Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ով է Վլադմիր Պուտինի աղմկահարույց թարգմանչուհին (լուսանկարներ)

PHOTO

Սպիտակ տանն իրեն հարգող յուրաքանչյուր աշխատակից պետք է գիրք հրատարակի: Միացյալ Նահանգներում դա իրականում ավանդույթ է: Եվ եթե դուք աշխատեիք որպես մամուլի քարտուղար անձամբ Դոնալդ Թրամփի համար, ինչպես Ստեֆանի Գրիշամը, ապա ձեր ստեղծագործությունը գրեթե անկասկած բեսթսելլեր կդառնա: Այս մասին գրում է KP.ru-ն:

Գրիշամի «Հիմա ես կպատասխանեմ ձեր հարցերին. Ինչ եմ տեսել Թրամփի Սպիտակ տանը» գիրքը դեռ տպագրված չէ, բայց դրանից արդեն հետաքրքիր պատառիկներ են ի հայտ գալիս: Սրանք հրատարակչական շուկայի օրենքներն են. պետք է հասարակության մեջ հետաքրքրություն առաջացնել նորույթի նկատմամբ: Եվ ինչն ամենահարմարը կլիներ դրա համար, եթե ոչ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի հարաբերությունների պատմությունը:

Առայժմ մեզ հասանելի են միայն  Ճապոնիայում Վլադիմիր Պուտինի հետ 2019 թվականին Թարմփի բանակցությունների վերաբերյալ Գրիշամի հուշերը: Սակայն պատվիրակության ամբողջ ուշադրությունը գրավել է ոչ թե ռուս առաջնորդը, այլ նրա թարգմանչուհին:

«Երբ հանդիպումը սկսվեց, Ֆիոնա Հիլը [այն ժամանակ Թրամփի աշխատակազմի ղեկավարը] թեքվեց դեպի ինձ և հարցրեց, թե նկատե՞լ եմ Պուտինի թարգմանչուհուն: Նա գրավիչ թխահեր էր ՝ երկար մազերով, գեղեցիկ դեմքով և ցնցող կազմվածքով», - գրում է Գրիշամը:

Եվ նա եզրափակում է. Թրամփի դիմաց ռուսները հատուկ նստեցրին մի գեղեցիկ թարգմանչուհու, որպեսզի Միացյալ Նահանգների նախագահի մտքերը հեռու լինեին աշխարհաքաղաքականությունից:

- Թարգմանիչները տրամադրում է արտաքին գործերի նախարարությունը՝ նախագահի աշխատակազմի պահանջով, - բացատրել է ՌԴ առաջին դեմքի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Արտաքին գործերի նախարարությունը բացահայտ ծիծաղում է Ստեֆանի Գրիշամի մեղադրանքների վրա.

- Այժմ մենք գոնե հստակ գիտենք, թե ինչի մասին են մտածում ամերիկյան պատվիրակության անդամները բանակցությունների ընթացքում: Չնայած դա կարելի է հասկանալ, եթե հաշվի առնեք ֆեմինիզմի և գենդերի հետ կապված նրանց տասնամյակների փորձարկումերը:

Ռուսաստանի նախագահի հետ այդ բանակցությունների ընթացքում աշխատել է 36-ամյա Դարիա Բոյարսկայան: Նա Կալինինգրադից է, սովորել է Էմանուել Կանտի մերձբալթյան դաշնային համալսարանում, այնուհետև հաճախել Սանկտ Պետերբուրգի նորաբաց թարգմանական բարձրագույն դպրոց: Այժմ Դարիան աշխատում է ԱԳՆ-ում և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում՝ թարգմանելով ոչ միայն անգլերեն, այլ նաև գերմաներեն:

Ճապոնական Օսակա քաղաքում բանակցությունները տեւել են մեկուկես ժամ: Արդյունքում՝ ոչ մի աղմկահարույց որոշում չի ընդունվել, քննարկվել են երկարաժամկետ հարցեր՝ իրավիճակը Իրանում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաև սպառազինությունների վերահսկումը: Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկերոջը հրավիրել է Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթին, սակայն նա վերջում չեկավ: Հավանաբար, Մելանյան արգելեց, քանի որ Մոսկվայում նույն թարգմանչուհին կարող էր նորից հանդիպել Դոնալդին:

Չնայած այն հանգամանքին, որ լրագրողները արագ գտան աղջկա բավականին անկեղծ լուսանկարները, պարզվում է, որ ինքը՝ Դարիան, ոչ հրապարակային անձնավորություն է: Առնվազն KP.ru-իլրագրողի խոսելու խնդրանքներին նա չհամաձայնվեց: 

Նշվում է, որ Դարիան գրեթե 10 տարի ուղեկցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովին արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, ինչպես նաև աշխատել է Վլադիմիր Պուտինի հետ: Օրինակ, նա սպասարկել է Բարաք Օբամայի հետ Ռուսաստանի առաջնորդի հանդիպումներից մեկը: Նրա թիմը «ազատվել» է քաղաքացիական ծառայությունից 4 տարի շուտ, քան Թրամփի մարդիկ, սակայն ոչ ոք Կրեմլին չէր կասկածում, որ նա նման գեղեցիկ թարգմանչուհուն օգտագործել է որպես գաղտնի զենք: Եվ սա ռուսների նկատմամբ դեմոկրատների բոլոր հակակրանքների համար: Գուցե Օբամայի թիմը պարզապես չգտավ կանացի գեղեցկության իսկական գիտակներին:

  
Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia