Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈՒՆԻՍԻ). Նապոլեոնի վերջին հաղթանակը, «ստամբուլյան փակ շուկայի պայթյունը», Հաագայի դատարանի հիմնումը

SOCIETY

ՏՈՆԵՐ

Հարավային Աֆրիկայի պայքարող ժողովուրդների հետ համերաշխության օր, Աֆրիկացի երեխաների պաշտպանության համաշխարհային օր, Իռլանդիա՝ «Բլոմսդեյ» տոն։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1920 –ծնվել է գրող Մնացական Թարյանը։

 1923– ծնվել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը:

1930– ծնվել է հայ խորհրդային տնտեսագետ Շավարշ Մարգարյանը։ 

1960 –ծնվել է ճարտարագետ, շինարար, տեխնոլոգ, ձեռնարկատեր, քաղաքական գործիչ Նվեր Մխիթարյանը։ 

1983-ԱՍԱԼԱ-ի անդամ Մկրտիչ Մարդանյանը իրականացրել է հանրահայտ «ստամբուլ յան փակ շուկայի պայթյունը»։ Ահաբեկչության արդյունքում զոհվել են մի քանի թուրքեր, զոհվել է նաև ինքը՝ Մարդանյանը, վիրավորվել է 21 անձ։ 

2003-Հայաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք -2003» զորավարժությունները։

 2004-Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին պատկանող «Էմ-Ջի-Էմ» ընկերությունը մոտ 5 միլիարդ դոլարով գնել է «Մանդալայ» ընկերությունը, որի արդյունքում «Էմ-Ջի-Էմ»-ը դարձել է կազինոների խոշորագույն ցանց ունեցող ընկերությունն աշխարհում, իսկ 87-ամյա Քըրք Քըրքորյանին է անցել Լաս Վեգասի կազինոների մեկ երրորդը և հյուրանոցային համարների կեսը: 

2005-Գերմանիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև:

2010 –վախճանվել է նկարիչ Վարուժան Վարդանյանը։

2011-Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում երկու երիտասարդ կանանց մոտ հայտնաբերվել է հատուկ վտանգավորության վարակների շարքին դասվող տուլարեմիա հիվանդություն:

2013-Լեռնային Ղարաբաղի իշխանությունները կազմակերպել են ազգային վիճակախաղ, որից առաջացած ողջ շահույթն ուղղվել է վերաբնակեցման ծրագրերին։

2015-98 տարեկան հասակում վախճանվել է մեծահարուստ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը։

2016-Հայոց ցեղասպանությունը պարտադիր ուսուցման առարկա է դարձել ԱՄՆ-ի Միչիգան նահանգում։

2018- ձերբակալվել են գեներալ Մանվել Գրիգորյանը։

2019- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովում վարչության նոր նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։

ԱՇԽԱՐՀ

1313 -ծնվել է իտալացի գրող և բանաստեղծ, հանրահայտ «Դեկամերոնի» հեղինակ Ջովանի Բոկաչչոն։

1633 -ինկվիզիցիայի դատարանը Գալիլեո Գալիլեյին մեղավոր է ճանաչել անաստվածության մեջ։

1671 -Ռուսաստանում քառատվել է Դոնի կազակ, գյուղացիական ապստամբության առաջնորդ Ստեփան Ռազինը։

1723– ծնվել է անգլիացի նշանավոր տնտեսագետ Ադամ Սմիթը:

1754 –ծնվել է բաշկիրական ազգային հերոս, բանաստեղծ Սալավաթ Յուլաևը, որը եղել է Պուգաչովի զինակիցը 1773-1775 թթ. գյուղացիական ապստամբության ժամանակ։

1783 -Սև ծովի ափին՝ հյուսիսային ծովածոցում ստեղծվել են Ախտիար բնակավայրի առաջին քարե տները, որը մյուս տարի ստացել է Սևաստապոլ քաղաք-ամրոց անվանումը։

1815 -Նապոլեոնը Լինիի ճակատամարտում հաղթել է գեներալ-ֆելդմարշալ Բլ յուխերի պրուս-սաքսոնական բանակին. դա եղել է Նապոլեոնի վերջին հաղթանակը։ 

1846– Հռոմի պապ է ձեռնադրվել Պիոս 9-րդը, որը դարձել է պատմության մեջ ամենաերկար կառավարած Պապը:

 

1858 - վախ ճան վել է բրիտանացի բժիշկ, անզգայացման, բժշկական հիգիենայի և ժամանակակից համաճարակաբանության պիոներներից մեկը՝ Ջոն Սնոուն։

1862 -Բրոդվեյի թատրոնում Բայրոնի «Մազեպա» պիեսի բեմադրության ժամանակ արտիստուհի Ադա Մենկենը բեմ է բարձրացել կիսամերկ վիճակում, որը առաջացրել է մեծ իրարանցում և համարյա հասցրել թատրոնի փակման։

1874 -Քեմբրիջի համալսարանում բացվել է Կավենդիշի անվան ֆիզիկական լաբորատորիան, որը ժամանակի ընթացքում դարձել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը։ 

1878 -վախճանվել է ամերիկացի բժիշկ և դեղագործ Կրոուֆորդ Լոնգը, որը առաջին անգամ օգտագործել է դիէթիլ եթերը՝ որպես անզգայացնող միջոց։

1894– Սորբոնում սկսվել է համաժողով, որտեղ Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ որոշում է կայացվել անցկացնել Օլիմպիական խաղեր։

1903- ԱՄՆ-ում հիմնադրվել է «Պեպսի կոլա» ընկերությունը։

-սկսվել է Ռաուլ Ամուդսենի առաջին արկտիկական արշավախմբի ճանապարհորդությունը։

-ԱՄՆ-ում հիմնադրվել է «The Ford Motor Company» ընկերությունը։

1907 -Ռուսաստանում ցրվել է 2-րդ Պետական դուման։

1911 -հիմնադրվել է IBM կորպորացիան։

1920 -Հաագայում բացվել է Ազգերի լիգայի միջազգային դատարանը։

1925– Ղրիմում բացվել է խորհրդային ամենահայտնի պիոներական ճամբարներից մեկը` «Արտեկը»:

1930– ԽՍՀՄ-ն անցել է Դեկրետային ժամանակի:

1937 –ծնվել է ամերիկացի գրող, սցենարիստ Էրիկ Սիգալը։

1943 -54-ամյա Չարլի Չապլինը ամուսնացել է 18-ամյա Ունե Օ Նիլի հետ. 30 տարվա համատեղ կյանքի ընթացքում զույգն ունեցել է 8 երեխա։

1960– Նյու Յորքում կայացել է Ալֆրեդ Հիչքոքի «Պսիխոզ» ֆիլմի պրեմիերան: 

1963– տիեզերք է թռել առաջին կին տիեզերագնացը` Վալենտինա Տերեշկովան: 

1999– Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկը: 

2017-վախճանվել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը։

 

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia