Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրական օրակարգը լուսանցքում է մնացել. փակուղային տրամաբանություն ու քաղաքական ռեսուրսի մսխում

INTERVIEW

Ճանապարհային քարտեզով առաջնորդվելու, սկզբունքային հարցերի վերաբերյալ հստակ գնահատականների անհրաժեշտության մասին է մատնանշում փաստաբան Գեղամ Սիմոնյանը, որի հետ զրուցել ենք մի շարք գործընթացների շուրջ։

Սկսելով առաջնահերթ գործընթացից՝ Գեղամ Սիմոնյանը հանրաքվեն անբովանդակ երևույթ որակեց։ «Իրականում ՍԴ 7 դատավորների վերաբերյալ հանրաքվեի անցկացման անհրաժեշտություն չի եղել երբևէ ու հիմա էլ չկա։ Այդ հարցը ԱԺ շրջանակներում պետք է լուծվեր։ Հանրաքվե պետք է անցկացնել միայն նոր Սահմանադրության վերաբերյալ, իսկ նոր Սահմանադրության նախագծի շուրջ աշխատանքները պետք է սկսվեին մինչև դատարանների դռները փակելը։ Այս մասին խոսելու առիթ ես նախկինում ևս ունեցել եմ, ու այդ առումով իմ կարծիքը չի փոխվել։ Երբ կառավարությունը տարբեր հանգրվաններում իր անգործությունը կապում է նախկինների հետ կամ այն պատճառաբանում է այլ հանգամանքներով, այդ ամենի հետևում մի կարևոր իրողություն կա։ Կառավարությունն այդպես էլ չկարողացավ շարունակել հեղափոխական գործընթացը և, փաստացի, ինչ-որ մի պահից նախորդ կառավարության իրավահաջորդի վերածվեց։ Ընդհանուր առմամբ, մեր երկրում որևէ ոլորտում հնարավոր չէ համակարգային բարեփոխումներ իրականացնել, եթե գործող Սահմանադրությունը չի փոխվել։ Կառավարության քայլերը, որոնք վերաբերում են մասնավորապես դատական համակարգին, ինչ-որ տեղային լուծումներ են և որևէ աղերս չունեն համակարգային լուծումների հետ։ Առաջարկվող լուծումները ևս համակարգային չեն, որովհետև, ի վերջո, պետք է հասկանալ, որ չի կարելի կառուցել անկախ, ինքնիշխան, իրավական, սոցիալական պետություն, եթե չունես մայր օրենք, որը վերջապես ընդունված կլինի լայն կոնսենսուսի, ամբողջ հայության համաձայնությամբ ու մասնակցությամբ ու հասկանալի կլինի բոլորի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Սիմոնյանը՝ այդ համատեքստում ընդգծելով նաև նոր, հեռանկարային ու իրավաչափ համակարգային փոփոխություններ առաջ բերելու հնարավորության մասին։

«Ես այս Սահմանադրությունը երբևէ որպես լեգիտիմ փաստաթուղթ չեմ ընդունել։ Հետևաբար, այդ փաստաթղթի որևէ նորմի վերաբերյալ հանրաքվեն, ըստ էության, չի կարող համարվել հակասահմանադրական, որովհետև Սահմանադրությունն ինքը ոչ լեգիտիմ է։ «Այո»-ի ճամբարն ասում է՝ ժողովուրդը հանրաքվեի միջոցով կարող է ցանկացած հարց լուծել, «Ոչ»-ինը գործընթացը հակասահմանադրական է համարում։ Երկուսն էլ կեղծ օրակարգեր են. այս հանրաքվեն իշխանության համար նոր Սահմանադրություն չընդունելու հերթական միջոցն էր։ 

Նաև նախորդ ավտորիտար ռեժիմների վերաբերյալ հետհեղափոխական Հայաստանի իրավաքաղաքական գնահատական չտալու, անցումային արդարադատություն, լ յուստրացիա չիրականացնելու հերթական միջոցն էր։ Այսինքն, միջոց էր չիրականացնելու այն ամենը, ինչը մենք ընդունում ենք որպես հեղափոխական քայլեր։ Իշխանությունը տարբեր պատճառաբանություններ է բերում՝ հայտարարելով նաև, որ ՍԴ 7 դատավորների գոյության փաստը հնարավորություն չի տալիս համակարգային բարեփոխումներ իրականացնել։ Սա ևս կեղծ օրակարգի տրամաբանության մեջ է։ Մեծ հաշվով, իրական օրակարգը լուսանցքում է մնացել, որը եղել ու մնում է նոր Սահմանադրության ընդունումը։

 Չի կարելի կառուցել որևէ համակարգ,որը չի բխելու Սահմանադրությունից։ Այսօրվա Սահմանադրությունից բխող որևէ համակարգ և՛ ապօրինի է, և՛ խոցելի՝ իրավական տեսանկյունից։ Ու պատահական չէ, որ գործող համակարգերը չեն կարողանում լիարժեք բավարարել հանրային պահանջները։ Այս պարզ իրողությունը չգիտակցելը և չհասկանալը բերում է նրան, ինչն այսօր ունենք»,-ասաց փաստաբանը։

Վերջինս գործող Սահմանադրությունը փակ ակումբի տրամաբանությամբ գրված, որոշակի խումբ անձանց համար ստեղծված փաստաթուղթ է որակում, որի նպատակի հիմքում ամեն գնով իշխանության մնալն է եղել. «Այն իշխանությունը, որն իրեն կոչում է հեղափոխական, իրավունք չունի այդ տրամաբանությամբ շարժվել։ 

Պետք է ցույց տա, որ պատրաստ է նոր Սահմանադրություն ընդունել, որը հնարավորություն կտա ապահովել ավելի լայն քաղաքական բազմակարծություն և բազմազանություն, և դրա հիման վրա իրականացնել ազատ ընտրություններ։ Եթե այս իշխանությունը պատրաստ չէ դա անելու, նշանակում է, որ նախորդի իրավահաջորդն է»։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ կառավարությունը նախանշել է, որ 2021 թվականին պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, բայց այս առումով ևս սկզբունքային խնդիր կա։

«Սահմանադրական փոփոխությունը, ըստ իրենց, բարեփոխում է։ Բայց որևէ բարեփոխում իրականացնելը որոշակի սկզբունքների առկայություն է ենթադրում։ Այն ֆորմատը, որի շրջանակներում պետք է այդ բարեփոխումներն իրականացվեն, արդեն վկայում է, որ այդ բարեփոխումները լինելու են իշխանահաճո, հարմար և ընդունելի գործող կառավարության համար։ Բացի այդ, չեն իրականացվելու անհրաժեշտ մասնագիտական և հանրային քննարկումներ։ 

Այդ քննարկումները կրելու են ձևական բնույթ այնպես, ինչպես նախկինում։ Այս ամենը, մեծ հաշվով, ձևական բնույթ կրող գործընթաց է»,-ասաց նա՝ շեշտելով, որ հետագայում այդ փոփոխությունները հանրությանը հասցնելու տրամաբանությունը ևս լինելու է նույն ձևական տրամաբանության մեջ։

Գ. Սիմոնյանը մատնանշեց նոր, հետհեղափոխական ԱԺ ընտրելու հանգամանքը, որը ևս եղել է 2015 թ. Սահմանադրության տրամաբանության շրջանակներում։ Այս առումով շեշտեց, որ միայն նոր Սահմանադրությամբ արտահերթ ընտրությունների գնալու պարագայում է հնարավոր ձևավորել իսկապես բազմակարծության և քաղաքական բազմազանություն ունեցող ԱԺ. «Եթե մենք սա չենք անում, ինչ-որ փոփոխությունների, բարեփոխումների, օրենքներում ինչ-որ լրացումների տրամաբանության մեջ շարունակում ենք կրավորական կեցվածքը, ապա այս ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանելու։ 

Սա փակուղային տրամաբանություն է, ժամանակի վատնում և քաղաքական ռեսուրսի մսխում է։ Այն քաղաքական լեգիտիմության անհրաժեշտ պաշարը, որն ուներ իշխանությունը, այս գործելաոճի պարագայում մսխվում է։ Քաղաքական մեծամասնությունը պետք է կամք դրսևորի, հրաժարվի հանրաքվեից, չեղարկի այն ու ՍԴ-ի խնդիրը տեղափոխի ԱԺ՝ հարցը հանգուցալուծելով այնտեղ։ 

Միաժամանակ պետք է հռչակի նոր Սահմանադրության ստեղծման գործընթացը և հրավիրի սահմանադիր ժողով։ Իսկ արդարադատության նախարարության կազմով ինչ-որ հանձնաժողովի կողմից հերթական մի փաստաթղթի մշակումը, որի ստեղծմանը որևէ ձևով մասնակից չի լինելու ՀՀ քաղաքացին, որևէ կերպ նույն քաղաքացու համար կրկին հիմնարար փաստաթուղթ չի դառնալու։ 

Եթե իշխանությունը լուծի այս սկզբունքային հարցը, անհրաժեշտ աջակցություն կստանա, չի լուծի՝ կմնա հպարտ մենակության մեջ, որովհետև որոշակի ժամանակ հետո, կամա թե ակամա, իր ձախողված բարեփոխումների հետևանքով ավելի շատ ձայներ ու հեղինակություն է կորցնելու։ Հաշվի առնելով առկա գործընթացները՝ նկատենք, որ այսօր արդեն չկա այն քաղաքական ռեսուրսը, հեղինակությունը, վստահությունը, որն ուներ գործող իշխանությունը, օրինակ՝ 2018թ. վերջին ու 2019թ. առաջին կեսին։ Այդ ռեսուրսները հետզհետե նվազելու են»։ Գեղամ Սիմոնյանն առկա գործընթացները փոփոխությունների իմիտացիա է համարում։

«Հանրաքվե, սահմանադրության փոփոխություն կոչվածներն ու մնացած, այսպես կոչված, համակարգային փոփոխությունները իրականում համակարգային փոփոխությունների, ժողովրդավարության և նոր ժողովրդավարական Սահմանադրություն ունենալու գործընթացի իմիտացիա են։

 Իրականում որևէ քայլ չի ձեռնարկվում, որպեսզի երկիրն ունենա նոր Սահմանադրություն, կենսունակ պետական կառավարման համակարգ, ինչպես նաև անկախ ու առողջ դատական համակարգ։ Երբ այս պարագայում իշխանությունը որևէ քայլ որպես ժողովրդավարության դրսևորում է ներկայացնում, դա նույնպես ժողովրդավարության իմիտացիա է։ Այդ ամենը որևէ աղերս չունի հանրության կարծիքը լսելու հետ»,-ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ գործ ունենք պարզապես իրական օրակարգից ու խնդիրներից շեղվող քայլերի հետ։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia