Այս ամիսների ընթացքում հենց իրենք են խոսել «Պլան Ա»-ի, «Պլան Բ»-ի մասին, բայց ամեն անգամ արժանանում են միջազգային ատյանների կոշտ արձագանքներին։ Առհասարակ, եվրոպական համակարգն ունի որոշակի ընթացակարգեր։ 

Եթե իրավիճակը գնահատում են այնպես, ըստ որի, Եվրախորհրդի անդամ երկրում տեղի ունեցողը չի համապատասխանում ընդհանուր համակարգի կանոններին, շարժվում են ըստ այդ ընթացակարգերի, որոնք ենթադրում են հայտարարություններ, ավելի կոշտ հայտարարություններ, ինչպես նաև պատժամիջոցներ»,-ասաց նա։ 

Անդրադառնալով մեկ այլ արդարացման, ըստ որի՝ ստվերվում է միջազգային կառույցների օբյեկտիվությունը, Վ. Հակոբյանը նկատեց. «Ասում են՝ նույն Եվրոպան է, որը նախորդ ռեժիմներին լեգիտիմացնում էր, իսկ ես կարող եմ ասել, որ ուրիշ Եվրոպա չենք կարող տալ իշխանություններին։ 

Կա այն, ինչ կա, և Հայաստանն այդ համակարգում է գտնվում։ Կա՛մ պետք է կարողանալ լեզու գտնել, կա՛մ լեզու չգտնելու պարագայում մարսել կամ շրջանցել այն պահանջները, որոնք դրվում են նրանց կողմից։ 

Եթե կարողնում ես շրջանցել ու մարսել՝ կգնաս առաջ։ Բայց չեմ կարծում, որ Հայաստանն այդքան ռեսուրս ունի, որ կարողանա անտեսել նույն Արևմուտքին ու եվրոպական կառույցներին, ինչպես չկարողացավ անտեսել Ռուսաստանի գործոնը, որի վառ օրինակը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունն ու դրան հաջորդած գործընթացներն էին։ 

Հայաստանը չի կարող անտեսել նաև ԱՄՆ-ի, Իրանի գործոնը, Իրանի ցանկություններն ու պատկերացումները հայ-իրանական, ինչպես նաև Արցախի հարցի հնարավոր զարգացումների շուրջ։ 

Եթե ունես այս ամենը անտեսելու ռեսուրս, ուրեմն, առնվազն տարածաշրջանում լուրջ գործոն ես։ Իսկ իրականում պետք է լրջանալ, փակել մանկապարտեզը ու մտածել՝ այդ ճանապարհո՞վ ենք գնում, ունե՞նք այն ռեսուրսը, որ միայն ներքին հարցեր լուծելու համար բոլորի հետ վատ հարաբերություններ ու խնդիրներ ունենանք։ 

Իսկ այդ հարցերը գուցե կարևոր են, բայց գոնե հանրության պատկերացումների մեջ ամենևին էլ առաջնային լուծում պահանջող նշանակություն չունեն։ 

Գիտեք՝ քաղաքականության մեջ ցանկացած հարց իր գինն ունի։ Հայաստանի իշխանությանը դեռ մի կողմ դնենք։ 

Հիմա Հայաստան պետությունը պատրա՞ստ է այսպիսի թանկ գին վճարել, որ կարողանա բավարարել իշխանության որոշ ներկայացուցիչների ամբիցիաները»։

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia