Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանն ընդունելու է ինչ-որ նախապայմաններ. Թուրքիայի պահանջները բավարարվել կամ բավարարվում են». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացավ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի ավարտից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նույնաբովանդակ հաղորդագրություններ տարածեցին՝ հանդիպումը որակելով «դրական և կառուցողական»:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Փաստի» հետ զրույցում գործընթացը նախ դիտարկեց ավելի լայն ու ավելի վաղ եղած իրողությունների համատեքստում: «Մինչև այդ հանդիպմանն անդրադառնալը նախ նկատենք, որ 30 տարի Թուրքիան ընդհանրապես չէր ուզում Հայաստանի հետ որևէ խոսակցություն ծավալել: Թուրքիան 30 տարի շարունակ պնդում էր, որ մինչև Հայաստանի կողմից երեք նախապայմանները չկատարվեն, որևէ դիվանագիտական հարաբերություն չի սկսելու ու սահմանը չի բացելու: Հիմա արդեն դիվանագիտական հարաբերության առաջին քայլն է արվում՝ հաշվի առնելով նաև, որ երկու կողմից էլ բանագնացները դիվանագիտական ներկայացուցիչներ են: Էրդողանն այսօր հայտարարում է նաև սահմանի բացման հնարավորության մասին: Սա նշանակում է, որ Թուրքիայի համար ինչ-որ բաներ փոխվել են:Ու փոխվել են ոչ թե Թուրքիայի, այլ Հայաստանի կողմից, որն անցած 30 տարին ընդդիմանում էր այդ նախապայմաններին: Մինչդեռ այսօր առկա գործընթացները վկայում են, որ Հայաստանն այսօր ընդունելու է ինչ-որ նախապայմաններ կամ գուցեև արդեն ինչ-որ բաներ ստորագրել է: Հակառակ պարագայում Թուրքիան որևէ քայլի չէր դիմի, ինչպես անում էր անցած 30 տարում»,-ասաց թուրքագետը:

Այս ընթացքում թուրքական կողմից հնչող հայտարարությունները հաշվի առնելով՝ նա հավելեց. «Ամենավտանգավոր հանգամանքն այն է, երբ Էրդողանն ասում է՝ «Թուրքիայի բոլոր քայլերը պետք է համահունչ լինեն Ադրբեջանի հետ»: Այսինքն, Թուրքիան Ադրբեջանի հետ համաձայնեցնելուց հետո է իր քայլերն անելու: Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ավելի ագրեսիվ է, քան Թուրքիայինը: Սա նշանակում է, որ եթե Ադրբեջանը թույլ է տալիս Հայաստանի հետ ինչ-որ հարաբերությունների մեջ մտնել, ուրեմն, Ադրբեջանն էլ է բավարարվում ինչ-որ բաներով: Իսկ թե ինչի մասին է խոսքը, ապագայում ենք տեսնելու, որովհետև կապիտուլյացիոն ակտի նման ամեն ինչ իրականացվում է գիշերային ստորագրություններով ու փակ դռների հետևում: Ու այսօր թող ոչ ոք չասի, թե 2009 թվականին նույնպես հարաբերությունների կարգավորման գործընթաց է եղել, նաև արձանագրություններ են ստորագրվել:

Այն ժամանակ լրիվ այլ էր իրավիճակը: Նախ՝ մենք այն ժամանակ ուժեղ դիրքում էինք: Թուրքիային անգամ հասցրինք այն վիճակին, երբ քիչ թե շատ հրաժարվեց այդ նախապայմաններից: Երկրորդ՝ ամեն ինչ բաց էր: Այսինքն, մենք կետ առ կետ գիտեինք, թե ինչ կետեր կային այդ արձանագրություններ կոչվածների մեջ, որոնց շուրջ էլ մի շարք կողմերից բողոքներ կային: Այս նպատակով էլ Սերժ Սարգսյանն անգամ գնաց արտասահման՝ Սփյուռքին համոզելու: Մինչդեռ հիմա ամբողջովին անտեղյակ ենք, չգիտենք, թե մեր գլխին ինչ են սարքում: Մյուս կողմից՝ զարմանալի ոչինչ չկա, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախյան հարցի շուրջ բանակցություններին, մի անգամ խորհրդարանում ասաց. «Ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»:

Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում, այն էլ բանակցում է: Ամեն ինչ այս տրամաբանության մեջ է»: Անդրադառնալով արդեն վերոնշյալ հանդիպումից հետո թուրքական կողմի հայտարարության մեջ ևս օգտագործված «առանց նախապայմանների» եզրույթին՝ մեր զրուցակիցը նկատեց. «Այստեղ հարց է առաջանում. երբ Թուրքիան 30 տարի շարունակ նախապայման էր դնում, ինչո՞ւ պետք է այսօր հրաժարվի նախապայմաններից:

Ի՞նչ փոխվեց, ի՞նչ եղավ: Թուրքիան կարո՞ղ էր իր շահերը ոտնահարել: Իհարկե՝ ոչ: Բացի այդ, Թուրքիան մեկ օրվա քաղաքականություն վարող երկիր չէ. այն ծրագրում է նաև 100 տարի հետոյի համար: Ու այսօր մենք տեսնում ենք, որ մասամբ իրականացվեց ու շարունակվում է իրագործվել 100 տարի առաջ ծրագրվածը: Եթե Թուրքիան ասում է՝ «առանց նախապայմանների», այս առումով կասկած ունեմ՝ թաքնված ինչ-որ հանգամանք եմ տեսնում: Այս առումով ևս վտանգ կա: Ես միշտ ասել եմ, որ Թուրքիայի նախապայմանները բավարարել չի կարելի, ու այս տեսանկյունից մեր կառավարություններն անցած 30 տարին ճիշտ ուղիով էին գնացել: Թուրքի հետ բանակցելու համար գոնե մի քիչ թուրքի հոգեբանությունը պետք է իմանալ: Իսկ ըստ թուրքի հոգեբանության, եթե դու իրեն բավարարում ես, ասում՝ լավ, հանուն խաղաղության քո ուզածն անում եմ, այդ ժամանակ թուրքը միշտ մտածում է, որ դու թույլ ես, ու քո վզին կարելի է ուրիշ նախապայման էլ դնել»:

Նրա խոսքով՝ նույնը կատարվում է նաև հիմա. «Երբ Էրդողանը հայտարարեց դրական ազդակների մասին, նա խոսում էր ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի մասին: Այսինքն, Թուրքիայի համար են դրական այդ ազդակները: Իսկ թե ինչ են թաքնված այդ ազդակների տակ, կարծում եմ, Հայաստանի իշխանությունների կողմից առնվազն նվազագույն խոստումներ են տրվել նախապայմանները բավարարելու մասին: Իսկ երբ Էրդողանը խոսում է «անգամ սահմանները բացելու» մասին, դա ավելի հստակ է ցույց տալիս, որ Թուրքիայի պահանջները բավարարվել են կամ բավարարվում են: Բացի այդ, ասաց՝ Մեղրիի ճանապարհը պետք է տաք մեզ: Սա ցույց է տալիս, որ թուրքի հետ չի կարելի այսպես խոսել, թուրքի պայմանները չի կարելի բավարարել, թուրքի հետ չի կարելի մեղմ խոսել: Երբ ասենք՝ լավ, քո ուզածները կանենք, այդ դեպքում կասի՝ իրավիճակը փոխվեց, հիմա մի բան էլ եմ ուզում: Ու եթե Մեղրին էլ տան, ասելու է՝ Գորիսով էլ եմ ճանապարհ ուզում, Գորիսն էլ տան, ասելու է՝ Զանգեզուրն եմ ուզում: Եթե մենք այս ճանապարհով գնանք, հենց այս քայլերով էլ առաջ ենք գնալու:

Այս առումով կա նաև Ադրբեջանի օրինակը. Ադրբեջանը 7 տարածքները հանձնելու նախապայման ուներ: Ասում էր՝ դուք նախ 7 տարածքները հանձնեք, հետո մենք կխոսենք մնացած ամեն ինչի մասին: Բայց տեսանք, որ գիշերային ստորագրությամբ ամրագրված կապիտուլ յացիայի փաստաթղթում, որպես պայմանագրի կետ, ներառվել էր նաև նշված նախապայմանը, որի կատարումից հետո Ադրբեջանի ախորժակը բացվեց: Այսօր արդեն խոսում են Մեղրիի, Զանգեզուրի, անգամ «Իրևանի» մասին»: Խոսելով հայկական կողմի դիրքորոշման մասին՝ թուրքագետը շեշտեց, որ, ընդհանուր առմամբ, 2018-ից հետո՝ այս իշխանության կառավարման ժամանակ, ամբողջ հռետորաբանությունն է փոխվել: «2018-ից առաջ մեր զոհված զինվորները նահատակներ էին: Այսօր նահատակ եզրույթը մոռացության տվեցին, փոխարենը՝ զոհ ունենք, նահատակներ՝ ոչ: Ցեղասպանության մասին արդեն վաղուց չի խոսվում, մեր Արևմտյան Հայաստանի հողերի մասին ևս վաղուց չի խոսվում:

Շուշին դարձավ «դժբախտ ու դժգույն» քաղաք, որի վրա այսօր ադրբեջանցիները միլիոններ են թափում, ուզում են զարգացնել, ճանապարհներ են սարքում: Այսօր խոսվում է մեր ճանապարհները, լճերն ու գյուղերը չպաշտպանելու մասին, անգամ մեր հիմնական ճանապարհը վերցնում են, Փաշինյանն ասում է՝ ուրիշ ճանապարհ էլ ունենք, ուրիշ ճանապարհով գնացեք: Նորմալ երկրում ինչ-որ մի քաղաքական գործիչ նման բան կարո՞ղ է ասել: Սա աբսուրդ է: Մենք այսօր «աբսուրդիստան»-ում, մի գժանոցում ենք ապրում: Բացի նրանից, որ ամբողջ հռետորաբանությունն է փոխվել, այս կառավարությունից անգամ ավելին կարելի է սպասել: Այս կառավարությունը ոչ միայն Արցախը, Սյունիքը, այլև ամբողջ Արևմտահայաստանը կարող է հաձնել: Ի՞նչ կա որ, մի ստորագրության խնդիր է: Թուրքերն արդեն 30 տարի է՝ աշխատում են մեզանից այդ ստորագրությունը ստանալու համար: Թուրքերի նախապայմաններից մեկն Արցախի հանձնումն էր, որը կատարվեց այս կառավարության ժամանակ: Իսկ եթե մյուս նախապայմանը կատարեն՝ Թուրքիայի սահմանները ճանաչեն, հայ թուրքական դե ֆակտո սահմանները դե յուրեի վերածեն, այդպիսով խաչ կքաշեն ամբողջ Արևմտահայաստանի վրա: Եթե դա բավարարվի, ստորագրությունը դրվի, մոռացեք, որ ապագայում որևէ կառավարություն, որևէ այլ իշխանություն կարող է այդ հարցը բարձրացնել»,-ասաց նա՝ նշելով, որ այդ դեպքում ոչինչ հնարավոր չի լինի պահանջել:

«Մյուսը Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու նախապայմանն է, որը բավարարելու դեպքում ո՛չ նյութական, ո՛չ էլ բարոյական որևէ պահանջ չենք կարող ներկայացնել: Ամեն ինչ, ցավոք, ցույց է տալիս, որ այս իշխանությունը հենց այդ ուղղությամբ է գնում: Եթե և՛ ներսից, և՛ դրսից նրանց խանգարող էլեմենտներ չլինեին, վերոնշյալը վաղուց արդեն կատարված էր լինելու: Այսօր այս իշխանությունը մի քիչ դժվարանում է այդ հարցում, մի քիչ հապաղել է, բայց իր ամբողջ գործունեությամբ ցույց է տալիս, որ ամեն կերպ գնում է այդ ճանապարհով: Տեսեք՝ 2009-ի գործընթացների ժամանակ միջնորդ պետությունն ԱՄՆ-ն էր: Հիմա ոչ մի նման հստակ միջնորդություն չեղավ: Հենց Թուրքիայի և Հայաստանի միջև էր գործընթացը, ինչին անմիջապես միջամտեց Ռուսաստանն, ըստ էության, ասելով, որ առաջին հանդիպումը գոնե պետք է Մոսկվայում լինի: Կարծեք թե միջնորդը ՌԴ-ն է՝ չնայած, որ ի սկզբանե չէր միջնորդել: Այդուհանդերձ, այսպես ասած, միանգամից սանձերն իր ձեռքը վերցրեց, որ կառքը ձեռքից չգնա: Մինչդեռ Հայաստանի կառավարության ամբողջ ցանկությունը Հայաստանը թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքը հանձնելն է: Սա տեսնում են նաև ռուսները, ինչը խնդիր է ռուսական քաղաքական շահերի համար, ու այս իմաստով քիչ թե շատ ուզում են պաշտպանել մեզ: Մեծ հաշվով, այսօր մեր առջև երկու ճանապարհ կա. մեր երկիրն ուզում են կա՛մ Թուրքիայի վիլայեթ, կա՛մ Ադրբեջանի խանություն դարձնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak