Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տնտեսության ամենատուժած հատվածները դեռ կշարունակեն տուժել

ECONOMICS

168.am-ը գրում է

Ճգնաժամի հետևանքով տնտեսության ամենատուժած հատվածներից մեկն առևտուրն է ու ծառայությունները։ Այն, ինչ առկա է այս ոլորտներում, կապված է 2 հիմնական գործոնների հետ. տեղի է ունենում հասարակության գնողունակության անկում, ինչն ուղղակիորեն արտահայտվում է առևտրի ծավալների վրա։

Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտի դրսևորումներին, ապա դրանք փոխկապակցված են հիմնականում միջազգային զբոսաշրջության հետ։

Թեև այս դեպքում, արտաքինից բացի՝ կան նաև զուտ ներքին գործոններ։ Խոսքը, մասնավորապես, արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների մասին է, որոնք անհնարին են դարձրել սպասարկման առանձին հատվածների աշխատանքը։

Առևտրի և ծառայությունների ոլորտում ունենք խորն անկումային իրավիճակ։

Անցած տարվա բարձր աճերից հետո, այս տարվա 6 ամիսների տվյալներով, առևտրի ծավալները երկնիշ նվազում են արձանագրել. անկումն անցնում է 11 տոկոսից։ Առևտուրը պակասել է՝ ինչպես մեծածախում, այնպես էլ՝ մանրածախում։ Թեև մանրածախում միտումներն ավելի վատ են։ Առայժմ հայտնի են 5 ամիսների տվյալները, ու դրանց համաձայն՝ շրջանառություններն առևտրում կրճատվել են 13,4 տոկոսով։

Թվում էր, թե մարտ-ապրիլին կիրառված սահմանափակումները վերացնելուց հետո՝ հետաձգված գնումների վերականգնման արդյունքում՝ առևտուրը պիտի ակտիվանար։ Բայց պաշտոնական վիճակագրությունն այդպիսի միտում չի արձանագրել։ Անկումը նույնիսկ խորացել է։ Մայիսին ունեցել ենք շրջանառությունների ավելի քան 18 տոկոսանոց նվազում՝ նախորդ տարվա համեմատ։ Մանրածախ առևտրում իրացման կրճատումը հասնում է 25 տոկոսի։

Անկումային պատկեր է առևտրի բոլոր հատվածներում՝ սկսած խոշոր խանութներից, վերջացրած կրպակներով։ Բայց ամենաշատը տուժել է սպառողական ապրանքների շուկան։

Սպառողական ապրանքների իրացման կրճատումը 5 ամսում հասնում է շուրջ 32 տոկոսի։ Շուկան գտնվում է գրեթե անկենդան վիճակում. մայիսին ունեցել ենք շրջանառությունների 69 տոկոսանոց նվազում։ Հունիսի տվյալները դեռ չկան, բայց կասկած չկա, որ պատկերը նույնն է լինելու։

Ենթադրվում է, որ սպառողական ապրանքների շուկայի վրա մեծ է եղել հատկապես տոնավաճառներում իրականացվող առևտրի ազդեցությունը։ Տնտեսական իրավիճակի վատացման և մարդկանց եկամուտների կրճատման պայմաններում ոչ պարենային ապրանքների սպառման սահմանափակումներն ինքնին հասկանալի են։ Երբ մարդիկ հազիվ են կարողանում լուծել սննդի հետ կապված խնդիրները, բնականաբար, հագուստի կամ մյուս տնտեսական ապրանքների պահանջարկը մղվում է երկրորդ պլան։

Երկնիշ է նաև խանութների միջոցով իրականացվող առևտրի շրջանառության կրճատումը։ Խանութներում առևտուրը պակասել է ավելի քան 22 տոկոսով։ Ու դա պայմանավորված չէ միայն ոչ պարենային ապրանքների նկատմամբ ներկայացվող պահանջարկի անկումով։ Պարենային ապրանքների շուկայում ևս նկատվում է վճարունակ պահանջարկի կրճատում։

Շատ են տուժել կրպակները. իրացման կրճատումն անցնում է 23 տոկոսից։

Առևտրի ոլորտում արձանագրված այս իրավիճակը շուտ վերականգնվելու քիչ հավանականություն ունի։ Ամեն ինչ կապված է լինելու հասարակության գնողունակության, ինչպես նաև առկա իրավիճակով ձևավորված բացասական սպասումների հաղթահարման հետ։ Գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին էապես ավելացել են անորոշությունները, որոնք սպառողներին ստիպում են հետաձգել, այսպես կոչված, այլ ծախսերը։

Ինչ վերաբերում է գնողունակությանը, ապա այն ունի վերականգնման 1 աղբյուր՝ եկամուտների ավելացում։ Այս փուլում եկամուտների ավելացման մասին անիմաստ է խոսելը։ Առայժմ ամեն ինչ ընթանում է հակառակ ուղղությամբ։ Տնտեսության անկումը դեռևս չի հասել հատակին, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել նաև վերականգնման փուլի մասին։ Իսկ դա նշանակում է, որ սոցիալական հատվածում խնդիրները դեռևս շարունակելու են խորանալ, ինչը կարտահայտվի ոչ միայն՝ աշխատատեղերի կրճատման, այլև՝ մարդկանց եկամուտների նվազման տեսքով։

Նման օրինակներ արդեն ունենք. գազի սակագնի վերջին փոփոխություններով պայմանավորված՝ «Գազպրոմ Արմենիան»  հայտարարել է աշխատավարձերի 20 տոկոս իջեցման մասին։ Ու դա վերաբերում է ոչ թե տասնյակ կամ հարյուրավոր, այլ 5-6 հազար աշխատողի։

Մարդկանց եկամուտների վերականգնումն ու գնողունակության բարձրացումն ուղղակիորեն կապված է լինելու տնտեսության հետ։ Որքան երկար ձգվի այս իրավիճակը տնտեսության մեջ, այնքան երկար կպահպանվեն նաև վերջին ամիսներին ակտիվացած սոցիալական ոլորտի խնդիրները։

Ի տարբերություն առևտրի, համեմատաբար փոքր է անկումը ծառայությունների ոլորտում։ Տարվա առաջին կեսին այն կազմել է 6,4 տոկոս։ Բայց այդ ցուցանիշը շատ խաբուսիկ է։ Ծառայությունների հատվածում ազդեցությունները դեռ նոր են սկսում արտահայտվել, ու դա արդեն նկատվում է։ Մայիսին ունեցել ենք ծառայությունների գրեթե 20 տոկոսանոց հետընթաց։

Ակնհայտ են խնդիրները կացության և հանրային սննդի, ինչպես նաև սպասարկման այլ ծառայությունների ոլորտներում։ Նվազումը թեև երկնիշ է, բայց երկնիշ անկումն էլ ունի իր սահմանները։ Շրջանառությունները կազմել են նախորդ տարվա ընդամենը 30-31 տոկոսը։

Գործ ունենք առհելի անկման հետ, որտեղ մեծ է զբոսաշրջության, ինչպես նաև սահմաների փակ լինելու ազդեցությունը։ Այն, ինչ տեղի է ունենում կացության և հանրային սննդի ոլորտում, առնչվում է տասնյակ-հազարավոր քաղաքացիների, ովքեր զբաղված են այս ոլորտում՝ լինի դա ամսական թե օրվավարձով աշխատող։ Այդ մարդիկ արդեն հասցրել են կորցնել կամ կանգնած են իրենց աշխատանքը և եկամուտները կորցնելու շեմին։

Սկսել է հետընթացը նաև հայտնի խաղային բիզնեսի և զվարճանքի ոլորտում։ Ցուցանիշներն այլևս բացասական են։ Դրանք խորանալու լուրջ պոտենցիալ ունեն։

Որքան առևտրի և ծառայությունների ոլորտում առկա այս միտումներն ակտիվանան, այնքան կավելանան նաև տնտեսության անկման ռիսկերը։ Հայտնի է, որ տնտեսական ցուցանիշների վրա դրանց ազդեցությունը շատ մեծ է։ Միշտ էլ աճի ապահովման հիմնական մասը փոխկապակցված է եղել առևտրի ու ծառայությունների հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia