Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ է կոչվում մատրյոշկա և ի՞նչ կապ ունի ճապոնացիների հետ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուսաստանի հիմնական խորհրդանիշներից մեկը փայտե տիկնիկն է, որը բոլորին հայտնի է մատրյոշկա անունով: Սկզբնապես մատրյոշկան հուշանվեր չի եղել, բայց դառնալով հուշանվեր՝ կարողացել է լայնորեն տարածվել ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում: Մատրյոշկան փայտե նկարազարդ տիկնիկ է, որի մեջ տեղադրված են նույն տիպի ավելի փոքր տիկնիկներ։ Իրար մեջ տեղադրված խաղալիքների թիվը սովորաբար երեք և ավելի է։ Մատրյոշկաները, որպես կանոն, լինում են ձվաձև՝ հարթ հատակով, և բաղկացած են լինում երկու մասից՝ վերին ու ստորին։ Ռուսական այդ փայտե տիկնիկն ի հայտ է եկել Ռուսաստանում 19-րդ դարի 90-ական թվականներին՝ երկրի տնտեսական ու մշակութային բուռն զարգացման ժամանակաշրջանում։ Դա ազգային ինքնագիտակցության այն վերելքի ժամանակաշրջան է եղել, երբ հասարակության մեջ ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն է նկատվել ռուսական մշակույթի նկատմամբ։

Դրա հետ կապված՝ առաջացել է գեղարվեստական նոր ուղղություն, որը հայտնի է «ռուսական ոճ» անվամբ։ Այդ տարիներին հատուկ ուշադրություն է դարձվել գյուղական խաղալիքների պատրաստման ավանդույթի վերականգնմանն ու զարգացմանը։ Այդ նպատակով Մոսկվայում բացվել է «Մանուկների դաստիարակություն» խանութ-արհեստանոցը։ Սկզբնապես այնտեղ պատրաստել են Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների ավանդական հագուստները ներկայացնող տիկնիկներ, որոնք բավականին ստույգ արտացոլել են ռուս կանանց հագուստի առանձնահատկությունները։ Այդ արհեստանոցում էլ առաջացել է ռուսական փայտե տիկնիկ պատրաստելու գաղափարը, որի էսքիզը պատրաստել է նկարիչ Սերգեյ Մալ յուտինը: Տիկնիկներն իրար մեջ տեղադրելու գաղափարն առաջացել է ճապոնական մի տիկնիկի ազդեցությամբ, որը Սավա Մամոնտովի կինը բերել էր Հոնսյու կղզուց։ Ճապոնական այդ տիկնիկը բարեհոգի ճաղատ մի ծերուկի կերպար էր, որ ներկայացնում էր փիլիսոփա Ֆուկուրամային։ Տիկնիկի մեջ տեղադրված են եղել ևս մի քանի տիկնիկներ, որոնք գտնվել են մեկը մյուսի ներսում։

Հենց դրա նմանակմամբ էլ Մալ յուտինը ստեղծել է իր մատրյոշկան: Այն ներկայացրել է գյուղացի աղջկա՝ ասեղնագործված վերնաշապիկով, գոգնոցով և ծաղկավոր գլխաշորով։ Նրա ձեռքին եղել է սև աքաղաղ։ Մալ յուտինի նախագծով խաղալիքագործ Պոսադ Զվյոզդոչկինի կողմից պատրաստված մատրյոշկան բաղկացած է եղել ութ մասից. սև աքլորով աղջկանից հետո հանվել է տղան, ապա նորից աղջիկ։ Ամենավերջին՝ ութերորդ տիկնիկը եղել է նորածնի բարուր։ Մատրյոշկա անունը տրվել է ոչ պատահաբար։ Մինչհեղափոխական դարաշրջանում Ռուսաստանի գավառներում Մատրյոնա, Մատրյոշա անունները համարվել են ամենատարածվածներից մեկը։ Դրանց հիմքում ընկած է «матерь» բառը։ Այդ անունն ասոցացվում է բազմազավակ ընտանիքի մոր կերպարի հետ։ Հետագայում այդ բառը վերածվել է հասարակ անվան, որով և անվանել են նկարազարդ ու մասերի բաժանվող փայտե տիկնիկը։ Մինչ օրս էլ մատրյոշկան մնում է մայրության ու բեղմնավորության խորհրդանիշ։

Մատրյոշկայի պատրաստման արվեստը մինչ օրս մնում է անփոփոխ և պահպանում է ռուսական ատաղձագործական արվեստի բոլոր հնարքները: Ներկայումս նկարազարդման թեմաները բազմազան են՝ հեքիաթի հերոսներ, աղջիկ, ինչպես նաև ընտանիք։ Հանդիպում են նաև քաղաքական գործիչների պատկերներով, ինչպես նաև ընդհանրապես դիմանկարային մատրյոշկաներ։

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak