Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կա­սեց­վել է «Հայ գրա­կա­նու­թյու­նը թարգ­մա­նու­թյուն­նե­րում» դրա­մաշ­նոր­հա­յին ծրա­գի­րը, մինչ­դեռ օդի ու ջրի պես լավ թարգ­մա­նու­թյուն­նե­րի կա­րիք ունենք»

INTERVIEW

2016 թվականին արժանացել է նախագահի երիտասարդական մրցանակի՝ «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի համար, նույն թվականին նույն գրքի համար արժանացել է «Արմենպրեսի»՝ Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակին: «Փաստի» զրուցակիցն է արձակագիր Գրիգը (Գրիգոր Շաշիկյանը):

-Գրիգ, ի՞նչ հիմնական խնդիրներ են այսօր բարձրացնում ժամանակակից գրականությունը և ստեղծագործողները:

-Ժամանակակից արվեստն ամբողջ աշխարհում անցում է կատարում (եթե արդեն չի կա տ ա րել) «postmodernism» - ի ց «metamodernism»-ին, և նորից կարևոր է դառնում մարդկային հույզը, ապրումը: Իսկ հայ իրականության մեջ գրողները շատ տարբեր են, և նրանց բարձրացրած խնդիրներն էլ իրենց պես բազմազան են: Հիշեցի Արմեն Շեկոյանի՝ «Գրողների միություն» բանաստեղծությունը.

Նրանք գալիս են անկախ ու սիրուն, 

բայց եթե պետք է` իջնում են ծունկի։ 

Նրանց պատկերն են տպում թերթերում` 

բութ մատը հենած մտազբաղ քունքին։

Նրանցից ոմանց գրքերն են ծախվել, 

պատճառ չիք` լալու և կամ խնդալու։ 

Շատ հետաքրքիր և ուրույն խալխ են` 

մի քիչ միամիտ, մի քիչ մազալու։

 

Մեկն ազնվազարմ ցեղից է սերում, 

երկրորդն ազատ է` լիրբ ու սանձարձակ, 

Երրորդը կոկիկ հանդերձ է սիրում 

և փողկապով է ներխուժել արձակ։

Արտիստ է մեկը. խոսքով է ընկել 

ու չի մասնակցել մրցույթին Կաննի։ 

Մյուսն ազգի ձեռը կրակն է ընկել, 

սակայն չի լըքի, հովվություն կանի։ 

Մեկին մերժել են. աչքերն են սառած. 

ասել են` գնա մի ուրիշ ճամփով։ 

Մյուսն արդեն իսպառ դասական դառած` 

հանգավորում է զուտ աչքաչափով։

Մեկին մի ուրիշ ձևով են ջրել. 

ասել են` չունես դու ինքնուրույն ձայն։ 

Մյուսն ինքն իր մասին հոդված է գրել ու բացատրել է իր պոեզիան։

 

Մեկը մի երրորդ ձևով է քաշվել

 ու պետհրատում գցել է կըռիվ։ 

Մյուսն իր հոնորարն ուզում է հաշվել, 

բայց հանրահաշվից բոբիկ է լըրիվ։

 

Մեկը ճախրում է անտեր ու անտուն

ու ներկայանում` իբրև խեղկատակ։ 

Մյուսը տենչում է մի պստիկ պաշտոն, 

որ չընկնի ոտի կամ ատամի տակ։

Նրանց ճամփաներն այստեղ են խաչվել։

 հասել, նայում են խեղճ ու զարմացած։ 

Մեկն ամեն անգամ ուզում է խաչվել, 

բայց համոզելով իջեցնում են ցած։

Այս տեսարանը շատ ծանոթ է ձեզ։ 

ծանոթ է, սակայն միշտ խիստ ցնցող է։

 Ես նրանց մեջ եմ ու գիտեմ, 

որ ես ե՛ւ այս խաչվողն եմ, ե՛ւ իջեցնողը։

Մեզանից ոմանց գրքերն են ծախվել. 

պատճառ չիք` լալու և կամ մըզզալու։ 

Շատ հետաքրքիր և ուրույն խալխ ենք` 

մի քիչ միամիտ, մի քիչ մազալու։

Երևան, մ.թ.ա.:

Ինչպիսի՞ն են մեր ընթերցողները: Արդյո՞ք մեր օրերում ընթերցելը, գիրք գնելը մոդայիկ լինելու համար է:

-Կան գրքեր, որ մոդայիկ են, կան նաև, այսպես ասած, «էլիտար» ընթերցողների համար գրվող գրքեր: Ամեն դեպքում Հայաստանում գիրք գնողները շատանում են, բայց դեռ բացառապես գիրք գրելով ապրել չի ստացվում:

-Գաղտնիք չէ, որ գիրք տպագրելիս ստեղծագործողները բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում: Կցանկանայի սրա մասին խոսեիք:

-Ես ոչ մի գիրք սեփական գումարով չեմ տպագրել, «Անտարես» հրատարակչությունն է զբաղվել բոլոր հարցերով, երևի դրա համար էլ այս հարցում խոչընդոտների չեմ բախվել:

-Արվեստի տարբեր ճյուղերի ստեղծագործողները պե՞տք է ակնկալեն պետության աջակցությունը, և ինչպե՞ս պետք է այն դրսևորվի:

-Վերջերս իմացա, որ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որն, իմ պատկերացմամբ, ամենակարևոր և հեռանկար ունեցող ծրագիրն է այսօրվա մեր գրական դաշտի համար: Մենք օդի ու ջրի պես լավ թարգմանությունների կարիք ունենք, մենք տեղին կամ անտեղի հպարտանում ենք մեր մշակույթով, բայց այլ ազգերը մեր մասին գրեթե ոչինչ չգիտեն…

Այս մասին շատ է խոսվել, բազմաթիվ փաստեր են բերվել, որ դրամաշնորհի կասեցումը անթույլատրելի է, որ հիմա է հենց ճիշտ ժամանակն այն ավելի մեծ թափով իրականացնելու և այլն: Մեծ վրդովմունք կա նախարարության մշակութային բաժնի պատասխանատուների աշխատանքի հետ կապված, բայց ես միամիտ մարդ եմ, դեռ հավատում եմ, որ ծրագրի կասեցման որոշումը կվերանայվի:

-Անդրադառնանք ձեր ստեղծագործություններին: Քանի՞ գիրք եք արդեն իսկ տպագրել: Կա՞ն թեմաներ, որոնք կարմիր թելի պես անցնում են ձեր ստեղծագործություններում:

-Ունեմ երկու գիրք՝ «Հիսուսի կատուն», որը շուտով երրորդ հրատարակությամբ լույս կտեսնի և «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» պատանեկան դետեկտիվը, իսկ ես դեռ վեպ եմ գրում, որն այնքան ձգվեց, որ կիսատ ներկայությանն արդեն ընտելացել եմ: Իսկ թեմաների հետ կապված կպատասխանեմ կիսատ վեպիս ցիտատով. «Գրողի կուրությունը՝ անվերջ փնտրել զոհի՝ չնկատելով ինքն իրեն»:

ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ MARAM AVA PHOTOGRAPHY

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia