Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱՄՆ-ում ցան­կա­նում են ավե­լի ակ­տիվ մաս­նակ­ցել․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Լեռնային Ղարաբաղը և Բայդենի նոր քաղաքականության կանխազգացումը» վերնագրով հոդվածում գրում է, որ ադրբեջանական թերթերը հայտնում են, թե ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ-ի պետքարտուղարին և պաշտպանության նախարարին՝ խնդրելով ավելի ակտիվ մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններին: Հաղորդումներ են եղել նաև այն մասին, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մտադիր է վարձել մասնագետի, որին վստահված կլինի վերահսկել ոչ միայն ամերիկյան իրավապահ մարմինների աջակցության ծրագրի իրականացումը Հայաստանում, այլ նաև «ձևակերպել և խթանել ԱՄՆ-ի կառավարության քաղաքական ընթացքը և նպատակները»:

Բաքվում այդ տեղեկությունից նյարդայնացած են: Այնտեղ հայտնի է, որ 2020 թվականի վերջին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո ԱՄՆ-ի ազգային հետախուզական ծառայությանը հանձնարարվել է պատրաստել զեկույց Կոնգրեսի համար, որում նախ՝ կներկայացվեն ամերիկացիների և նրանց դաշնակիցների ռազմավարական շահերը, երկրորդ՝ Վաշինգտոնի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, և երրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հեռանկարները: Բացի այդ, «Ամերիկայի ձայնի» հայաստանյան ծառայությունը հաղորդել է, որ Կոնգրեսը մշակել է օրինագիծ ՀՀ տնտեսությանը օգնելու համար. դա միջոցառումների նոր փաթեթ է համաճարակի համատեքստում` գրեթե 900 միլիոն դոլար:

Հիմա դժվար է ասել, թե երբ պետք է Բայդենից հատուկ հայտարարություններ ակնկալել Անդրկովկասում ԱՄՆ-ի նոր քաղաքականության և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Առայժմ ամերիկացի փորձագետները ակտիվորեն քննարկում են պատճառները, ավելի կոնկրետ, իրենց խոսքերով, «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի պասիվ քաղաքականությունը»: Ինչպես գրում է հայտնի փորձագետ Մայքլ Ռուբինը «The National Interest»-ում, «այդ պահին ԱՄՆ-ի ռազմավարությունը խճճված է եղել, և հակամարտությունը դադարեցնելու համար Վաշինգտոնը ստիպված էր ոչ թե հույսը դնել ԵԱՀԿ-ի կամ Մինսկի խմբի վրա, այլ ճանաչել կամ սպառնալ ճանաչել Ղարաբաղը Կոսովոյի օրինակով»: Ի դեպ, դրա վրա էին հույս դնում ԱՄՆ-ում հայկական սփյուռքը և Երևանի որոշակի քաղաքական շրջանակներ: Ռուբինի խոսքով, դրա համար անհրաժեշտ էր ղարաբաղյան պատերազմը հստակ որակել որպես «ավտոկրատ Ադրբեջանի և ժողովրդավարական Հայաստանի դիմակայություն, վերականգնել 907-րդ հոդվածը և արգելել Ադրբեջանին օգնություն ցուցաբերել»:

Միաժամանակ անհրաժեշտ էր «ազդանշան ուղարկել Թուրքիային՝ ցույց տալով, որ այլ երկրների գործերին միջամտելը կարող է բացասական հետևանքներ ունենալ»: Սակայն Թրամփը միայն «բարձր» հայտարարություններ էր անում՝ ասելով, որ «կհաշտեցնի Հայաստանին ու Ադրբեջանին»: Բայց նրա վարչակազմը այդ ուղղությամբ ոչ մի առանձնահատուկ բան չի ձեռնարկել: Արդյունքում, Ադրբեջանը շահեց Ղարաբաղյան պատերազմը: Բայց ազգային անվտանգության փորձագետ Մարկ Էպիսկոպոսը պնդում է, որ «երկարաժամկետ հեռանկարում Բաքվի հաղթանակը կարող է արժենալ ավելին, քան Երևանի պարտությունը, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է իր ազգային ինքնիշխանության մի մասից»:

Նրա խոսքով, «Թուրքիան պլանավորել, համակարգել և մեծ մասամբ իրականացրել է Ադրբեջանի ռազմական գործողությունները», իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնվել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը՝ Թուրքիայի ազդեցության աճին բացառապես աշխարհաքաղաքական հակակշիռ ստեղծելու նպատակով»: Այդ կապակցությամբ Բայդենին առաջարկվում է փոխել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը, գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ առաջարկելով Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային խնդիր դարձնել: Ավելին, Ղարաբաղի հարցով խաղաղության պայմանագիրը ոչինչ չի ասում նրա կարգավիճակի մասին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը կարող է օգտվել «դիվանագիտական հնարավորությունների բացից»:

Դա հասկանում են Բաքվում: Պատահական չէ, որ Ալիևը կտրուկ քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և կարծում է, որ «հակամարտությունն ավարտվել է»: Անկարայի կողմից կա նաև աշխարհաքաղաքական խաղի մի տարր, որն առաջարկում է, այսպես կոչված, կովկասյան պլատֆորմ ստեղծելու նախագիծ ՝ այնտեղ հրավիրելով Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին, բայց առանց Արևմուտքի մասնակցության: Միևնույն ժամանակ, թուրքական Haberturk պարբերականը հիշեցնում է, որ Բայդենը, ի տարբերություն իր նախորդի, «անմիջական մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ջանքերին: Բարաք Օբամայի նախագահության տարիներին փոխնախագահի կարգավիճակում նա վերահսկում էր Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելը: Բայդենը ջանքեր է գործադրել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման, Թուրքիայի հետ սահմանների բացման և առևտրի վերսկսման ուղղությամբ:

Դժվար թե նման «դոսյեով» նա անտարբեր մնա Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման նկատմամբ: Բայց մինչ այժմ խաղաղության հաստատման գործընթացում Միացյալ Նահանգների գործունեությունը սահմանափակվել է 5 միլիոն դոլար հատկացնելով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների զոհերին օգնություն տրամադրող միջազգային և հասարակական այլ կազմակերպություններին: Միգուցե ապագայում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը ակտիվանա Հայաստանին աջակցելու հարցում՝ փորձելով այն դարձնել նոր Վրաստան: Բայց շատ բան կախված կլինի Երևանի քաղաքական իրավիճակից: Հնարավոր է, որ Բայդենի օրոք գաղափարական ասպեկտը նույնպես ավելի շատ օգտագործվի:

Ի դեպ, առկա տեղեկությունները, որ մի խումբ կոնգրեսականներ ԱՄՆ-ի պետքարտուղարին և պաշտպանության նախարարին խնդրել են ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, չի համընկնում Հայաստանում տիրող քաղաքական ծանր ճգնաժամի պահի հետ: Երևանում որոշ մարդիկ դա ընկալում են որպես որոշակի ազդանշան: Բայց թե կոնկրետ ինչպես կգործի Բայդենը այդ ուղղությամբ, դեռ դժվար է ասել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia