Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրադարձությունների հետագա զարգացումը շատ բանով կախված կլինի նրանից, թե արդյո՞ք Փաշինյանը կմնա իշխանության ղեկին․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

 ritmeurasia.org-ը «Հայացք Վրաստանից. Հայ-ադրբեջանական սրացում» վերնագրով հոդվածում գրում է, որ Թբիլիսին անհանգիստ հետևում է հայ-ադրբեջանական հերթական սրացմանը՝ չբացառելով, որ եթե ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը, այնուամենայնիվ, որոշի օգնության հասնել իր դաշնակից Երևանին, ապա Վրաստանը նույնպես կարող է անուղղակիորեն ներքաշվել այդ հակամարտության մեջ։ Ինչպես ասել է վրացի անկախ վերլուծաբան Զաալ Անջափարիձեն, այս անգամ հայադրբեջանական սահմանային սրման պատճառը հավանաբար Ադրբեջանի ցանկությունն էր ճեղքել միջանցք դեպի Նախիջևան և դրանով իսկ Թուրքիայի հետ ընդհանուր սահման ստանալ։

«Բաքուն, ըստ երևույթին, որոշել է օգտվել այն հանգամանքից, որ Ռուսաստանն այժմ հիմնականում կենտրոնացած է Ուկրաինայի վրա և այնքան էլ հակված չէ աջակցել Հայաստանին ՀԱՊԿ-ի միջոցով։ Իսկ այն, որ կողմերը միմյանց մեղադրում են սադրանքների մեջ, սովորական պրակտիկա է, որը մենք նախկինում էլ ենք նկատել»,- ասել է վերլուծաբանը։ Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանի երկրների նկատմամբ Արևմուտքի ակտիվության աճին, ԵՄ ներկայացուցիչների հայտարարություններին և հատկապես Շառլ Միշելի ջանքերին, ապա Զաալ Անջափարիձեն թերահավատորեն է նայում դրանց և հիշեցնում, որ ժամանակին նմանօրինակ ջանքերը Վրաստանում անարդյունավետ են եղել: «Ես չեմ հավատում Եվրամիության միջնորդական ջանքերին, քանի որ եթե այդ ջանքերն արդյունավետ լինեին, բնականաբար, զինված բախումներ չէին լինի։ Գործընթացը կմտներ դիվանագիտական հուն: Եվ նույնիսկ դեպի Նախիջևանի անկլավ միջանցքի հարցը կորոշվեր ոչ թե մարտի դաշտում, այլ բանակցությունների սեղանի շուրջ։

Բայց Շառլ Միշելը այնքան էլ լավ միջնորդ չէ»,- նշել է վերլուծաբանը։ Նրա խոսքով, Եվրախորհրդի նախագահի միջնորդական ջանքերը ձախողվել են, և վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այն նախկին պայմանավորվածությունները, որոնք իբր խաղաղություն էին բերելու Հայաստանի և Ադրբեջանի միջև, այժմ փակվել են։ Անջափարիձեի խոսքով, սեպտեմբերի 14-ին կողմերի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը ժամանակավոր իրադարձություն է, քանի որ հիմնական խնդիրը չի լուծվել։ «Քանի դեռ Ադրբեջանը և Թուրքիան, որը նույնպես շահագրգռված է Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունենալու հարցում, մուտք չեն գործել դեպի Նախիջևան, բնականաբար կանգ չեն առնի, և Էրդողան-Ալիև զույգը կշարունակի առաջ մղել իրենց շահերը»,- պարզաբանել է Անջափարիձեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, վրացագետի խոսքով, նա շատ խոցելի վիճակում է հայտնվել այն առումով, որ այժմ չի կարող ռազմական ճանապարհով պաշտպանել Հայաստանը։

«Ռուսաստանը չի ցանկանում վիճել Ադրբեջանի հետ, որովհետև դա ինքնաբերաբար խնդիրներ կառաջացնի Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ուստի, հիմա Մոսկվան տատանվում է և փորձում է նվազագույն կորուստներով դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- ասել է Անջափարիձեն։ Իսկ Ադրբեջանը, ըստ վրացի փորձագետի, այսօր բավականին նշանակալից խաղացող է դարձել տարածաշրջանում հատկապես ԵՄ-ի հետ էներգակիրների մատակարարման կրկնապատկման մասին համաձայնագրի կնքումից հետո և իր շուրջ ստեղծել է մի տեսակ պաշտպանիչ գոտի։ Հայաստանը, ըստ Անջափարիձեի, հայտնվել է շատ աննախանձելի վիճակում և հույս ունի ստանալ արտերկրում գտնվող իր մեծ սփյուռքի աջակցությունն ու օգնությունը։

«Բախումները սկսվելուն պես Փաշինյանը առաջին հերթին զանգահարեց Բլինկենին, իսկ հետո՝ Մակրոնին, այսինքն՝ այն երկրների ղեկավարներին, որտեղ մեծ ու ազդեցիկ հայկական սփյուռք կա։ Վերջին, բայց ոչ պակաս կարևոր բանն այն է, որ հայկական սփյուռքի ազդեցության տակ տեղի ունեցավ Փելոսիի այցը Հայաստան։ Եվ դա ինձ հիշեցրեց նրա այցը Թայվան: Ռազմական գործողությունների ֆոնին նրա ցուցադրական այցը Երևան ասես Հայաստանին աջակցության ժեստ է։ Եվ հայկական սփյուռքն ակնհայտորեն իր դերն ուներ դրանում»,- ենթադրել է վերլուծաբանը։ Ըստ Անջափարիձեի, իրադարձությունների հետագա զարգացումը շատ բանով կախված կլինի նրանից, թե արդյո՞ք Փաշինյանը կմնա իշխանության ղեկին։ «Դատելով իր վերջին հայտարարությունից՝ Փաշինյանը հակված է Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, քանի որ միջազգային հանրությունն այն ճանաչում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Եվ եթե դա այդպես է, ապա Հայաստանը պետք է այնտեղից դուրս բերի իր զինված կազմավորումները և դրա դիմաց ստանա այնտեղ մնացած հայ բնակչության անվտանգության և իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքներ։

Դատելով վերջին տեղեկություններից, կա հայ բնակչության արտագաղթ Ղարաբաղից։ Բայց այն հայերը, ովքեր կմնան այնտեղ, իրենց իրավունքների պաշտպանության կարիքն ունեն։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ դեր կարող է ունենալ Ռուսաստանը այդ հարցում, և ինչպե՞ս կնպաստի Եվրամիությունը դրան»,- ասել է վերլուծաբանը։ Նա չի բացառել, որ Ադրբեջանի վրա որոշակի ճնշում կգործադրվի, որպեսզի երբ Ղարաբաղը վերադառնա Բաքվի վերահսկողությանը, այնտեղի հայ բնակչության իրավունքները չոտնահարվեն։ Ըստ Անջափարիձեի, եթե Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշի և ստորագրի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու մասին փաստաթուղթը, ապա նա դրանով քայլ կանի Հայաստանի՝ ռուսական կախվածությունից ազատելու ուղղությամբ։

«Այսպիսով, Փաշինյանը մեծ և լուրջ քայլ կանի այն առումով, որ Հայաստանն այլևս այդքան կախված չի լինի Ռուսաստանից, քանի որ հենց Ռուսաստանի աջակցությունն է նպաստել Հայաստանի դիրքորոշմանը Ղարաբաղի հարցում։ Հենց այդ աջակցությունը թուլացավ, եղան այն հետևանքները, որոնք մենք այսօր տեսնում ենք»,- պարզաբանել է փորձագետը։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հերթական սրացման դեպքում Վրաստանին սպառնացող հնարավոր սպառնալիքին, ապա, ըստ Անջափարիձեի, դա կարող է լինել այն դեպքում, եթե Ռուսաստանը Վրաստանից պահանջի ճանապարհ Հայաստան զորքեր և զինտեխնիկա տեղափոխելու համար։ Իսկ Վրաստանի համար դա շատ տհաճ սցենար կլինի։ Սակայն Թբիլիսիում հույս ունեն, որ իրադարձությունների նման զարգացում չի լինի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia