Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Լավ կլի­ներ, եթե փո­խօգ­նու­թյան և հա­մախմբ­վե­լու կա­րո­ղու­թյու­նը դրսև­որ­վեր նաև առօ­րյա­յում, այլ ոչ մի­այն ճգնա­ժա­մե­րի դեպ­քում»

INTERVIEW

Վերջին ամիսներին բարդ ժամանակներ են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Կորոնավիրուսը «եկավ խառնելու» բոլորի ծրագրերը, փոխելու շատերի կյանքի ընթացքը, «ստիպելու», որ շատ իրադարձությունների ու փաստերի սկսենք այլ կերպ վերաբերվել: Նման արտակարգ իրավիճակներում է երևում ոչ միայն պետական գերատեսչությունների և առհասարակ պետության, այլ նաև հասարակության պատրաստվածության աստիճանը: Ազգերը հաճախ են ապացուցում, որ միավորվելու, մեկը մյուսին օգնության ձեռք մեկնելու կարողություն ունեն: Մենք՝ հայերս, դա ապացուցելու բազմամյա փորձ ունենք: Մենք ընդհուպ կարող ենք մեզ նեղություն տալու գնով ուրիշին օգնության ձեռք մեկնել: Սա, իհարկե, բոլորին չի վերաբերում, այլ մեծամասնությանը: Որևէ հասարակություն զերծ չէ վատ բացառություններից:

Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է արտակարգ իրավիճակներում մեր վարքագծի ուսումնասիրությունը փորձագետների աչքերով: Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի խոսքով՝ նման իրավիճակներին մենք շատ բնականորեն են արձագանքում: «Բնական է՝ սկզբից մի քիչ խառնվում ենք իրար, բայց քանի որ ժամանակի փորձությունն անցած և այդ փորձառությունը կրող ժողովուրդ ենք, կարողանում ենք ավելի հանդարտ ու հանգիստ դրան վերաբերվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Հաճախ կարծիք է հնչում, որ հայերի՝ արտակարգ իրավիճակներում համախմբվելու կարողությունը բացառիկ է: Պողոսյանն ընդգծում է, այո՛, փաստ է, որ մենք նման կարողություն ունենք, բայց ասել, որ այդ առումով շատ բացառիկ ենք, ճիշտ չի լինի:

«Արտակարգ իրավիճակներում կարողանում ենք միավորվել: Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել՝ դա կապված է մեր ազգի բացառիկ տաղանդի հետ, թե հատուկ պաշտպանական մեխանիզմ է, բայց ապացուցված է, որ ճգնաժամային, ծայրահեղ վիճակներում համայնքն անպայման միավորվում է: Կարելի է ասել, որ ավելի շատ նման պահերին պաշտպանական մեխանիզմներ են աշխատում: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե մենք առօրյայում էլ հենց այդպիսին լինեինք, մեր բացառիկությունը դրանում դրսևորվեր: 

Բայց մենք ավելի շատ ճգնաժամերի դեպքում ենք ի մի գալիս: Առօրյա կյանքում ամեն մեկը զբաղված է իր խնդիրներով, բայց երբ արդեն վտանգ է սպառնում ընդհանուրին, հավանաբար հենց դա առաջացնում է միավորվելու խնդիր: Խնդրի ի հայտ գալը, ճգնաժամի առաջացումն ինքնաբերաբար ստիպում է, որ մարդիկ համախմբվեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Պողոսյանը տեղեկացնում է՝ մեր մշակույթում, ավանդույթային հասարակությունում մշտապես եղել է փոխօգնության ավանդույթը: 

«Չենք սպասել, որ օգնության կարիք լինի: Օրինակ՝ եղել են համքարություններ, և եթե որևէ արհեստավորի ընտանիքում դժբախտություն է պատահել, անմիջապես օգնել են նրան, եթե գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ է եղել, միավորվել են, եթե սուգ կամ հարսանիք է եղել, նորից համատեղ ջանքերով առկա խնդիրները լուծել են: 

Շատ ավելի լավ կլինի, եթե 21-րդ դարում, երբ ունենք սպառողական հասարակություն, սրա կարևորությունը զգանք: Չնայած հիմա, հետևելով տեղեկատվական հոսքերին, տեսնում եմ՝ կան երիտասարդներ, որոնք հոգ են տանում տարեցների մասին, մարդիկ իրար օգնության ձեռք են մեկնում: 

Սա ինձ շատ է ուրախացնում: Ճիշտ կլիներ, որ սա մշտական բնույթ կրեր, այլ ոչ թե դրսևորվեր համաճարակի ի հայտ գալու կամ էլ ճգնաժամի դեպքում, երբ ի մի ենք բերում մեր ուժերը»,-ընդգծում է ազգագրագետը: 

Այլ երկրների փորձը ցույց է տալիս՝ որտեղ մարդիկ կարողանում են կարգապահ լինել, առավել զգոնություն դրսևորել, համաճարակի դեմ պայքարում առավել հստակ արդյունքներ են գրանցում, կարողանում են շուտ կանխել դրա տարածումը, նոր օջախների ստեղծումը: Պողոսյանը ևս ընդգծում է՝ ճգնաժամային իրավիճակներում շատ կարևոր է, որ կարողանանք կանոնները պահպանել: 

«Երբեմն զարմանալի է թվում, երբ մանրամասնությամբ ասում են՝ ինչպես պետք է լվանալ ձեռքերը, հեռավորություն պահպանել, մինչդեռ դրանք տարրական հիգիենիկ կանոններ են, որոնք պետք է յուրաքանչյուրն էլ մշտապես պահպանի՝ անկախ նրանից՝ այդ մասին ասվում է, թե ոչ: Իհարկե, չէի ասի, որ մենք շատ կարգապահ ենք, դրա պակասն այսօր զգում ենք: Մարդիկ մինչև իրենց սեփական մաշկի վրա չեն զգում հետևանքները, կարծում են, թե այդ փորձությունն իրենց չի հասնի: 

Հիմա քիչ-քիչ մարդիկ սովորում են պահպանել կանոնները: Բոլորը պետք է հետամուտ լինեն հաստատված սահմանափակումների պահպանմանը, ինչը հնարավորություն կտա կանխել վարակի հնարավոր փոխանցումները»,-եզրափակում է Սվետլանա Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia