Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանն ամեն օր կորցնում է, և խոսքը միայն տարածքների կորստի մասին չէ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Բազմաշերտ գործընթացի ենք ականատես լինում, որը բացահայտում է ինչպես մեր ներքին խնդիրների ամբողջ ողբերգական ծավալը, այնպես էլ մեր շուրջ տեղի ունեցող զարգացումները, որոնց թվում նաև անվտանգային ժամանակակից համակարգերի փոփոխության փաստն է: Անդրադառնալով Սյունիքում, ինչպես նաև Գեղարքունիքի սահմանային մի շարք հատվածներում ստեղծված իրավիճակին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը:

«Մենք գործ չունենք զուտ մեկ միջադեպի հետ. բազում շերտեր ունեցող խորքային ու կարևոր հարց է սա: Նախ՝ ֆիքսենք, թե ինչ է անում Ադրբեջանը: Ադրբեջանն այս պահի դրությամբ միանգամից մի քանի խնդիր է լուծում: Առաջին՝ նրանք ամրացնում են իրենց դիրքերն Արցախի Հանրապետության՝ իրենց կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում: Այսինքն, զորք են տեղակայում այդտեղ, փորձում են առաջնագիծ ձևավորել և այնպիսի առաջնագիծ ունենալ, որ մի կողմից՝ հնարավոր պատերազմի դեպքում իրենց համար հեշտ լինի պաշտպանել Քարվաճառի շրջանը, մյուս կողմից՝ որ կարողանան հնարավորություն ունենալ ճնշումներ գործադրել մեր դիրքերի վրա՝ Սյունիքի և Գեղարքունիքի ուղղությամբ: Այսինքն, բարձրադիր դիրքեր են գրավում, որ կարողանան գերակայություն ունենալ հայկական ԶՈւ-երի նկատմամբ: Մյուս խնդիրը, որն այս պահի դրությամբ լուծում է ադրբեջանական կողմը, զուտ հոգեբանական, տեղեկատվական ու քարոզչական է, որը, եթե չասենք երեք, ապա առնվազն երկու հասցեատեր ունի:

Դա նախևառաջ հայ բնակչությունն է, որին ադրբեջանցիները ցանկանում են հոգեպես ճնշված վիճակում պահել՝ ցույց տալով, որ իրենք հաղթել են, և հիմա թելադրողն Ադրբեջանն է: Երկրորդ՝ Ալիևն իր հայրենակիցներին փորձում է ցույց տալ իր քաղաքականության արդյունավետությունը: Երրորդ հասցեատերը միջազգային հանրությունն է, որին ցույց է տալիս, թե կան խնդիրներ, և այդ խնդիրների մեջ կա մի կարևոր հարց, որը հիմա փորձում են լուծել: Այն է՝ լեգիտիմացնել Խորհրդային Միության տարիներին գծված քարտեզները, որոնք պրոադրբեջանական են և որևէ առնչություն չունեն մեր պետական շահերի հետ»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է արդեն օրեր շարունակ առկա իրավիճակից բխող ներքին խնդիրներին, քաղաքագետը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Ցավոք, այս պարագայում մենք տեսանք մեր պետականության իսպառ բացակայությունը թե՛ սահմաններ պաշտպանելու, թե՛ մեր անվտանգությունն ապահովելու գործում: Ադրբեջանցիները մի քանի կիլոմետր առաջ են գալիս այն տարածքներով, որտեղ պետք է կանգնած լինեին մեր զորքերը: Այդ հատվածները պետք է կահավորված ու պաշտպանված լինեին, բայց ադրբեջանցիները, որևէ դիմադրության չհանդիպելով, փաստորեն, գալիս տեղավորվում են և սկսում ինչ-որ բաներ բանակցել: Իսկ բանակցությունների փաստն արդեն իսկ վտանգավոր է մեզ համար, երբ հարցը հետառաջ գնալուն է վերաբերում: Մյուսն աշխարհաքաղաքական հարթությունն է: Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, և այս իմաստով գործընթացները կարող են զարգանալ ամենատարբեր սցենարներով: Սկսած նրանից, որ Հայաստանը, որպես պետություն, պարտական դառնա ՀԱՊԿ-ին, հատկապես Ռուսաստանին՝ արդեն նաև ՀՀ տարածքում անվտանգության ապահովման տեսանկյունից: Մյուս կողմից, եթե ՀԱՊԿ-ը չկարողանա համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակին, այդ փաստից օգտվելու է արևմուտքը՝ ԱՄՆ-ն և Եվրոպան, որոնք արդեն իսկ ակտիվ աշխատում են՝ ցույց տալու, որ տարածաշրջանում Հայաստանի համար ՀԱՊԿին այլընտրանք կա: Այդ կերպ փորձելու են ՌԴ-ին ճնշել ու դուրս մղել տարածաշրջանից»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելու ՀՀ որոշմանը, քաղաքագետը նշեց. «Ես չեմ կարծում, թե նման անհրաժեշտություն կար: Ադրբեջանցիները լոկալ հատվածում, ըստ էության, ոչ մեծաթիվ զորքով սահման են հատել: Ես առավել քան համոզված եմ, որ համապատասխան կամք ունենալու պարագայում մեր ԶՈւ-երը հեշտությամբ կարող էին այդ խնդիրը լուծել: Այդ ժամանակ արտաքին ուժերի միջամտությունը պարտավորություն կլիներ, հատկապես նրանց, որոնք որոշակի պարտականություն են ստանձնել մեր տարածաշրջանում կայունության համար: Հիմա, ըստ էություն, Հայաստանը ցույց է տալիս, որ անգամ փոքրիկ սպառնալիքն ինքնուրույն չի կարողանում լուծել: Փաստորեն, հիմնական գործառույթներից մեկը՝ պետության անվտանգության ապահովումը, վերահասցեավորում են արտաքին գործընկերներին, ինչն, իմ խորին համոզմամբ, անհետևանք չի մնալու: Դրա գինը մենք՝ որպես պետություն, անպայման վճարելու ենք: Մյուս կողմից՝ ի ցույց դրվեց նաև ՀՀ իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը՝ «մենք գործ չունենք, ռուսների խնդիրն է, թող գան, այդ հարցը լուծեն» տրամաբանության մեջ: Անպատասխանատու մոտեցում է դրսևորվել այս իշխանությունների կողմից, որը շատ լավ բնութագրում է նրանց մոտեցումները, որոնք ունեն առհասարակ պետական խնդիրների և մեր առջև ծառացած սպառնալիքների նկատմամբ»:

Քաղաքագետի դիտարկմամբ, մեր խնդիրների հիմնական պատճառներից մեկն այն է, որ այս իշխանությունն ի վիճակի չէ արձագանքել արտաքին մարտահրավերներին:«Եվ ոչ միայն ի վիճակի չէ, այլև ինքն է պետությանը պարբերաբար դնում այնպիսի իրավիճակներում, որոնց հետևանքով մեր ժողովրդի առաջ խնդիրներ են վեր է հառնում: Այս իրավիճակում շատ տարբերություն չէի դնի մեր պետության դեմ նպատակաուղղված գործող թշնամու և ապիկարության կամ նույնիսկ դավաճանության միջոցով թշնամուն նման հնարավորություն տվող ՀՀ իշխանությունների միջև: Փաստն այն է, որ երկուսի համագործակցությունն իրենց համար բավականին լավ է ստացվել և շատ կործանարար ազդեցություն ունի մեր պետության համար: Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ամեն Աստծո օր ինչ-որ բան է կորցնում, և խոսքը միայն տարածքների կորստի մասին չէ: Խոսքը նաև արտաքին գործընկերների կողմից վստահության կորստի, ինչպես նաև տնտեսության, հոգեբանական և բարոյահոգեբանական վիճակի մասին է: Մենք հիմա հետհաշվարկ ենք անում, որը, կարծես, վերաբերում է Փաշինյանի իշխանության կամ ընտրության օրերին»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ շեշտելով, որ իրականում այդ հետհաշվարկի մեջ այլ իմաստ է տեսնում՝ կապված մեր պետության հետ:

«Կարծես մեր պետության սկիզբն է դրված այդ հաշվարկում: Ես ավելի քան համոզված եմ և շարունակում եմ պնդել, որ այս իրավիճակում ընտրությունների գնալը, դավաճան իշխանությանը ևս ինչ-որ ժամանակով երկրում իշխելու հնարավորություն տալն անթույլատրելի բացթողում էր: Մեր քաղաքական ուժերը պարզապես իրավունք չունեին այդ ճանապարհով գնալ: Հիմա, երբ անգամ այդ ընտրությունների օրն է նշանակված, միևնույնն է, նստելն ու այդ ընտրություններին սպասելը չափազանց մեծ սխալ է, որը մեզ համար, ցավոք, անհետևանք չի մնալու»,-հավելեց քաղաքագետը:

Անդրադառնալով սահմանային իրավիճակի առիթն օգտագործելու և կրկին թե՛ ռազմավարական գործընկեր երկրին, թե՛ նաև ընդդիմադիր կոնկրետ բևեռներին մեղադրելու շահարկումներին՝ քաղաքագետը նշեց. «Սա, իհարկե, ստոր քաղաքականության հետևանք է: Որևէ մեկը չի կարող բացատրել, թե ի՞նչ մեղք ունի ընդդիմությունը, երբ Սյունիքի սահմաններում հայկական զորք չկա ու Ադրբեջանի զինված ուժերն առանց որևէ դիմադրության անցնում են այն: Ընդդիմությո՞ւնն է զորքին հրամայել հետ կանգնել կամ չկահավորել, չպաշտպանել սահմանը: Իրականում հասկանալի է, որ նման բան չկա: Սրանք ստոր շահարկումներ են, որոնք բնութագրում են այս իշխանություններին: Այդ շահարկումները, իրենց ստորությունը բացահայտելուց բացի, ուրիշ ոչ մի նշանակություն չունեն»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia