Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Համոզված եմ, որ ներքին պայմանավորվածություններով ամեն ինչ լուծված է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր պաշտոնական հանդիպումների վերաբերյալ մեկնաբանություններն ու հայտարարությունները միշտ պետք է համադրել իրականության հետ: Եվ այս իմաստով տպավորությունն այնպիսին է, որ իրական գործողությունները կատարվում են ոչ պաշտոնական շփումների միջոցով:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման հնարավոր գործընթացի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումներին, նաև նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությանը, որում ընդգծվել էր նշված գործընթացի շուրջ երկկողմ հանձնաժողովի ստեղծման պայմանավորվածության մասին: «Կարծում եմ՝ արդեն որևէ կասկած չկա, որ, այսպես կոչված, հայկական կողմը և ադրբեջանական, թուրքական պաշտոնատար անձինք միմյանց հետ շփվում են ու հարցերը փորձում են բարձրագույն մակարդակով լուծել: Իսկ թե ինչու եմ հայկական կողմը չակերտավոր համատեքստում մատնանշում, որովհետև այդ անձինք իրականում չեն ներկայացնում հայկական կողմի շահերը: Ես համոզված եմ, որ ներքին պայմանավորվածություններով ամեն ինչ լուծված է»,- ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը թե՛ սահմանազատման և սահմանագծման, թե՛ նաև ապաշրջափակման ու «միջանցք» կոչվածի իրագործման նպատակների մասին է:

«Իրականում այս իշխանություն կոչվածի պարագայում պաշտոնական հայտարարությունները և իրական գործողություններն էապես միմյանցից տարբերվում են: Օրինակ՝ երբ դեռ սահմանագծման և սահմանազատման մասին չէր խոսվում, դեռ հանրային դաշտում նման քննարկում անգամ չկար, Սյունիքում հեշտությամբ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ հանձնվեցին»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ պրակտիկան հիմա ևս շարունակվում է, պարզապես հիմա խոսում են այդ գործընթացի մասին:

Անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպմանը՝ նա ընդգծեց. «Սա մի տեսակ շղարշ է՝ ցույց տալու, թե մենք համաձայն չէինք և այլն: Իսկ խորքային առումով, իհարկե, դիրքորոշումները համապատասխանելու են ադրբեջանական կողմի շահերին: Նույն համատեքստում են նաև ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները: Այս առումով հնչեց հայտարարություն, թե դեռ չի հաջողվում համընդհանուր համաձայնություններ ձևակերպել: Ըստ իս, խոսքն իրականում ոչ թե իրական գործողությունների, այլ ձևակերպումների մասին է: Սա ևս տեղավորվում է վերոնշյալ տրամաբանության մեջ: Այսինքն, փորձում են ձևակերպումներ գտնել, որպեսզի հանրության կողմից ինչ-որ չափով ընկալելի լինի, բայց ոչ ավելին: Ու այս տեսանկյունից սպասել, որ այսօրվա օկուպանտների կողմից հօգուտ մեզ որևէ դրական լիցք կլինի, անիմաստ է: Խոսքը Փաշինյանի և նրա թիմի մասին է: Իրենց դեպքում հօգուտ մեզ դրական որևէ ազդակի սպասելը նույնն է, թե, օրինակ՝ Հայաստանում իշխեր Ալիևը, ու մենք սպասեինք, որ թուրքերին ինչ-որ բան չէին զիջի»:

Նրա խոսքով՝ իրականության մեջ հնարավոր նոր փաստաթղթերի ստորագրումը ոչինչ չի փոխի: «Եթե անգամ տեղի ունենա սահմանագծում, հետո նաև սահմանազատում, ստորագրվեն փաստաթղթեր, մենք պետք է հասկանանք արդի պատերազմների տրամաբանությունը: Այն պատերազմը, որը մեր դեմ վարում են Թուրքիան ու Ադրբեջանը, հիբրիդային պատերազմների տրամաբանության մեջ է: Այս պարագայում թե՛ հոգեբանական, թե՛ ռազմական ճնշումները մշտական բնույթ են կրելու, եթե ինչ-որ բան մեր հարաբերություններում սկզբունքորեն չփոխվի: Հոգեբանական ու ռազմական ճնշումները հիբրիդային պատերազմների մարտավարության ու ռազմավարության հիմքում են: Այսինքն, եթե անգամ պատկերացնենք մի տարբերակ, երբ կնքվում է ինչ-որ մի նոր պայմանագիր, դա ոչինչ չի նշանակում: Հոգեբանական ու ռազմական նման գործողությունները Հայաստանը ճնշելու, ջլատելու նպատակ ունեն, ինչն արվում է ու կիրականացվի՝ անկախ որևէ փաստաթղթից: Արդեն որերորդ անգամ եռակողմ, երկկողմ հանդիպումների ենք ականատես լինում, բայց այս ամենի էությունը ոչնչով չի փոխվում»,-ասաց Գ. Հարությունյանը:

Այս տեսանկյունից նա անդրադարձավ ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրագործվում է: Մյուս կողմից՝ դիտարկելով ՀՀ իշխանությունների այն պնդումները, թե դեմ են «միջանցքի» տրամաբանությանը, մեր զրուցակիցը նշեց. «Դեմ լինելու հայտարարություններին սովորաբար հետևում է ձևակերպում՝ կապված ապաշրջափակման հետ, որին իրենք դեմ չեն: Մինչդեռ իրականում այդ բոլոր գործողությունները բերում են Հայաստանի ապաշրջափակմանը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Հայտարարելով ապաշրջափակման գործընթացի մասին՝ արդեն իսկ հաստատում են ադրբեջանական, նաև թուրքական կողմի բոլոր թեզերը: Իրականում մենք այս փուլում լինելչլինելու մարտահրավերի առաջ ենք: Երկու հույս ունենք. առաջին՝ հայ հանրությունը պետք է փորձի ուշքի գալ:

Կարծես թե ՏԻՄ ընտրությունների արդյունքներն այդ առումով հուսադրող են: Երկրորդը դաշնակիցներն են, բայց որքան էլ դաշնակիցներ ունենանք, միշտ պետք է աչքի առաջ ունենանք ու գիտակցենք հետևյալ փաստը. մինչև չսկսենք ինքներս պայքարել, դժվար թե մեզ որևէ դաշնակից օգնի, որովհետև արդեն մեծագույն թերահավատություն ունեն նաև ազգի նկատմամբ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia