Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ցանկանում են քաղաքականացնել գիտական կազմակերպությունների կառավարման խորհուրդները». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման՝ առաջ բերելով հատկապես գիտական հանրույթի ոչ միանշանակ վերաբերմունքը դրա որոշ դրույթների նկատմամբ: Հատկապես մասնագիտական հանրույթի համար խնդրահարույց է այն, որ գիտական յուրաքանչյուր կազմակերպության համար ստեղծվելու է ութ անդամից բաղկացած խորհուրդ. չորս անդամին առաջադրելու է կազմակերպության գիտական խորհուրդը, երեքին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը, մեկին՝ Գիտությունների ազգային ակադեմիան։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ այս բոլոր հարցերը կարգավորվում են նոր՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով: «Այս օրենքի ճակատագիրը բոլորս ենք հիշում, արդեն մեկ տարի է՝ այն շրջանառվում է մի քանի տարբերակներով: Վերջին տարբերակն ընդունեց Ազգային ժողովը, սակայն Հանրապետության նախագահը չստորագրեց այն: Սահմանադրական դատարանն էլ մի քանի հոդվածով Սահմանադրությանը հակասող ճանաչեց այն: Օրենքի նախագիծը վերադարձավ, և լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, փոփոխություններ է կատարել և նորից ներկայացրել այն հանրային քննարկման: Բայց փոփոխություններն, ըստ էության, վերաբերում են բուհերի կառավարման խորհուրդների կազմավորման կարգին, քանի որ այդ կարգին էին առնչվում նաև ՍԴ-ի դիտողությունները: Մինչդեռ և՛ մասնագիտական հանրույթը, և՛ գիտնականներն ու մտավորականները բազմաթիվ խնդրահարույց կետեր էին տեսնում օրենքի նախագծում, որոնք այդպես էլ մնացին, դրանց անդրադարձ չի կատարվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Նշում է՝ եթե լայն առումով վերցնենք, ապա նախագծի շատ փոքր մասն է առհասարակ վերաբերում գիտությանը և գիտական կազմակերպություններին, իսկ հիմնական մասն առնչվում է բարձրագույն կրթությանը: «Օրենքի նախագիծն իր մեջ ներառում էր երեք օրենք, որոնք հիմա գործում են՝ բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության, Գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին: Փաստորեն, ամբողջ մի օրենք՝ գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին դարձել է մի քանի հոդված և մտել նոր նախագծի մեջ, որն էականորեն որևէ նոր բան չի ավելացնում և չի պակասեցնում: Սակայն ինչպես մյուս դեպքում, այստեղ էլ սևեռվել են, թե ինչպես պետք է գիտական կազմակերպություններում կազմավորվի, կարգավորվի կառավարման խորհուրդը: Նախագծով այս կազմակերպությունների խորհուրդը կազմվելու է 50/50 հարաբերակցությամբ: Կազմակերպության կառավարման խորհրդի ութ անդամներից չորսին առաջարկում են գիտական կազմակերպությունը և ԳԱԱ-ն:

Մյուս չորսին պետք է ներկայացնի կառավարությունը՝ լիազոր մարմինը: Այստեղ խնդիրն այն է, թե ովքեր պետք է լինեն գիտական կազմակերպությունների կառավարման խորհուրդների անդամներ, նրանք պետք է գոնե մի քիչ հասկանան գիտությունից, ինստիտուտների ուղղվածությունից և այլն: Մեր կառավարությունը, ինչպես բուհերի պարագայում, այնպես էլ այս դեպքում հետևողականորեն քաղաքականացնում է կառավարման խորհուրդները, որպես օրինակ վերցրեք Երևանի պետական համալսարանի և մյուս բուհերի վերջերս կազմավորված խորհուրդները: Նույն ձեռագիրը պետք է ցույց տա նաև գիտական կազմակերպությունների պարագայում: Սա, ըստ էության, անհարկի քաղաքականացնելու է նաև գիտական ողջ ոլորտը, իսկ Հայաստանում մոտ հինգ տասնյակ գիտական կազմակերպություններ կան, որոնք գործում են տարբեր գերատեսչությունների ենթակայության ներքո: Ստացվելու է, որ քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց «վերցնելու են» և ձևականորեն նշանակելու կառավարման խորհուրդներում՝ փչացնելով Հայաստանում՝ առանց այդ էլ ոչ լավ վիճակում գտնվող գիտությունը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Նման փոփոխություններ կատարելիս տեղին են մասնագիտական հանրույթի հետ քննարկումները, սակայն պարբերական զրույցների արդյունքում ինքներս ականատես ենք լինում, որ կոնկրետ ոլորտների մասին նախագծեր ներկայացնելիս գերատեսչությունները չեն կազմակերպում պատշաճ քննարկումներ կամ էլ հաշվի չեն առնում փորձագետների կարծիքը: «Կրկին նույն ձեռագիրն է: Քննարկումներ եղել են դեռևս օրենքի նախագծի մշակման փուլում, այսինքն՝ անցած տարվա ընթացքում և այս տարվա սկզբին Գիտությունների ազգային ակադեմիայում, նաև հանրային լսումներ էին կազմակերպվել Ազգային ժողովում: Գիտնականներն ամեն անգամ բարձրացրել են կառավարման խորհուրդների կազմավորման կարգի վերաբերյալ հարցը: Մեծամասնության համար սա անընդունելի տարբերակ է: Դեռ այն ժամանակ որևէ բան հաշվի չէին առել, իսկ հիմա փաստորեն ներկայացվել է նույն նախագիծը՝ առանց որևէ քննարկման: Այս փուլում որևէ քննարկում, նույնիսկ հանդիպումներ չեն եղել գիտական հանրության հետ, այսինքն՝ նրանց կարծիքը ոչ միայն հաշվի չի առնվել, այլ նաև չի էլ լսվել»,-եզրափակում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia