Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տա­րա­ծաշր­ջա­նում սկսել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի սկզբուն­քո­րեն նոր փուլ»․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Լեռնային Ղարաբաղ. Բաքուն և Երևանը նոր խաղ են սկսե՞լ» վերնագրով հոդվածում գրում է, որ Սպիտակ տունը հայտնել է, թե ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Նշվում է, որ նա «մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության կապակցությամբ», ինչպես նաև շեշտել է, որ «սահմանի երկայնքով զինծառայողների տեղաշարժը անպատասխանատու և սադրիչ գործողություն է»:

Բացի այդ, Սալիվանը նշել է «երկու երկրների կողմից իրենց միջազգային սահմանի սահմանազատման շուրջ պաշտոնական բանակցություններ վարելու անհրաժեշտության» մասին: Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան «սահմանները հստակեցնելու» պատրվակով ադրբեջանցի զինծառայողների մի մեծ խումբ Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ տարածքներից մեկում հատել է պետական սահմանը: Միևնույն ժամանակ, ըստ հայկական կողմի, նրանք ներկայացրել են անհասկանալի ծագման աշխարհագրական քարտեզներ, չնայած, ըստ խորհրդային քարտեզների, այդ տարածքի երկու լճերի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում: Այնուհետև բանակցություններ են սկսվել իրավիճակը կարգավորելու համար: Հեռախոսազրույցներ են անցկացվել Ռուսաստանի և Հայաստանի պաշտոնյաների միջև: Տեղի է ունեցել նաև Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ, որում որոշվել է դիմել ՀԱՊԿ-ին և սկսել ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցություններ, մասնավորապես` սպառնալիքը վերացնելու միջոցառումների մասին ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու հարցով:

Այսինքն, իրավիճակն այնպես է ներկայացվում, կարծես հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը նպատակ ունի «լայնամասշտաբ ռազմական բախում հրահրել»: Միևնույն ժամանակ, տպավորություն է ստեղծվում, որ Երևանը Բաքվի հետ կապ հաստատելու ցանկության կամ անկարողության պայմաններում փորձում է խնդրի լուծումը տեղափոխել Մոսկվա: Ավելին, իրադարձությունների զարգացումն ինքնին սկսել են կապել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան և Բաքու կատարած այցերի հետ՝ այն հաստատմամբ, որ «Ադրբեջանի գործողությունները կարող են լինել ռուս նախարարի այցից դժգոհության արդյունք»:

Իրոք, Բաքուն չի բացատրել իր գործողությունների պատճառները և դրանք սկսելու պահի ընտրությունը: Որոշ փորձագետներ դա կապում են Լավրովի այն հայտարարության հետ, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կարող է տեղի ունենալ ոչ թե «հարկադրանքով», որին հավատում են Բաքվում, այլ «բացառապես կամավոր»: Փարիզը իր հերթին է յուղ լցրել կրակի վրա: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի սահմանային շրջանից և համերաշխություն է հայտնել Երևանին: Նա նաև ասել է, որ եթե իրավիճակը Սյունիքում դուրս գա վերահսկողությունից, ապա հակամարտությունը կներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այլ կերպ ասած, իրավիճակը տարածաշրջանում սկսել է ստանալ որոշակի կրիտիկական զանգված, որի հետևում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման զուգահեռ մեխանիզմների ստեղծման փորձն է: Բայց ոչ միայն դա:

ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինկենը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Դրիանը հեռախոսազրույց են ունեցել, որում պաղեստինաիսրայելական հակամարտության հետ միասին քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Կողմերը «խոսել են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ և ընդգծել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»: «Երկարաժամկետ քաղաքական կարգավորում» տերմինը Բլինկենի կողմից օգտագործվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ավելի վաղ կայացած հեռախոսազրույցում, որտեղ նշվել է «բանակցային գործընթացն առաջ մղելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը շարունակելու կարևորությունը»: Միևնույն ժամանակ, Բաքուն հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարելուց՝ համարելով, որ այդ հարցը «արդեն լուծված է», չնայած Մինսկի խումբը լուծարվելու որոշում չունի:

Համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) չեն հրաժարվել կարգավորման իրենց գործառույթներից և պարտականություններից՝ չնայած առկա որոշակի տարաձայնություններին: Կարելի է արձանագրել ճգնաժամի տարրերով երկու գործընթաց: Առաջինը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումն է, որը նեղացել է՝ դառնալով միայն հրադադարի պայմանագիր: Եվ երկրորդը կապված է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների քաղաքական և դիվանագիտական գործունեության ակտիվացման հետ: Բոլորին էլ հասկանալի է, որ Բաքվի և Երևանի կողմից պաշտոնական բանակցությունների անցկացումը կբարդանա Լեռնային Ղարաբաղի կասեցված կարգավիճակի գործոնով: Ինտրիգի հիմնական էությունը կախված է այն բանից, թե հետագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կպահպանե՞ն իրենց դիրքորոշումների միասնությունը, ինչպես նախկինում էր, կամ, ինչպես գրում է The National Interest ամերիկյան հրատարակությունը, «Արևմուտքը կսկսի՞ կորցրած ժամանակը լրացնել խմբային գործողության միջոցով»:

Հասկանալով, որ «տարածաշրջանում սկսվել է աշխարհաքաղաքական փոփոխությունների սկզբունքորեն նոր փուլ, որը կապված է այնտեղի վերահսկիչ փաթեթի կորստի հետ», նախատեսվում է այն վերադարձնել, այսպես կոչված, առարկայական բանակցությունների վերսկսման միջոցով և «բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: Մի խոսքով, ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի սահմանի խնդիրների, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ է ծավալվել բարդ քաղաքական դրամա, և ոչ ոք չգիտի, թե ինչպես և ինչ պայմաններում կարող է այդ խումբը վերսկսել իր միջնորդական առաքելությունը, որպեսզի լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Արդյո՞ք հնարավոր է տարանջատել սահմանային խնդիրները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացից, և արդյո՞ք տարածաշրջանում չի տրվել նոր դիվանագիտական խաղի մեկնարկը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia