Yerevan, 15.May.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյան․ խեղճը. Նախկին Նիկոլից գրեթե ոչինչ չի մնացել

POLITICS

Past.am

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին բոլոր հանրային գործողությունները, ի թիվս այլ զգացողությունների, իսկ գուցե առավելապես առաջացնում են հիմնականում խղճահարություն։ Նորմալ մարդն այլ կերպ չի կարող վերաբերվել մեկին, ով մի քանի հարյուր մետր ճանապարհն անցնում է մի քանի հազար ոստիկանների ուղեկցությամբ, անցնում է գլխիկոր, վախվորած հայացքով։

Նիկոլ Փաշինյանը վախենում է, վախենում է այնքան, որ արդեն չի կարողանում, իսկ գուցե չի ցանկանում թաքցնել սեփական վախը։ Այդ վախն արտահայտվում է ոչ միայն ոստիկանապատ փողոցով քայլելիս։

Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը եւս վախի ու խեղճության համադրություն էր։ Նախկին Նիկոլ Փաշինյանից գրեթե ոչինչ չի մնացել․ չկան նախկին բղավոցներն ու հայհոյախոսությունը, նա կորցրել է նախկին էնտուզիազմն ու էներգիան։

Երբեմնի հարձակվող Նիկոլ Փաշինյանն այսօր ընդամենը պաշտպանվողի դերում է, ընդ որում, պաշտպանվում է շատ անտաղանդ՝ չգիտակցելով անգամ, որ հանուն ներքին հարաբերությունների պարզաբանման արված միջպետական ավանտյուրայի համար կարող է շատ թանկ վճարել։

Նիկոլ Փաշինյանին դա եւս չի հուզում, թերեւս, այն հույսով, որ նաեւ միջազգային գործընկերներն իրեն կվերաբերվեն խղճահարությամբ ու հաշիվ չեն պահանջի անպատասխանատու հայտարարությունների համար։ Դժվար է ստույգ ասել՝ արդյոք Փաշինյանն այս խղճահարություն առաջացնող կերպարի մեջ մտել է գիտակցված հաշվարկի արդյունքո՞ւմ՝ հույսով, որ հասարակությունը կառաջնորդվի «ընկածին չեն խփում» սկզբունքով, թե՞ իրականում իսկապես նրա վախերն այնքան շատ են, որ այլեւս չի կարողանում թաքցնել դրանք։

Անկախ ամեն ինչից, խղճահարություն առաջացնող երկրի ղեկավարը ծանր ու անթույլատրելի դեպք է։ Հատկապես, երբ իրականում այդ ղեկավարն իր գործողություններով ու անգործությամբ մսխել է անգամ խղճահարություն առաջացնելու պարզ, մարդկային իրավունքը։ Առավել եւս, որ խղճահարության որեւէ չափաբաժին նրան չի կարող ազատել այն պատասխանատվությունից, որը կրում է Արցախի 75 տոկոսը հանձնելու, 5000-ից ավելի զոհերի ու 10 հազարից ավելի հաշմանդամների համար։ Ընդամենը երկուսուկես տարվա ընթացքում ինքն իրեն  «ամենակարող» ներկայացնող Նիկոլ Փաշինյանը վերածվեց վախեցած, ոստիկանների թիկունքում թաքնվող, կցկտուր տեքստեր արտասանող մեկի։

Ժողովրդական սերը, որը նրան դարձրել էր «ամենակարող», վերափոխվել է ժողովրդական ատելության, որը Նիկոլ Փաշինյանն ամեն օր ավելացնում է՝ կառչած մնալով իշխանությունից։ Իշխանությունը նրա համար դարձել է փակ շրջան․իշխանության ամեն օրն ավելացնում է սեփական վախերը, բայց նա պատրաստ չէ հրաժարվել իշխանությունից, քանի որ միայն դրա պահպանման մեջ է տեսնում իր՝ գոնե ժամանակավոր փրկությունը։

Իսկապես խղճահարության արժանի իրադրություն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

10% cashback with IDBank Visa cards on the occasion of Family day Scientists discover another beneficial property of avocado Armenia Prosecutor's Office launches case against Azerbaijan crossing border in Syunik Province How does calcium affect health? BREAKING: Armenia to address CSTO over Azerbaijani troops invasion into Armenian territory Karabakh Ombudsman sends letters to several reputable international human rights organizations How many steps do you need to take per day to prolong life? Armenia government approves 700 subsidy programs Armenia MOD: Azerbaijani army tries to ensure advancement of positions in sectors on borders of Vardenis and SIsian Lavrov: Russia intends to outline concrete steps to resolve issues in Karabakh Armenia President signs decree on calling snap parliamentary elections on June 20 Dwayne Johnson congratulates his wife on Mother's Day Israeli new president to be elected on June 2Biographer on Prince Harry’s interview with Oprah Winfrey Scientists find out why women under 50 develop bowel cancer Putin holds phone talks with Aliyev Iranian FM says Donald Trump is a 'disgraced buffoon' Erdogan: EU will not retain its power without Turkey Elon Musk says he has Asperger's syndrome Armenia President petitions to Constitutional Court Pregnant woman, 30, dies in Yerevan US-led coalition Iraqi base under attack George Clooney turns down Prince Harry invite to motorcycle ride Armenia has new deputy minister of high tech Azerbaijani Commissioner for Human Rights addresses letters to UN and CoE, complains about Armenia Ombudsman Armenia legislature convenes special session to consider new Electoral Code Dollar gains value in Armenia Can polio vaccine protect against COVID-19? Latvia parliament recognizes Armenian Genocide Ara Aivazian, Sergey Lavrov tête-à-tête kicks off (PHOTOS) Israel forming new Cabinet Zinc deficiency may increase risk of severe COVID-19, study claims Armenian footballer's goal helped Anorthosis beat AEL 2-1 Ombudsman - Killed Armenian soldiers, chained POWs’ park in Baku: Museum of human sufferings, promotion of racism "Stalin" wins India state elections Quake jolts Armenia Uday at Ucom online shop: Up to 60% discount for premium class “Nice” phone numbers and gadgets Man City-PSG: After first halfPrince Harry seen at concert with J.Lo, but without his pregnant Meghan Markle Footage: Metro train bridge collapse About 0.1% of Armenia residents is vaccinated against coronavirus Man City vs. PSG clash: Bookmakers’ view Armed person attempts to drive through CIA main entrance Armenian human rights activist: Out of captured persons, 19 have been tortured and killed by Azerbaijani servicemen Dollar devalues in Armenia Why do Parkinson's patients see ghosts? Premieres in May: Let's go to the cinema! ArmenՅԱՆs: Arthur Gourounlian does choreography for Pussycat Dolls, Beyonce, Kylie Minogue and etc. Is it safe for working out on an empty stomach? 145 new cases of COVID-19 confirmed in Armenia