Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշխանության շտապողականության խորքային պատճառներն ու հնարավոր հետևանքները

ANALYSIS

Տևական ժամանակ է, ինչ իշխանությունները ջանքեր են գործադրում դատական իշխանության և մասնավորապես Սահմանադրական դատարանի «հարցերը լուծելու» համար։ Խնդիրն այն է, որ մասնավորաբար ՍԴ-ն իր անկախ գործելակերպով կարող է լուրջ խոչընդոտներ հարուցել իշխանությունների համար, երբ նրանց կողմից առաջ քաշված օրենսդրական նախաձեռնությունները և որոշումները կարող են որակվել որպես հակասահմանադրական։

Օրինակ՝ ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչվեցին իշխանությունների ընդունած «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը և այլ օրենքներ։ Դրա համար էլ իշխանությունները ուղիներ են փնտրում ՍԴ-ի կազմը շուտափույթ փոխելու նպատակով։ 

Քննարկվող տարբերակներից մեկը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումն էր։ Եվ այս տարբերակի օգտին իշխանությունները առաջ էին քաշում այն փաստարկը, թե երկրում գերագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն էլ պետք է որոշի այս հարցը։ 

Այնուամենայնիվ, կորոնավիրուսի համավարակի արդյունքում իրավիճակի փոփոխություն տեղի ունեցավ, և ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն հետաձգվեց։

Իշխանությունները սկսեցին գիտակցել, որ իրենք այլևս չունեն այն աջակցությունը, որ ակնկալում էին հանրությունից։ Ուստի արդեն իսկ մոռացան, որ նման հարցերը պետք է լուծի ժողովուրդը, և հակվեցին ՍԴ դատավորների մի մասի լիազորությունները ԱԺ-ի կողմից ընդունված որոշման միջոցով դադարեցնելու տարբերակին։

Իրենց այս նպատակադրմանը լեգիտիմություն հաղորդելու համար իշխանությունները որոշեցին դիմել Վենետիկի հանձնաժողովին և խորհրդատվական կարծիք ստանալ։ 

Սակայն ուշագրավ է, որ երբ հրապարակվեց Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, հենց այդ նույն օրն էլ իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ 

Խորհրդատվական կարծիքում նշված էր, որ խնդրի լուծման համար պետք է նախատեսվի անցումային ժամանակաշրջան, որը թույլ կտա աստիճանաբար փոխել դատարանի կազմը։

Այս հանգամանքով է պայմանավորված, որ վերջին պահին հանձնաժողովի կարծիքում լրացվել է մի պարբերություն, որում հանձնաժողովն անդրադարձել է ԱԺ պատգամավորների կողմից նույն օրը շրջանառված սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ ափսոսանք հայտնելով կարծիքի առաջարկություններին անհամապատասխանության մասին, ու թեև հանձնաժողովը նույն պարբերության մեջ չի մանրամասնել, թե կարծիքի կոնկրետ որ առաջարկությանը չի համապատասխանում նախագիծը, այդուհանդերձ պարզ է, որ այն վերաբերում է 12 տարուց ավել պաշտոնավարած դատավորների համար նոր անցումային ժամկետ սահմանելու առաջարկությանը։

Եվ հարց է, թե ինչո՞ւ են այդքան շտապում իշխանությունները, որ առանց մասնագետների կարծիքը լսելու, հանրության և ընդդիմության տեսակետը հաշվի առնելու Ազգային ժողովում երկու ընթերցումներով մեկ օրվա մեջ ընդունում են Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը և որոշում այդ հարցով չդիմել ՍԴ։

Խնդիրն այն է, որ իշխանական պատգամավորները կարող էին արագ մտափոխվել և կողմ չքվեարկել նախագծին, քանի որ, ինչպես փաստում են մասնագետները, նախագիծը հակասահմանադրական բնույթ ունի և ՍԴ դատավորների լիազորությունների նման կերպ դադարեցումը չի բխում ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկայից, խախտում է դատավորների անփոփոխելիության սկզբունքը, ինչպես նաև իրավական պետության հիմնարար տարրերը։ 

Ուստի և մասնագետները համարում են, որ այս արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի՝ իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին: Եվ այս տեսակետներին ծանոթանալուց հետո իշխող ուժի պատգամավորներից շատերը, գիտակցելով, որ իրենց քայլերի համար հետագայում հնարավոր է պատասխանատվության կանչվեն, կարող էին տապալել նախագծի ընդունումը։ 

Եվ պատահական չէ, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, թե հպարտ է իրենց քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ:

Սահմանադրության փոփոխությունները հապշտապ անցկացնելու մյուս պատճառն այն է, որ քանի դեռ հանրության մեծամասնության ուշադրությունը սևեռված է տարածվող համավարակի և խորացող ճգնաժամի ուղղությամբ, իշխանությունները փորձեցին շատ արագ օգտվել այս իրավիճակից։ 

Բացի այդ, իշխող ուժի համար նպաստավոր էր այն հանգամանքը, որ արտակարգ դրության պայմաններում զանգվածային բողոքի ակցիաներ և ցույցեր չեն թույլատրվում։ Սակայն իշխանությունները պետք է մտածեն նաև իրենց գործողությունների հետագա հետևանքների մասին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia