Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս բոլոր սկզբունքներին հետևելու դեպքում մարդու կյանքը երկարում է 20-30 տարով »

INTERVIEW

«Մարդու կյանքում շատ բան կախված է իր մտքից: Անկախ պայմաններից, եթե մեր ամեն քայլը կատարենք ոչ թե բնազդաբար, այլ մտածված, կարծում եմ, որ ընթացիկ պայմանները չեն ազդի մեր առողջության վրա: 

Մեր բոլոր խնդիրների լուծումները մեր մտքում են, այնքան էլ կախված չեն արտաքին պայմաններից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը՝ անդրադառնալով համաճարակային այս օրերին մեր տրամադրվածության և սննդակարգի հարցերին:

Սննդաբանը նշում է՝ ամբողջ օրվա սննդի կալորիականությունը մոտ 30 տոկոսով իջեցնելը մարդուն 20 տարով ավելի կյանք կապահովի: «Մարդուն առողջացնելու և նրա կյանքը երկարացնելու համար չկան հատուկ դիետաներ: 

Մարդը պետք է սնվի ռացիոնալ, բալանսավորված, սա նշանակում է, որ նրա սննդակարգում պետք է լինեն բոլոր մթերքները, պարզապես նրանք պետք է ճիշտ պատրաստված լինեն, պատրաստման եղանակով արհեստականորեն չբարձրացվի սննդի կալորիականությունը»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ամենակարևորն այն է, որ սնունդը լինի առողջարար, ի սկզբանե ընտրվեն բնական մթերքներ, որոնք կպատրաստվեն համապատասխան եղանակով:

Աբովյանն ընդգծում է՝ առողջ սննդակարգում չպետք է լինեն պահածոներ, կիսաֆաբրիկատներ, երշիկեղեն և մշակված միս, ապխտած մթերքներ, աղի և արհեստականորեն քաղցրացված մթերքներ: 

«Պետք է բացառել ցանկացած տեսակի, այդ թվում՝ բնական մրգերից պատրաստված հյութերը, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ քանակի շաքար: Պետք է նախընտրությունը տալ մրգերին, որոնց մեջ վիտամինները, բիոակտիվ նյութերն ավելի շատ են: 

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ճարպերը կարևորագույն նյութեր են, որոնք անպայման պետք է լինեն մեր սննդակարգում, պարզապես մարդը պետք է իմանա, թե ինչպես ճիշտ օգտագործել դրանք: Ցանկալի չէ դրանք ենթարկել ջերմամշակման, ավելի կոնկրետ՝ որևէ մթերք պատրաստել կամ տապակել ձեթով և կարագով: Ճարպերը պետք է օգտագործել թարմ վիճակով: 

Բացի դա, առողջ սննդակարգը պետք է պարունակի բուսական և կենդանական առողջ մթերքներ: Անփոխարինելի և լիարժեք սպիտակուցներ մենք ստանում ենք միայն կենդանական մթերքներից, իսկ սպիտակուցներն ապահովում են մեր իմունային համակարգի աշխատանքը: 

Մեր օրգանիզմի իմունային պատրաստվածությունը բարձրացնելու համար շատ օգտակար են բանջարեղենը, կանաչիները և հատապտուղները: Սրանք այն մթերքներն են, որոնք հատկապես վարակների վտանգի դեպքում պետք է ներգրավել մեր սննդակարգի մեջ: Բանջարեղենն ու կանաչիներն իրենց մեջ պարունակում են այնպիսի բիոակտիվ նյութեր, որոնք ապահովում են օրգանիզմի իմունային համակարգի բարձր մակարդակ, որն իր հերթին շատ ավելի արդյունավետ կդիմակայի տարբեր վարակներին: 

Ընդ որում, օգտակար նյութերն առկա են միայն թարմ մթերքի մեջ. եթե այն ենթարկում ենք ջերմային մշակման, դրանց մեծ մասը վերացնում ենք: Որքան խոսակցություններ կային այն մասին, որ սոխը, սխտորն ու իմբիրը պաշտպանում են վարակվելուց: Սա, իհարկե, բացարձակ ապատեղեկատվություն է: Սրանց օգտագործումը, սակայն, օգտակար է մեր առողջությանը, իջեցնում է զարկերակային ճնշումը:

 Պետք է առողջ սնվել, օգտագործել բնական մթերքներ՝ բանջարեղեն, հատապտուղներ: Սննդակարգը պետք է լինի ցածր կալորիականությամբ: Այս ամենը առողջ լինելու լավագույն գրավականն է: Ինչպես նշում են գերանտոլոգները, որոնք ուսումնասիրում են մարդու ծերության հետ կապված հարցերը, այս բոլոր սկզբունքներին հետևելու դեպքում մարդու կյանքը երկարում է 20-30 տարով»,-եզրափակում է Հասմիկ Աբովյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia