Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թուրքագետը պարզաբանել է, թե որքանով է իրագործելի «մեծ Թուրանի» նախագիծը եւ ով կարող է կանխել այն

ANALYSIS

Թյուրքական մի շարք պետությունների միություն ստեղծելու նախագիծն արդեն որոշ ժամանակ է, ինչ գտնվում է Թուրքիայի օրակարգում ոչ միայն վերլուծական եւ հասարակական-քաղաքական դիսկուրսի մակարդակում, այլեւ` ամենաբարձր մակարդակում:

Արցախյան պատերազմից հետո ակտիվացել են «մեծ Թուրանի» համատեղ թյուրքական զինված ուժերի ստեղծման մասին խոսակցությունները, եւ սա իրական ենթատեքստ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Մենք տեսնում ենք, որ վերջին շաբաթներին Թուրքիայի կառավարության գերատեսչությունների ներկայացուցիչները, այդ թվում` պաշտպանության նախարարությունը, այցելել են մի շարք թյուրքալեզու երկրներ, ինչից հետո պայմանագրեր են կնքվել Կենտրոնական Ասիայի երկրներ թուրքական զենքի մատակարարման մասին: Բացի այդ, քննարկվել է համատեղ զինված ուժերի ստեղծման հարցը: Այս փուլում այս նախագիծն իրականացման քիչ շանսեր ունի, սակայն չի կարելի թերագնահատել այն, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը լրջորեն քննարկում է երկրի արտաքին քաղաքականությունը կանխորոշող պանթյուրքական նպատակների իրագործման հնարավորությունը: Անհրաժեշտ է ամենայն լրջությամբ մոտենալ այս վտանգին, եւ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին, Իրանին, արաբական երկրներին»,- նշեց փորձագետը:

Ըստ նրա` այդ գաղափարի իրականացման որեւէ ձեւի մասին դեռ վաղ է խոսել, սակայն Թուրքիան դրա համար որոշակի, թեկուզ սահմանափակ ռեսուրսներ ունի, եւ դրանք կապված են այն բանի հետ, որ Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի, մասնավորապես` ԱԹՍ-ների առաջավոր տեխնոլոգիական մշակումների հնարավորություններ են ի հայտ են եկել:

«Անկարան լիովին կօգտագործի այս գործոնը: Բացի այդ, Թուրքիան չվախեցավ մտնել Ռուսաստանի հետ ռազմավարական առճակատման մեջ Հարավային Կովկասի շուրջ, եւ նրան հաջողվեց ինչ-որ բանի հասնել` չնայած` ոչ ամեն ինչի: Դա թյուրքալեզու երկրներին կդրդի ավելի լուրջ վերաբերվել այս նախագծին, որը անկասկած դիմադրության կհանդիպի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի` Կենտրոնական Ասիայի հիմնական դերակատարների կողմից: Պարզ ասած, Թուրքիայի ռեսուրսները ռազմական ներուժն է, որը քաղաքականի է վերածվում, իսկ տնտեսականի` ավելի քիչ: Կենտրոնական Ասիայի երկրների վրա տնտեսական ազդեցության տեսանկյունից Անկարան, իհարկե, ի վիճակի չէ մրցակցել ոչ Ռուսաստանի, ոչ, առավել եւս, Չինաստանի հետ: Առայժմ հեռանկարներ չկան, որ Թուրքիայի համար իրավիճակն այս առումով  կարող է փոխվել մոտ ապագայում` հաշվի առնելով խորացող տնտեսական ճգնաժամը»,- շեշտեց Սաֆրաստյանը:

Թուրքագետը նշեց, որ ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հաճախ արկածախնդիր է, քանի որ նպատակներ են դրվում, որոնք չեն համապատասխանում երկրի իրական ներուժին, սակայնԷրդողանը միեւնույն ժամանակ պրագմատիկ է եւ հասկանում է, որ «կարմիր գծեր» գոյություն ունեն, որոնք անցնել պետք չէ, եւ այս իմաստով Անկարան առաջ չի տանի պանթյուրքական գաղափարները Ռուսաստանի տարածքում:

«Իհարկե, որոշակի աշխատանք տարվում է դեռ 1990-ականներից, սակայն վերջերս Ռուսաստանի թյուրքալեզու ժողովուրդների շրջանում հստակ քաղաքականություն չկա: Սակայն պետք է հաշվի առնել, որ սա աշխարհառազմավարական նախագիծ է, այսինքն` երկարաժամկետ` մի քանի փուլով: Մենք այժմ գտնվում ենք «մեծ Թուրան» նախագծի առաջին փուլի հենց սկզբում, երբ Թուրքիան պատրաստվում է պայմանագրեր կնքել ռազմական համագործակցության ոլորտում:

Հետագայում չեն բացառվում երկրների համատեղ վարժանքները: Անկարան պանթյուրքիզմի իրականացման շրջանակներում 1-2 տարվա ընթացքում կտրուկ քայլեր չի ձեռնարկի Ռուսաստանի նկատմամբ: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Թուրքիան վաղուց օգտագործում է այն փաստը, որ Իսլամական Հանրապետության տարածքում տասնյակ միլիոնավոր թյուրքալեզու մարդիկ են ապրում, իսկ Անկարայի հետ կապված տարբեր խմբավորումներ (այդ թվում` օրինական եւ կիսաօրինական) գործում են այս բնակչության բնակության վայրերում: Առայժմ Թեհրանը վերահսկում է նրանց գործունեությունը, եւ առաջիկայում Թուրքիային չի հաջողվի չ բեկում գրանցել այս ուղղությամբ:

Ռուսաստանը եւ Իրանը լավ են պատկերացնում Թուրքիայի քաղաքականության սպառնալիքները, որը ձգտում է դուրս մղել նրանց տարածաշրջանից: Այնուամենայնիվ, Մոսկվան եւ Թեհրանը դեռ շահագրգռված են Անկարայի հետ համագործակցությամբ: Դա կարելի է տեսնել Սիրիայի օրինակով, որտեղ այս երեք պետությունները, հրաժարվելով հակասություններից, կարողացան փոխգործակցության հնարավորություններ գտնել: Միայն ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կարող են լրջորեն ազդել Թուրքիայի քաղաքականության վրա: Վաշինգտոնը կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել, որոնք շատ ծանր հետեւանքներ կունենան Անկարայի համար, ինչպես դա եղավ 2-3 տարի առաջ: Ռուսաստանն իր հերթին կարող է ազդել Թուրքիայի վրա ռազմական մեթոդներով, այդ թվում` Հարավային Կովկասի տարածաշրջանում: Սակայն, ելնելով իրենց շահերից, եւ ԱՄՆ-ն, եւ Ռուսաստանը չեն օգտագործում իրենց հնարավորություններն Անկարայի դեմ»,- հավելեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը:

Նրա կարծիքով` առնվազն 2-3 տարի հակաթուրքական բլոկ չի ստեղծվի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաեւ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղ Անկարան եւս լուրջ հակասություններ ունի մի շարք երկրների հետ:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia