Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նվի­րատ­վու­թյուն և կտակ՝ ո՞րն է տար­բե­րու­թյու­նը. պար­զա­բա­նում է փաս­տա­բա­նը․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաստաբան Սերգեյ Ադիբեկյանի հետ քննարկել ենք ժառանգությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ինչ է լինում, երբ գույքի սեփականատիրոջ մահվանից հետո անցնում է վեց ամիս, և նրա ժառանգները բաց են թողնում նոտարին դիմելու ժամանակահատվածը, ինչպես նաև քննարկել ենք նվիրատվությանը և կտակին վերաբերող մի շարք կետեր՝ ընդգծելով, թե ինչով են այս երկուսը տարբերվում իրարից:

Ադիբեկյանը նշում է՝ եթե ժառանգությունն ըստ օրենքի է, ապա այն հնարավոր է ընդունել նոտարին դիմում տալու եղանակով ժառանգատուի մահից հետո վեց ամսվա ընթացքում, իսկ այն դեպքում, եթե ժառանգը վեց ամսվա ընթացքում դիմում չի ներկայացրել նոտարին, սակայն գույքը փաստացի տիրապետել և տնօրինել է և մի շարք այլ գործողություններ է կատարել, ժառանգը ժառանգությունը կարող է ընդունել փաստացի տիրապետման հիմքով:

«Ի՞նչ է փաստացի տիրապետման հիմքը: Որևէ գույք պատկանել է մահացածին, և ժառանգը պետք է տիրապետի այդ գույքին, նաև եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները: Փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունը հնարավոր է ընդունել ինչպես նոտարական, այնպես էլ դատական կարգով: Ի՞նչ է տեղի ունենում, եթե կա կտակ, բայց այն անձը, ում անունով արված է այդ կտակը, չգիտեր դրա գոյության մասին, և նա բաց է թողել նոտարին դիմելու վեցամսյա ժամկետը:

Նոտարական կարգով հնարավոր է վերականգնել ժամկետները միայն այն դեպքում, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը, որպեսզի այդ անձը ևս ընդունի իրեն հասանելիք ժառանգությունը, և դա հիմք է նոտարի կողմից նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար: Օրինակ՝ անձն իմացավ, որ ինչ-որ գույքի սեփականատեր իր անունով կտակ է թողել, և բացակայում է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը, այդ դեպքում ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները և պետք է հիմնավորի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Այսինքն, եթե չկա մյուս ժառանգների համաձայնությունը՝ իրեն ըստ կտակի հասանելիքը ստանալու համար, անձը կարող է դիմել դատարան, վերականգնել իր ժառանգության ժամկետները, սակայն, ինչպես արդեն նշեցինք, այս դեպքում էլ պետք է լինեն որոշակի պայմաններ: Ստացվում է, որ երբ իմանում եք կտակի գոյության մասին, պետք է իրականացնեք ձեր սուբյեկտիվ իրավունքը՝ համապատասխան ապացույցներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադիբեկյանը:

Լինում է այնպես, երբ կտակ կազմելուց հետո անձը մտափոխվում է: Ի՞նչ պետք է անի այդ դեպքում: «Մարդն իր կենդանության օրոք ցանկացած պահի կարող է փոփոխել, վերացնել կտակը և առհասարակ ցանկացած գործողություն կատարել դրա հետ: Կտակը գործում է անձի մահվանից հետո: Օրինակ՝ ունի մեկ կտակ, կարող է երկրորդ կտակը կազմել, այդ դեպքում գործելու է երկրորդ կտակը, այսինքն այն, որն ամսաթվով ամենավերջինն է: Օրենքի ուժով գործելու է այդ կտակը, եթե անգամ կտակարարը չի վերացրել իր նախորդ կտակները, այսինքն, ավելի ուշ արված և նախորդ կտակի կամ դրա առանձին կարգադրությունները վերացնելու մասին ուղղակի նշումներ չպարունակող կտակը նախկին կտակը վերացնում է իրեն հակասող մասով:

Կտակը կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր այն անձի հայցով, ում իրավունքները կամ շահերը խախտվել են այդ կտակով, նաև, եթե ի հայտ են գալիս մի շարք հանգամանքներ՝ կտակը կազմելուց չի պահպանվել կտակի ձևը, բովանդակությունը և այլ հանգամանքները, որոնք պարտադիր են: Կտակը պետք է նոտարական վավերացում ունենա, սա պարտադիր պայման է: Բացի դա, գույքի սեփականատիրոջ մահվանից հետո կան պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգներ, որոնք անկախ կտակի բովանդակությունից, ստանալու են ժառանգություն»,-նշում է փաստաբանը:

Երբեմն մարդիկ շփոթում են կտակը և նվիրատվությունը: Ինչո՞վ են այս երկուսը տարբերվում իրարից: «Նվիրատվությունը երկկողմանի գործարք է, կտակը՝ միակողմանի, և քաղաքացին պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին: Նվիրատվության դեպքում մեկ անձ իր գույքը նվիրում է մեկ այլ անձի, այս դեպքում պարտադիր է, որ նվեր ստացող անձն ընդունի այդ գույքը: Նվիրատուն ևս կարող է հրաժարվել այս գործարքից, այսպես ասենք, «փոշմանել», օրենքով սահմանված են մի շարք նախապայմաններ, երբ նվիրատվության գործարքը կարող է չեղարկվել: Բերեմ մեկ օրինակ իմ փաստաբանական պրակտիկայից: Շատ են դեպքերը, երբ ամուսնական համատեղ կյանքում ձեռք է բերվում գույք, սակայն սեփականության վկայականում նշված է ամուսիններից միայն մեկի անունը: Օրինակ՝ որպես փաստաբան ներգրավված էի մի գործում, ներկայացնեմ դրա էությունը: Ամուսինն, առանց կնոջ համաձայնության, համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքը նվիրել էր այլ անձի:

Նոտարական գրասենյակում գործարքը կատարելիս գրառում էր կատարել, թե ամուսնացած չէ: Տարիներ շարունակ կինը տեղյակ չի եղել այդ գործարքի մասին: Ամուսնու մահից հետո կինը դիմում է ժառանգություն ստանալու համար, իրեն տրամադրում են գույքի մասին տեղեկություն, որ այն չի պատկանում իր ամուսնուն, վերջինս այդ գույքը նվիրել է մեկ այլ անձի: Դիմեցինք դատարան, որն էլ առկա հիմքերով անվավեր ճանաչեց նվիրատվության պայմանագիրը և ճանաչեց կնոջ՝ գույքի 1/2 բաժնի նկատմամբ իրավունքի սեփականությունը, իսկ ամուսնու 1/2 բաժինը ժառանգության եղանակով բաշխվեց նրա ժառանգների, այդ թվում՝ կնոջ միջև»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Փաստաբանից հետաքրքրվում ենք՝ կա՞ն սահմանված հստակ ժամկետներ, որոնց շրջանակում դատարանը պետք է քննի նմանատիպ գործերը: «Ձևակերպումն այսպիսին է՝ դատարանը պետք է քննի այս գործերը և վճիռ կայացնի ողջամիտ ժամկետում, սակայն կոնկրետ ժամկետներ որևէ տեղ նշված չեն: Գործեր ունեմ իմ վարույթում, որոնք 2017 թ.-ից ամենատարբեր՝ առաջին ատյանի, վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններում են, քննության փուլում»,-եզրափակում է Սերգեյ Ադիբեկյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia