Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Խորհուրդն իր տեղն ունի, բայց գյուղացուն օգնել է պետք». համայնքի ղեկավար

INTERVIEW

Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան բնակավայրում անցած տարին կարտոֆիլի մշակմամբ զբաղվողների համար հաջող անվանել չես կարող: Գրեթե ողջ բերքը «զոհ» գնաց թրթուրներին: Դեռ նախորդ տարի հարցը շատ քննարկվեց, դարձավ Լոռու մարզպետարանի, համայնքի ղեկավարի ու գյուղացիների վիճաբանությունների առարկան: Մեկը մյուսին մեղադրեցին ստեղծված իրավիճակի համար:

 Գյուղացիները նշում էին, որ իրենք ժամանակին չեն իրազեկվել հնարավոր խնդրի մասին և օգնության կարիք ունեն, Լոռու մարզպետարանը հակադարձում էր, որ իրազեկում եղել է, իսկ օգնության համար իրենք դիմել են էկոնոմիկայի նախարարությանը: Փոխադարձ մեղադրանքների «փոխհրաձգությունը» շարունակվել էր առցանց տիրույթում, սակայն որևէ հստակ լուծում առաջ չէր քաշվել:

Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը նշում է, որ օգոստոսին, երբ սկսում են ի հայտ գալ թրթուրները, գյուղացիները պատրաստվում են սրսկումներ անել: «Սերմերը չեն փոխվել, գյուղացիները նույն սերմերն են ցանել, մեծ գործ չի արվել: Մեզ մոտ ցանքաշրջանառությունը հետևյալ կերպ է կատարվում. ամեն տարի նույն տեղը կարտոֆիլ չենք ցանում: 

Որպեսզի բերքը լավը լինի, մի տարի ցանում ենք ցորեն, մի տարի կարտոֆիլ, կամ երկու տարի ցորեն, մի տարի կարտոֆիլ, որպեսզի թե՛ ցորենի, թե՛ կարտոֆիլի բերքը լավը լինի: Բայց կան նաև մարդիկ, որոնք մի քանի տարի ցորեն են ցանում, քանի որ կարտոֆիլի սերմացու չունեն, բացի դա, կարտոֆիլի մշակման ծախսերն ու աշխատանքն ավելի շատ է, քան ցորենինը: Սա է խնդիրը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գևորգյանը՝ նշելով, որ այժմ աղետալի վիճակում է գտնվում ցորենը: 

«Ցորենի մի մասը ցուրտը տարել է, բերքի վրա ազդել է, դաշտեր կան, որ ցորենն ամբողջությամբ դուրս չի եկել, խառը իրավիճակ է: Այս պահին վարչական ղեկավարներին հանձնարարել եմ, որ ցուցակագրենք, ակտավորենք և դիմենք կառավարությանը, որ այսքան հեկտար ցորեն փչացել է: Կօգնեն՝ կօգնեն, չեն օգնի, բարին իրենց հետ»,-նշում է համայնքի ղեկավարը:

Գևորգյանի հետ զրույցում անդրադառնում ենք նաև Գյուլագարակ համայնքում ոռոգման ջրի խնդրին: «Ոռոգման ջրի խնդիրը մինչ օրս չի լուծվել, սա ֆինանսների հետ կապված հարց է: Պետք է մեծ ծրագիր մտածել, թե որտեղից և ինչպես պետք է ջուրը հասցնենք գյուղացուն: Սա համայնքի բյուջեով կամ բարերարի օգնությամբ լուծվող հարց չէ: Դեռ 15 տարի առաջ, երբ Կուրթանում էի աշխատում, հաշվարկեցինք, որ 150 հազար դոլար գումար է անհրաժեշտ: 

Միայն Կուրթանին Ձորագետից ջուր հասցնելու համար մեծ ծախսեր են անհրաժեշտ: Խորհրդային տարիներին մենք ունեցել ենք անձրևացման համակարգ, պետք է «քաշել» հողի տակի ոռոգման մեծ խողովակները: Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ ծրագիր պետք է լինի, որ համայնքում ոռոգման ջուր ունենանք»,-ասում է մեր զրուցակիցը: 

Անդրադառնում ենք նաև հարցին, թե՞ արդյոք որևէ աջակցություն տրվել է գյուղացիներին՝ թունաքիմիկատների, սերմացուի կամ այլ աջակցության տեսքով: Գևորգյանը նշում է. 

«Թունաքիմիկատների կամ սերմացուի տեսքով օգնություն չենք ստացել: Մարզպետարանը խոստացել է թունաքիմիկատներ տալ, ես անձամբ դա հիշում եմ, բայց մինչ այս պահը չեն տվել, ասել են, որ դիմել են էկոնոմիկայի նախարարությանը, որը չի օգնել: Որպես սերմացու օգտագործել ենք նույնը, ինչ նախորդ տարի: 

Ամեն ինչ անում ենք մարդկանց ուժերով, ժողովուրդը ցանել է այն, ինչ ունեցել է»,-նշում է Գևորգյանը:

 

Քննարկվում էր նաև այն հարցը, որ համայնքը չունի գյուղատնտես, և գուցե հենց դա էր եղել պատճառը, որ ժամանակին չէին կարողացել կանխագուշակել թրթուրների հնարավոր ի հայտ գալը: «Ամեն գյուղացի գյուղատնտես է: Եթե մենք զգանք, որ գյուղատնտեսի կարիք ունենք, նման հաստիք էլ կստեղծենք: Գյուղատնտես առաջարկելով՝ չի նշանակում օգնություն առաջարկել: Այդ թրթուրների ի հայտ գալն անսպասելի էր:

Մնացած գյուղերում էլ այն կա: Բայց առաջին հարվածը գուցե կուրթանեցուն հասավ, առաջինն այդ մասին կուրթանեցին խոսեց: Այդ հայտարարությունը շատ ազդեց բերքի վաճառքի վրա: Մի մասը փչացավ, գնաց, մյուս մասը դարձավ անասնակեր, նորմալ վիճակում գտնվողն էլ օգտագործվեց որպես սերմացու: 

Մենք պատրաստ չէինք նման իրավիճակի, պատրաստ չէինք թունաքիմիկատներ սրսկելու և ունեցանք այդ պատկերը»,-նշում է համայնքի ղեկավարը:

 

Գևորգյանը մի կարևոր հարց է առաջ քաշում: «Խորհուրդն իր տեղն ունի, բայց մարդուն օգնել է պետք: Կոպիտ օրինակով ասեմ՝ մարդը սխալվել և ծառից կախվել է, հիմա ճյո՞ւղը կտրենք, թե՞ թոկը քաշենք: Մարդիկ չեն իրազեկվել, սրսկումները չեն արել: Իսկ երբ իմացել են, արդեն ուշ է եղել: 

Բերքը պահեստներում էր, եղածը եղած էր, երբ 15 հատ բուկլետ ստացանք, թե ինչպես կանխարգելենք թրթուրների տարածումը: Սա պետք է ավելի շուտ ստանայինք: Չեմ ուզում նաև մարզպետարանին շատ մեղադրել, թե իրենք տեղյակ էին, որ նման բան կլինի ու ոչինչ չարեցին: 

Կարևորն այն է, որ թեկուզ վարկային տարբերակով գյուղացուն սերմացու տրվեր, թունաքիմիկատներ տրվեին, որ նա այս վիճակից դուրս գար, թե չէ մնացածը երկրորդական հարցեր են: Այս տարի արդեն կարտոֆիլը ցանել, վերջացրել ենք, անցած տարվա համեմատ քանակը բավականին քիչ է՝ 25 տոկոսի չափով, քանի որ սերմ չկար, իսկ ժողովուրդն էլ ուրիշ տեղից չէր կարող գնել: 

Պետք է ուշադիր լինենք, ժամանակին թունաքիմիկատները սրսկենք, ստացվում է, որ գյուղացու ուսերին ևս մեկ հոգս ավելացավ: Պետք է գյուղացու կողքին կանգնել, ինչ-որ բանով օգնել, հոգսը թեթևացնել, այսօր 100 մետր ավելի սերմ ցանելը կարևոր է, հատկապես հիմա՝ այս վարակը հաշվի առնելով»,-եզրափակում է Մհեր Գևորգյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak