Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշխանությունն իր ձախողումները փորձում է փաթաթել ուրիշների վզին. Ինչ կապ ունի գազի գինը 5-րդ էներգաբլոկի հետ, և ում մեղքով առաջացավ այդ խնդիրը.168.am

POLITICS

Հայաստանի էներգահամակարգի խնդիրներն աստիճանաբար գլուխ են բարձրացնում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ արեց դրա համար։ Էներգետիկ համակարգի մեկ այլ օղակում ծագած խնդիրները սկսել են ազդել այլ օղակների վրա։ Դրա պատճառով կրկին կանգնած ենք գազի կամ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ռիսկի առաջ։

Այդ խնդիրը չէր առաջանա, եթե ժամանակին կատարվեին էներգահամակարգում նախատեսված ծրագրերը։ Ծրագրերը կամ դրանց իրականացման ժամկետները ձախողել են ու համակարգը կանգնեցրել փաստի առաջ։

Հայաստանին մատակարարվող գազի գինը կամ ներքին սակագինը կապված է Հրազդանի 5-րդ էներգաբլոկում առաջացած խնդիրների հետ։ Եթե հաջողվի լուծել 5-րդ էներգաբլոկի խնդիրները, գազը չի թանկանա, ասում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «Ըստ էության բուն սահմանին գազի գնի և ՀՀ տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետև, եթե հիշում եք, մենք 2019 թվականին ծանր և բազմաբաղադրիչ բանակցությունների մեջ ենք եղել։ Կարծում եմ՝ բավականին խորը քննարկել ենք այդ հարցը և որոշակի իմաստով նաև համաձայնեցրել ենք։ Բայց գլոբալ իմաստով մենք ի՞նչ խնդիր ունենք «Գազպրոմ» խմբի հետ կապված՝ ժամանակին, 2013 թվականի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որը ջերմակայան է՝ էլեկտրաէներգիա արտադրող։ Կայանը, ցավոք, հիմա չի աշխատում, միևնույն ժամանակ բոլոր ներդրումները, որոնք «Գազպրոմ» խմբի կողմից իրականացվում են ՀՀ-ում, նույն այդ համաձայնագրի ուժով պետք է ունենան 9 տոկոս տարեկան եկամտաբերություն»։

«Հրազդան 5-ում» իրականացվել են ավելի քան 360 մլն դոլարի ներդրումներ։ Էներգաբլոկը կառուցվել է, բայց լիարժեք չի աշխատել և չի ստացել նախատեսված եկամուտները։ Թե ինչո՞ւ, մեկ այլ հարց է, որն էլ ուղղակիորեն առնչվում է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցմանը։

Էներգաբլոկի ներդրումային ծրագիրը փոխկապակցված է եղել Իրան էլեկտրաէներգիա արտահանելու հետ։ Այն պիտի աշխատեր և արտադրված էլեկտրաէներգիայի կեսը՝ գազ-էլեկտրաէներգիա ծրագրի շրջանակներում, մատակարարեր իրանական շուկա։ Մատակարարումը պիտի իրականացվեր Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի միջոցով։

Գծի կառուցումը նախատեսված էր ավարտել 2018թ. վերջին, բայց մինչև այժմ չի ավարտվել։ Ու դեռ հայտնի չէ, թե երբ կարող է ավարտվել։ Սահմանված վերջին ժամկետը այս տարվա դեկտեմբերն է։ Սակայն դա էլ այլևս արդիական չէ։

Իշխանությունները ձախողել են գծի կառուցման բոլոր հնարավոր ժամկետները։

Նախկինում էլ աշխատանքները դանդաղ էին ընթանում, բայց իշխանափոխությունից հետո, կարելի է ասել, գրեթե կանգնեցին։ Իշխանափոխությունից առաջ գծի կառուցման վերջնաժամկետն էր 2019թ. սեպտեմբերը։ Իշխանափոխությունից հետո այն տարեցտարի երկարացվեց։

Հիմա էլ համավարակն են պատճառ բերում, երբ մինչ այդ բոլոր հնարավորություններն ունեին նախատեսված ժամկետում գծի կառուցումն ավարտելու համար։

Այս անգամ էլ սահմանված վերջնաժամկետը 2021թ. վերջն է։ Տարվա ավարտին 2 ամիս է մնացել, ու կրկին նույն իրավիճակն է։ Դժվար է նույնիսկ մոտավոր ժամկետներ ասել, թե երբ հնարավոր կլինի ավարտել երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը։

Օրերս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել էր Սյունքի մարզ, որտեղ ծանոթացել էր այն ենթակայանի շինարարական աշխատանքներին, որը պիտի սպասարկի երրորդ բարձրավոլտ գիծը։ Խոսքը  «Նորավան» ենթակայանի մասին է։ Այցի ընթացքում «իրատեսական է համարվել 2022-2023 թթ. ընթացքում հաղորդալարերի մոնտաժման և սարքավորումների տեղադրման ամբողջությամբ իրականացումը»: Մեջբերումը պաշտոնական հաղորդագրությունից է։

Ահա այսպես։

Թե ինչ նշանակություն ունի այս գծի կառուցումը մեր երկրի համար, բազմիս ասվել է։ Այն 3 անգամ մեծացնում է էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավորությունը, պայմաններ ստեղծելով ավելացնել իրանական գազի ներմուծման ծավալները։

Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ի սկզբանե նախատեսված ժամկետից անցել է արդեն 3 տարի, իսկ գծի շահագործման հեռանկարները շարունակում են անորոշ լինել։

Երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ձգձգումն էլ դարձել է Հրազդանի 5-ում առաջացած ֆինանսական խնդիրների հիմնական պատճառը։ Գիծը պիտի շահագործվեր, որպեսզի ամբողջ հզորությամբ աշխատեր նաև էներգաբլոկը։ Գծի կառուցման ժամկետները ձախողվել են, խնդիրներ ստեղծելով նաև Հրազդան 5-ի համար։

Կայանը մի պահ աշխատում էր հզորությունների 30 տոկոսի չափով, իսկ այս տարվա սկզբից ընդհանրապես դադարեցրել է աշխատանքը։ Կուտակվել են գրեթե 100 մլն դոլարի պարտքեր։ Եվս 16 մլն եվրոյի անհրաժեշտություն է առաջացել՝ գազատուրբինի հիմնանորոգման համար։ Ու քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իշխանություններին դուր գալու համար, նպատակահարմար չի համարել դա ներառել սակագներում, կայանը ապրիլից կանգնած է։

Այդպես չէր լինի, եթե ժամանակին իրականացվեր Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը։

Կառավարությունը ստանձնել է պարտավորություններ, որոնք ձախողել է։ Ու հիմա բոլորս ենք ստիպված լինելու կրել դրա հետևանքները։ Այն կարող է լինել՝ ինչպես գազի, այնպես էլ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տեսքով։ Նայած, թե ինչպիսի լուծում կընտրվի։

Էլեկտրաէներգիայի սակագնի վրա՝ առանց «Հրազդան 5-ի» էլ, առկա է ֆինանսական ճնշման մեծացում։ Թեև օրերս, շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների իրականացումից հետո, վերաթողարկվեց ատոմակայանը, այնուհանդերձ այն նախատեսվածից գրեթե 2 շաբաթ ուշացումով միացավ ցանցին։ Երկարաձգման աշխատանքները պլանավորված էր ավարտել 141 օրում, ավարտվեցին 155 օրում։

Թվում է, թե մեծ բան չէ, հատկապես նման ծավալի աշխատանքներից հետո։ Բայց պետք է իմանալ, որ ատոմակայանի յուրաքանչյուր չաշխատած օրը, առավել ևս՝ նախատեսված ժամկետից 14-օրյա շեղումն էական ազդեցություն է ունենում էներգամատակարարման հաշվեկշռի, հետևաբար՝ նաև համակարգի ֆինանսական վիճակի վրա։

Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է, որոնք ինչ-որ կերպ պիտի փոխհատուցվեն։ Իսկ փոխհատուցման հիմնական աղբյուրը սակագներն են։

Ucom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30