Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանի ձախողման պատճառները՝ կառավարումից հետախուզություն․«Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

rbc.ru-ն «Կառավարման, սպառազինության և հետախուզության խնդիրներ» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ զանգվածային բողոքները, որը փաստացի ընդունել է Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու ադրբեջանական պայմանները, Հայաստանում չեն հանդարտվում: rbc.ru-ն փորձել է հասկանալ ԼՂՀ-ի ու Երևանի պարտության պատճառները: Առաջին հարցն այն է, թե ինչպե՞ս են կողմերը պատրաստվել հակամարտությանը: Ըստ բաց աղբյուրների, ինչպիսին, օրինակ՝ Military Balance-ն է, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակները մինչ հակամարտության սկիզբը հետ են մնացել Ադրբեջանից ծանր սպառազինության, տանկերի, հրետանու և կենդանի ուժի քանակով:

Այնուամենայնիվ, այդ բացը չի կարելի կրիտիկական համարել՝ հաշվի առնելով այն, որ հայերը պետք է պատերազմեին պաշտպանական գծով: Իսկ ինչպե՞ս են կողմերը տնօրինել իրենց ներուժը: Ըստ Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կաշինի, ռազմական հաշվեկշռի քանակական արտացոլումը կողմերի ռազմական ներուժի բաղկացուցիչներից միայն մեկն է, մինչդեռ ժամանակակից պատերազմի ամենակարևոր տարրը հետախուզությունն է: Փորձագետը վստահ է, որ հենց դա է եղել Ադրբեջանի գլխավոր առավելությունը. «Կողմերը անգամ կարող են սպառազինության հավասարություն ունենալ, բայց ներուժը որոշվում է ոչ թե դրանց քանակով, այլ հետախուզության արդյունավետությամբ, բացի այդ, նման թվերը չեն արտացոլում երկրի սպառազինումը ժամանակակից զինամթերքով, օրինակ՝ երկու կողմն էլ ունեն դեռ «սառը պատերազմի» ժամանակվա հրթիռային համակարգեր, բայց մի կողմը ունի ուղղորդվող զինամթերքի ժամանակակից տեսակներ, իսկ մյուսը՝ ոչ»:

Այս պատերազմում Bayraktar TB2-ի նման հարձակողական ԱԹՍ-երի դերը խիստ չափազանցված է, համոզված է Կաշինը, քանի որ կորուստներ պատճառելու հիմնական միջոցը եղել է հրետանին, որին օգնել է հետախուզությունը: «Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և տեսականորեն պետք է ունենար արդյունավետ տեխնիկական և կիբեր հետախուզություն,- ասում է նա:- Ըստ ամենայնի, ադրբեջանցիները վախեցել են դրանից և մեծ աշխատանք կատարել սոցիալական ցանցերում և կարգապահություն պահպանելու հարցում, իսկ հայերը ակնհայտորեն շատ վատ են իմացել ադրբեջանական ռազմական օբյեկտների գտնվելու վայրերը, և ակնառու է, քանի որ անգամ ծանր հրթիռային միջոցները չեն օգտագործվել ամբողջական»: Անարդյունավետ է եղել Հայաստանի հակաօդային պաշտպանությունը:

«Ամբողջ պաշտպանությունը ներկայացված է եղել ինչ-որ առանձին օջախներով և, առավել ևս, հնացած սպառազինությամբ, - բացատրել է Կաշինը: - Վիետնամի պատերազմից ի վեր կրակոցից անմիջապես հետո դիրքից արագ դուրս գալը և անընդհատ մանևրելը դարձել է ՀՕՊ համակարգերի գոյատևման բանալին: Բայց, ըստ ամենայնի, խնդիր է եղել անգամ հայերի ունեցած այդ սուղ ուժերի կառավարման հետ, և, ընդհանուր առմամբ, հավանաբար, հայերը չեն ուսումնասիրել վերջին տասնամյակների զինված բախումների փորձը»: Ըստ Կաշինի, Բաքուն սպառազինությունների գնումների շատ ավելի իմաստալից քաղաքականություն է վարել: «Հայերը լավ ներուժ են ունեցել ԱԹՍ-երի և ՌԷՊ համակարգերի ստեղծման ոլորտում, բայց փոխարենը փողը ծախսել են անիմաստ բաների վրա, օրինակ՝ Հորդանանից մի քանի տասնյակ «Оса» ՀՕՊ համակարգեր և Su-30M-եր են գնել, որոնք նույնիսկ չեն օգտագործվել այդ պատերազմում»:

«Արդյունքում, Ադրբեջանը, որի բյուջեն 3-5 անգամ ավելի մեծ է, քան Հայաստանի բյուջեն, նպատակաուղղված և շարունակաբար է պատրաստվել պատերազմին՝ ներգրավելով տարբեր մատակարար երկրներ՝ Ռուսաստան, Իսրայել, Թուրքիա, և ուշադիր ուսումնասիրել է վերջին պատերազմների փորձը: Այն, որ հայերը փող չունեին, դա միայն վնասի կեսն է, մանրազնին ռազմավարական պլանավորումը կփոխհատուցեր այդ անհավասարությունը, բայց նրանց մատ դա էլ չի եղել», - ամփոփել է Կաշինը: Իսկ որո՞նք են եղել համակարգային խնդիրները: Նոյեմբերի 19-ին գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մի քանի աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնցից ամենակարևորն այն էր, որ պատերազմի օրերին երկիրը ամբողջությամբ չի մոբիլիզացվել: «Երկրի վարչապետը հրաման է արձակել դադարեցնել համալրումը և փոխարենը կամավորներին ուղարկել առաջնագիծ», ասել է գեներալ-գնդապետը և ավելացրել, որ կամավորներից շատերը սպանվել են, իսկ մոտ 1,5 հազարը խուճապահար փախել, և նրանց մեկուսացրել են Ղարաբաղում, «որպեսզի չվերադառնան և խուճապ չառաջացնեն Հայաստանում»:

Վերլուծաբան Կարեն Վրթանեսյանն այն կարծիքին է, որ հայկական կողմի հիմնական սխալը, ինչը կատարվել է ամենաբարձր մակարդակով, եղել է կարճ պատերազմի հույսը: «Պետության բոլոր գործողությունները և ուղերձները վկայում են, որ զորահավաք չի եղել, և մինչ այժմ էլ ոչ ոք չի հերքել Մովսես Հակոբյանի ասածը, - ասում է Վրթանեսյանը,- նույնիսկ նահանջ դեպի նոր սահմանագիծ, որը կարելի էր իրականացնել արդյունավետ և կենդանի ուժի և սպառազինության պահպանմամբ, չի իրականացվել, քանի որ պատերազմի առաջին օրերին այն զգացողությունն էր, որ դա երկար չի տևի»: Պարտության երկրորդ պատճառը ռազմական իրավիճակին պետական ապարատի լիակատար անպատրաստությունն է եղել: «2015 թվականին անցկացվել է շատ լուրջ, մասշտաբային զորավարժություն, որին ներգրավվել էր ամբողջ պետական ապարատը, հիշեցրել է նա,- բայց այն բանից հետո, երբ Հայաստանը 2018 թվականին անցել է կառավարման խորհրդարանական ձևի, պետության մոբիլիզացիոն մեխանիզմները ամբողջությամբ չեն լրամշակվել»:

«Մեկ այլ խնդիր է եղել «կադրային քաոսը» և անգործունակ ռազմական հրամանատարությունը: 2018 թվականից հետո ԱԱԾ-ի 4 ղեկավար, գլխավոր շտաբի 3 պետ և պաշտպանության բանակի 3 հրամանատար է փոխվել: Բացի դա, «հին» և փորձառու հրամանատարներին արգելվել է առաջնորդել բանակը, և այդ ամենը պարզապես չէր կարող չանդրադառնալ բանակի մարտունակության վրա», - ամփոփել է Վրթանեսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia