Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պատերազմից Ադրբեջանը դուրս է գալու իմիջային առումով ԻՊ-ի հետ նույնականացված. Արցախի նախագահի խորհրդական

POLITICS

Միջազգային հանրությունը արդեն իսկ Ադրբեջանը նույնականացրել է Իսլամական պետության հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական  Նելլի Բաղդասարյանը։

ԱՀ նախագահի խոհրդականի հետ NEWS.am-ը զրուցել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զինյալ գրոհայինների ներգրավման, տարածաշրջան բերված խմբավորումների վերաբերյալ տվյալների, այդ ամենին միջազգային արձագանքի մասին։

Ադրբեջանի համար ի՞նչ խնդիր կարող է ստեղծել զինյալ ահաբեկչական վարձկանների օգտագործման փաստը.

- Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ունի մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես դրանցից է այն, որ բացի նյութական և մարդկային հսկայական կորուստներից, սպառված զինանոցից, Ադրբեջանը պատերազմից դուրս է գալու իմիջային առումով նույնականացված Իսլամական պետության հետ: Ադրբեջանն ապարդյուն և ուշացած ջանքեր է գործադրում այս փաստը ժխտելու համար: Մասնավորապես՝ հոկտեմբերի 15-ին Ի. Ալիևը France 24-ին տված հարցազրույցում ժխտել է վարձկանների օգտագործման փաստը:

Կան արդյո՞ք կոնկրետ տվյալներ ահաբեկչական խմբավորումների մասին:

- Մեր ունեցած տվյալներով, որոնց ցուցակը շարունակում է համալրվել Մերձավոր Արևելքից տեղափոխված Արցախի Հանրապետության դեմ կռվող հիմնական վարձկան զինյալ ահաբեկչական խմբավորումներն են՝ «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզա», «Սուլեյման Շահ», «Լիուա ալ-Ֆարուկ», «Աբու Զեյդ», ինչպես նաև ՌԴ-ում արգելված «Ջեբհաթ ան Նուսրան», «Ֆիրքաթ Ալ-Համզան»: Հատկանշական է, որ կան նաև վարձկանների զանգվածային դժգոհության և վերադառնալու լուրջ պահանջների տվյալներ, որի պատճառ են հանդիսացել խոստացված բարձր աշխատավարձերը չվճարելը, ինչպես նաև իրենց զինակիցների զանգվածային վերացման փաստերը: Այս տրամադրությունները լուրջ հիմքեր են ենթադրելու, որ վարձկանները շուտով իրենց զենքը կուղղեն հենց ադրբեջանցի զինվորների դեմ:

Միջազգային հանրությունն արդյո՞ք բավարար և նպատակային է արձագանքել այս հարցին:

- Ադրբեջանի կողմից օգտագործվող զինյալ վարձկան ահաբեկչական խմբավորումների մասին ահազանգել են ԱՀ-ն և ՀՀ-ն, մասնավորապես Արցախի Հանրապետությունը հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու կոչով դիմել է միջազգային հանրությանը, իսկ հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել վարձկանների հավաքագրման դեմ միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին նախագծին: Ահաբեկչական խմբավորումների օգտագործման փաստը բարձրաձայնել են նաև Սիրիան և ԱՄՆ-ը: Ամենաբարձր մակարդակով այս փաստերի մասին բարձրաձայնել են ՌԴ-ն և Ֆրանսիան, որոնց տարբեր մակարդակներով արած հայտարարությունները չեն կարող անհետևանք մնալ և միջազգային հանրությունը արդեն իսկ դիտարկում է Ադրբեջանը որպես միջազգային ահաբեկչությունը հովանավորող, ֆինանսավորող և օգտագործող պետություն:

Ադրբեջանի որպես ահաբեկչական պետության փաստը հատկապես անհանգստացնում Ադրբեջանին սահմանակցող պետություններին, հետևաբար միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ձևաչափում պետք է սպասել կոնկրետ զարգացումների՝ ՌԴ-ից և Իրանից: Ընդ որում պետք է ենթադրել, որ Իրանն այս հարցում կարող է ակտիվորեն ներգրավվել հոկտեմբերի 18-ից նրա նկատմամբ զենքի էմբարգոյի վերացումից հետո:

Թուրքիայի միջոցով Մերձավոր Արևելքից Ադրբեջանի համար վարձկանների հավաքագրման և Ադրբեջան տեղափոխման փաստի մասին տեղեկություններ են հաղորդել միջազգային այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են INDEPENDENT, CNN, WSJ,THE Washington Post, ALJAZEERA, REUTERS, FP, The Moscow Times, France 24, The Arab Weekly և այլ հեղինակավոր լրատվամիջոցներ:

Փաստորեն, միջազգային հանրության արձագանքը տեսական մակարդակում միանգամայն բավարար է, ԱՀ-ն ակնկալում է տեսականից անցում գործնական քայլերի:

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia