Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեզ ոչ միայն լավ զինատեսակներ, այլև ներքին միասնականություն է պետք. սա է ամենագլխավոր գրավականը»

INTERVIEW

Պաշտպանության բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի շահարկման փորձերը նոր երանգներ են ստանում։ Այդ փորձերի տողատակերում ակնհայտ են շահեր, որոնք ամենևին ազգայինն ու պետականը չեն։ 

Այս ամենի հիմքում նաև ներքին թշնամիներ ստեղծելու, նոր մեղավորներ նշանակելու ցանկությունն է նշմարվում, ինչին զուգահեռ կա նաև հասարակության բևեռվածությունն էլ ավելի խորացնելու վտանգը։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանի հետ։

Ամենաանթույլատրելին

«Մենք կանգնած ենք մի փուլում, երբ մի խումբ մարտահրավերներ ունենք, որոնցից ամենակարևորը պետք է անվանենք անվտանգություն։ Այս առումով պետք է հասկանանք, որ անվտանգության ապահովումը պետք է բոլորով իրականացնենք։ 

Չկա մեկը, որը չպետք է ներգրավված լինի անվտանգության ապահովման գործում։ Իսկ բոլորով ընդգրկվելու գլխավոր խնդիրը միասնականությունը պահպանելն է։ Այդ միասնականության համար մենք պետք է ամեն ինչ անենք, և այդ տեսանկյունից վերոնշյալ շարժումներն անթույլատրելի են։ 

Եթե որևէ մեկին թվում է, որ դա միգուցե իր սեփական կարծիքն է, պետք է գիտակցի, թե ո՞րն է լինելու հետևանքը։ Պետք է ինքն իրեն հարց տա՝ եթե հրապարակային խոսեմ, արդյոք նպաստելո՞ւ եմ միասնականությանը, միգուցե պետք է այլ ձևով խոսեմ՝ բոլոր շերտերում խնդիրները խորքային ուսումնասիրելու, խնդրին ուշադրություն դարձնելու, դրանք բարձրաձայնելու և լուծումներ փնտրելու իմաստով։ 

Պետք է այնպիսի բառապաշար օգտագործենք, որ այն նպաստի միասնականությանը։ Հատկապես, երբ խոսում ենք մեկ ազգի՝ հայ ազգի մասին։ Ի՞նչ է նշանակում հայերին իրար մեջ բաժանել։ 

Սա ամենաանթույլատրելին է։ Անհրաժեշտ է պարզապես այն գիտակցումը, որ անվտանգության մարտահրավերի առջև մեզ ոչ միայն լավ զինատեսակներ են  պետք, այլև ներքին միասնականություն, որովհետև սա է ամենագլխավոր գրավականը։ 

Այդ միասնականությունը մեր անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Սա մենք պետք է գիտակցենք ամեն օր»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Պողոսյանը՝ շեշտելով, որ պետք չէ միասնականությանը սպասել միայն պատերազմի ժամանակ։

Մեղավորության գիծն առաջ տանելու հեշտ տարբերակը

Անդրադառնալով հասարակության բևեռվածության խնդրին՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ իր համար մի կողմից հասկանալի է, թե որտեղից է գալիս այն։

«Մարդիկ ապրել են, անարդարություններ են տեսել, և փորձել են այդ անարդարություններին ոչ խորքային ձևով մոտենալ։ Ամբողջական խնդիրն ընկալելու մեջ հեշտ ձև են գտել, ասել են՝ «եկեք մեղավորության մեջ անձի տեսնենք», և այդ անձերի վրա են ամեն ինչ տարել։ 

Ու երբ անձնավորում ենք, արդյունքում ստանում ենք նման երևույթներ։ Մենք պետք է հասկանանք առաջինը մեր մտածելակերպի մեջ համապատասխան փոփոխության հասնելու կարողության անհրաժեշտությունը։ 

Ոչ թե ամեն ինչի մեջ պետք է փորձենք մեղավոր փնտրել, այլ ինքներս հասկանանք՝ մենք ի՞նչ ենք արել, որ այս իրավիճակը չձևավորվի, առաջինը ինքներս մեզ հարց տանք՝ արդյոք մեղավոր են ուրիշնե՞րը, թե՞ ես ունեմ մեղքի իմ բաժինը և ի՞նչ պետք է անեմ փոխվելու համար։

 Երբ սկսում ես փոխվել, հնարավորություն ես ստանում նույն ձևով փոխել կողքիններիդ։ Այստեղից պետք է սկսենք»,-նշեց նա՝ շեշտելով, որ, բացի այդ, որպես պատճառ, միգուցե կան ազգային մենթալիտետի կամ երկար տարիներ պետականություն չունենալու, այս կամ այն քաղաքական միավորների մեջ լինելու բաղադրիչները։ 

«Այդ ամենի հետևանքով ավելի հեշտ ենք պատկերացրել. ասել են՝ մենք ի՞նչ մեղավոր ենք, մեղավոր են ուրիշները։ Ամեն ինչի մեջ մեղավորություն փնտրելը սովորություն ենք դարձրել, ինչն ունենում է իր շարունակական խնդիրը, երբ ոչ թե ավելի շատ փորձում ենք մեր խնդիրների համար լուծումներ գտնել, վերացնել դրանք, այլ նախընտրում ենք մեկին մեղավոր նշանակելու և այդ մեղավորության գիծն առաջ տանելու հեշտ տարբերակը։ 

Այստեղ պետք է փոփոխություն լինի, ինչը գալիս է հետևյալ գիտակցությունից. ինչ պետք է անեմ ես՝ անվտանգությանս նպաստելու, իմ տնտեսությունը, իմ գիտությունը, իմ արդյունաբերությունը զարգացնելու և իմ երկրի հզորության համար։ 

Եվ այս ամենի մեջ ավելի շատ դեպի ապագա նայելն է կարևոր»,ասաց նա՝ ընդգծելով, որ միայն համատեղ կառուցվող ապագայի դեպքում է հնարավոր արդյունքների հասնել, ինչը պետք է ուղեցույց լինի։

Խոսելով առողջացման ճանապարհի մասին, դիտարկելով նաև պետության համար կարևոր օղակներ ներթափանցելու փորձերը բացառելու անհրաժեշտությունը՝ Թ. Պողոսյանը նկատեց, որ առողջացման ճանապարհը ևս գալիս է գիտակցությունից։ 

«Իսկ մեր գիտակցությունը մեր բառապաշարն է փոխում, բերում է նաև մեր մշակութային փոփոխության խնդիրը, որտեղ սկսում ես հասկանալ առաջինը քեզնից սկսելու կարևորությունը։ Օրինակ՝ այնպես եմ արտահայտվելու, որ միասնությանը նպաստեմ, որ գիտակցելու եմ իմ գործողությունների հնարավոր հետևանքները։ 

Զսպվածության խնդիրը, մշակութային փոփոխությունը պետք է բխեն անհատական մոտեցումներից, իսկ պետական մարմինները, բոլոր քաղաքական միավորները, կուսակցությունները, պետական համապատասխան ինստիտուտները, դրանց ղեկավարներն իրենց տեսլականները պետք է այդ դաշտ ուղղորդեն, խոսեն այդ մասին, որ մշակութային փոփոխությունը մեզ մոտ, ի վերջո, տեղի ունենա։ 

Երբ հասկանանք, որ միասին ապրելով, բանակցելով ենք խնդիրները լուծելու, որ միմյանց նկատմամբ անարդարություններ թույլ չենք տալու, որ բոլորս հավասար ենք լինելու օրենքի առաջ, և օրենքն ընտրովի չենք օգտագործելու, մեր վարքագիծը կփոխվի և այդպիսով կնպաստենք միասնականությանը»,-նշեց մեր զրուցակիցը։

Սխալ քայլերի արդյունքը

Երբ մերկանտիլ նպատակաները գերակշռող են դառնում ընդհանուր շահի նկատմամբ, հետևանքը, ըստ մեր զրուցակցի, շատ ավելի վտանգավոր կարող է լինել։ «Եթե ձևավորել ենք պետություն ու այն համարում ենք բացարձակ արժեք, պետք է հասկանանք, որ պետությունը պետք է շարունակական ու հարատև լինի։ 

Մենք պետք է գտնենք այն հարցի պատասխանը, թե ի՞նչն է մեզ ստիպել Հայաստանի Հանրապետություն ձևավորել, որ այն պետք է լինի մեր հայրենիքը, որ այստեղ պետք է ապրենք և հզորացնենք այն»,-նշեց նա՝ ընդգծելով, որ մեր հայկական ինքնության կորիզը պետք է գտնենք ու այն մեր կյանքի ուղեկիցը դարձնենք։ 

«Այն ժամանակ հպարտություն կզգանք, որ Հայաստանը հզոր է, որ մենք ունակ ենք ձևավորել ու պաշտպանել մեր ուզած երկիրը, որ մեր երջանկությունն այստեղ ենք գտնում հենց այն պատճառով, որ հայկական ինքնության խնդիրն ենք պահպանում ու փոխանցում։ Հակառակ պատկերի դեպքում աշխարհում հազար ու մի երկիր կա՝ մարդիկ կգնան, պետականությունն էլ կվերանա։ 

Մենք պետք է գիտակցենք՝ ի՞նչ գործողություններ պետք է անել, որ մեր երկիրը կանգուն լինի, և ամեն օր ոչ թե թուլանա, այլ հզորանա։ Սխալ քայլերի արդյունքը լինելու է այն, որ մենք կկորցնենք Հայաստանի Հանրապետությունը։ Եթե անգամ աշխարհի վրա լինի մի տարածք, որի վրա գրված կլինի Հայաստանի Հանրապետություն, այն չի լինելու հայերի երջանկության երկիրը»,-ասաց Թ. Պողոսյանը՝ ընդգծելով, որ եթե ուզում ենք մեր ինքնությունը պահպանել, ապա այդ ուղղությամբ պետք է աշխատել։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak