Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փաշինյանին կարելի է շնորհավորել բանակցությունների ձախողման կապակցությամբ. ինչո՞ւ չեն նախազգուշացվել հայ գործարարները

INTERNATIONAL NEWS

politnavigator.net-ը «Հայաստանը, Վրաստանը և կորոնավիրուսը. հասունանում է լուրջ հակամարտություն» վերնագրով հոդվածում գրում է, որ Իրանում մահացու կորոնավիրուսի առաջացրած համաճարակը խուճապ է առաջացրել Անդրկովկասի նախկին խորհրդային պետություններում: Վարակի վտանգը կախվել է Հայաստանի գլխին, և այնտեղ արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը Իրանից վերադարձած քաղաքացու մոտ, նաև մեկուսացվել է նրա հետ շփված մոտ 30 անձ: 

Անհանգստացած է նաև Վրաստանը, որտեղ Իրանից և Իտալիայից վերադարձած 4 անձի մոտ ևս հայտնաբերվել է կորոնավիրուս, մեկուսացված է 97 կոնտակտավոր: Այդ ամենը սպառնում է այդ երկու ոչ հարուստ երկրներին լուրջ ֆինանսական վնասներ պատճառել՝ կապված տարանցիկ բեռնափոխադրումների, առևտրի և զբոսաշրջության ծավալների կոլապսի հետ: 

Վտանգավոր վարակին համատեղ դիմակայելու աշխատանքները համակարգելու նպատակով մարտի 3-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այց է իրականացրել Թբիլիսի: Երկու երկրների ղեկավարները՝ Փաշինյանը և Գախարիան, դեռ չէին հասցրել նստել բանակցությունների սեղանին, երբ թիվ 1 նորություն է դարձել այն, որ «կորոնավիրուսի առկայության ախտանշաններ» են հայտնաբերվել Փաշինյանի թիկնապահներից մեկի մոտ: 

Նրան անմիջապես ինքնաթիռով տեղափոխել են Հայաստան, իսկ հետագայում էլ հայտարարվել է, որ կորոնավիրուսը ժխտվել է: «Կորոնավիրուսակրի» հետ շփված վրացի պաշտոնյաներին էլ ուղարկել են հետազոտման Թբիլիսիի Լուգարի անվան հասարակական առողջության սկանդալային կենտրոն, որտեղ Պենտագոնի պատվերով ժամանակին փորձեր են կատարվել մարդկանց վրա: Դատելով Վրաստանից և Հայաստանից ստացվող տեղեկատվությունից՝ նույնիսկ եթե Փաշինյանն ու Գախարիան ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել են, հանրապետությունների սահմաններին իրավիճակը Հայաստանի օգտին չէ:

 Համաձայն հայկական «առևտրականների», որոնք, իրանական գյուղատնտեսական արտադրանքը Հայաստանում վերագրանցելով, իրացնում են այն Ռուսաստանում, Վրաստանը արդեն իսկ ներդրել է կանխարգելիչ միջոցառումներ, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածումը սահմանափակելուն, և դադարեցրել է իր սահմանով ապրանքների տարանցումը: Սա կարող է էականորեն ազդել Հայաստանի տնտեսության վրա: Ըստ «առևտրականների», եթե ապրանքը Ռուսաստան չմտնի՝ դա կվաճառվի Հայաստանում, ինչը «կպայթեցնի տեղական շուկան»: 

Հայ գործարարները պահանջում են, որ Փաշինյանը գոնե ժամանակավոր թույլտվություն ստանա առկա ապրանքը Վրաստանով Ռուսաստան հասցնելու համար, ինչը պահանջում է նաև Երևանի և Թբիլիսիի միջև առկա համաձայնագրով: 

Ըստ հայ գործարարների և փոխադրողների, Ռուսաստանը, իբր, որևէ խնդիր չունի, և եթե անգամ կորոնավիրուսին հաջողվել է վարակել իրանական մրգերն ու բանջարեղենը, ապա նրանք հաջողությամբ «զոհվել են սարսափելի ցնցումներից», քանի որ արտաքին միջավայրում վիրուսի կյանքի տևողությունը ընդամենը 48 ժամ է, իսկ բեռնատարներն ավելի քան երեք օր է՝ կանգնած են Վրաստանի սահմանին: 

Մյուս կողմից՝ կան տեղեկություններ, որ Վրաստանի տարածքով Ռուսաստան հայկական կոնյակի մատակարարման հետ կապված խնդիրներ արդեն չկան: Համապատասխան ծառայությունները վերլուծության համար վերցնում են կոնյակի նմուշներ, փոխադրողները սպասում են արդյունքներին, որից հետո հեղուկ բեռը հատում է սահմանը: Ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության անանուն աղբյուրի, երկրում մտցվել են Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումներ: Մասնավորապես, չպետք է լինի իրանական ապրանքների տարանցում Հայաստանի և Վրաստանի տարածքով:

 Բայց ինչ-ինչ պատճառներով դրանք առայժմ իրականացվում են: Այժմ պետք է գուշակել, թե ինչու այդ սահմանափակման մասին չեն նախազգուշացվել հայ գործարարները: Թբիլիսիում, ի տարբերություն Երևանի, չկան «Բուրգունդական արքունիքի գաղտնիքներ», և տեղի ցամաքային տրանսպորտի գործակալությունը փետրվարի վերջին հայտարարություն է տարածել առ այն, որ դադարեցվում է Իրան և Իտալիա ուղևորների և ապրանքների միջազգային փոխադրումների թույլտվությունների տրամադրումը: Ըստ երևույթին, իրանական գյուղատնտեսական ապրանքները իրանական սահմանին հայկական բեռնատարներ տեղափոխելու և դրանց հայկականացնելու պրակտիկան է դարձել կասկածելի օղակ իրանա-հայկական տրանսպորտային համակարգում: 

Այս իրավիճակում ոչ ոք չի ցանկանում ռիսկի դիմել և իր վրա ստուգել, թե արդյոք իսկապե՞ս մահացու կորոնավիրուսային COVID-19 շտամը իրանական դեղձի վրա ապրում է ընդամենը երկու օր, և ոչնչանալուց հետո դեղձին տալիս թավշյա տեսք և բարելավված համ: Առկա է րոպեական շահույթի համար Հայաստանի կառավարության և գործարարների անսքող սպառողական վերաբերմունքը Ռուսաստանի բնակչության նկատմամբ: 

Նման գործելակերպը կարող է շատ վատ ազդել հայկական գյուղմթերքի հեղինակության վրա և ստիպել ռուսներին շրջանցել այն: Փաշինյանին կարելի է շնորհավորել բանակցությունների ձախողման կապակցությամբ: Այն փաստը, որ Իրանից Ռուսաստան հնարավոր վտանգավոր տարանցումը դադարեցվել է, նրա շնորհիվ չէ, դա կարող է բացատրվել միայն վրացական իշխանությունների՝ վարակը իրենց տարածք տեղափոխելու վախով:

Կամո Խաչիկյան

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak