Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանում տիրում է խորքային անվտանգային ճգնաժամ, ինչն արտահայտվում է նաև էներգետիկ համակարգում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ:

- Պարոն Դավթյան, էներգետիկ անվտանգության տեսանկյունից այսօր մեր երկիրն ի՞նչ հիմնախնդիրների, մարտահրավերների առաջ է կանգնել` առաջին հերթին աշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո Արցախի մի շարք ՀԷԿ-երի կորուստներն ու նշվածից բխող առկա հետևանքները:

- Հայաստանում տիրում է խորքային անվտանգային ճգնաժամ, ինչն իր արտահայտումն է գտել նաև էներգետիկ համակարգում: Բավական է նշել, որ հայտնի «Էներգետիկ տրիլեմմա» միջազգային ինդեքսի համաձայն՝ 2021 թ.-ին Հայաստանում գրանցվել է էներգետիկ անվտանգության ամենացածր մակարդակը վերջին 20 տարվա ընթացքում: Դրան նպաստել են մի շարք հանգամանքներ: Դուք նշեցիք պատերազմի արդյունքում Արցախյան ՀԷԿ-երի կորուստը, ինչը միանգամայն ճգնաժամային դրսևորում է: Սակայն հաշվի առնելով այն, որ դրա արդյունքում Հայաստանը 2021 թ.-ին չի կարողացել ստանալ նախատեսված 330 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, այս խնդիրն առավելապես պետք է դիտարկել ոչ թե տնտեսական, այլ քաղաքական համատեքստում:

Այսինքն, Արցախը, որը տարեցտարի ավելացնում էր դեպի Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումը և դարձել էր էլեկտրաէներգետիկ առումով ինքնաբավ պետություն, այլևս դադարեց դիտարկվել որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործոններից մեկը: Հայաստանում էներգետիկ ճգնաժամի մասին է վկայում նախևառաջ էլեկտրաէներգիայի ու բնական գազի սակագների էական բարձրացումը, որը գրանցվեց վերջին 2-3 տարվա ըթնացքում, ինչը համակարգի արդյունավետության գնահատման կարևոր ինդիկատոր է: Ձախողելով էներգետիկ համակարգի ռազմավարական կառավարումը՝ ՀՀ պսևդո-իշխանությունները ստեղծել են մի իրավիճակ, որում այլևս հնարավոր չեն սոցիալակենտրոն սակագներ: Իսկ դա նշանակում է աղքատության շարունակական խորացում: Ի դեպ, վերջերս հրապարակված ՄԱԿ-ի պարենային ծրագրի զեկույցի համաձայն, Հայաստանում թերսնվողների թիվը հասնում է 500 հազարի, ընդ որում, 70 հազարը համալրել է այդ շարքերը այս գարնան ընթացքում:

Հայաստանում տիրող էներգետիկ ճգնաժամի դրսևորումներից է նաև էլեկտրաէներգիայի արտահանման ձախողումը՝ հատկապես Վրաստանի ուղղությամբ, շուկայի խիստ ժամանակավրեպ ազատականացումը, որի արդյունքում անհատ ընկերություններ էլեկտրաէներգիա են ներկրում արտաքին շուկայից, ու դա այն դեպքում, երբ մենք ունենք ավելցուկային հզորություններ:

- Աշխարհաքաղաքական իրողությունների, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին եվրոպական երկրներն էներգետիկ ճգնաժամի մասին են հայտարարում: Հայաստանում վերջին շրջանում իշխանությունների հայտարարություններից կարելի է ենթադրել առնվազն քաղաքական կուրսի փորձի ցանկության մասին՝ դեպի Արևմուտք: Եթե նշվածն իրականություն դառնա, էներգետիկ անվտանգության տեսանկյունից ի՞նչ խնդիրներ կարող են լինել:

- Նախ՝ վստահ եմ, որ հակառուսականության տարածման արդյունքում ձևավորված ռազմավարական վակուումը լրացվելու է ոչ թե արևմտյան, այլ բացառապես թուրքական ազդեցությամբ: Իսկ դա նշանակում է, որ մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում: Առանձնացնեմ երկու բազային խնդիր: Առաջին՝ հայ-ռուսական հարաբերությունների վերանայման պարագայում մենք սկզբնական փուլում կանգնելու ենք բնական գազը միջազգային շուկայական գներով ձեռքբերելու անհրաժեշտության առաջ: Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ պահի ստիպված ենք լինելու վճարել 1000 խմ դիմաց այն գինը, որը, օրինակ` վճարում է այսօր Եվրոպան՝ 2000-3000 դոլար: Աշխարհը թևակոխել է գազի բարձր գնի ժամանակաշրջան, որը բավականին երկար է տևելու: Նշեմ, որ այս պահին Հայաստանը Բելառուսից հետո ռուսական գազի համար վճարում է ամենացածր գինը՝ 165 դոլար: Ներքին սակագների խնդիրը գտնվում է այլ տիրույթում: Ամեն դեպքում, գնի նման բարձրացումը հանգեցնելու է նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, քանի որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 40 %-ն իրականացվում է գազով աշխատող ՋԷԿ-երում: Այստեղից անցում կատարենք երկրորդ բազային խնդրին:

Հաշվի առնելով Թուրքիայի էներգետիկ մեծ հավակնությունները՝ ուղղված 2025 թ.-ից ի վեր էլեկտրաէներգիայի արտահանման ակտիվացմանը, մեծ հավանականությամբ, մի քանի տարի անց մենք կսկսենք Թուրքիայից էլեկտրաէներգիա ներկրել, ու դա այն դեպքում, երբ 2008-2009 թթ. կնքվել էր հայ-թուրքական հուշագիր Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու վերաբերյալ: Սակայն այսօր Թուրքիան զարգացնում է միջուկային համալիրը, զարկ է տալիս վերականգնվող էներգետիկային, ինչը նախադրյալներ է ստեղծում տարածաշրջանային հավակնոտ էներգետիկ քաղաքականության մշակման համար: Ամփոփելով՝ չեմ բացառում, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության պարագայում Մոսկվան որոշի վաճառել Հայաստանի գազատրանսպորտային համակարգը, ինչպես նաև էլեկտրական ցանցերն ու երկաթուղին: Իսկ դա նշանակում է, որ եթե էլեկտրաէներգիան Հայաստանը ներկրի Թուրքիայից, ապա բնական գազը՝ Ադրբեջանից, սկզբնական փուլում՝ Վրաստանի տարածքով: Կարծում եմ՝ դա կլինի Հայաստանի ապասուբյեկտայնացման կուլմինացիոն կետերից մեկը:

- Աշխարհի շատ երկրներ անցնում են այլընտրանքային, այդ թվում՝ արևային էներգիայի: Մենք ի՞նչ հնարավորություններ, ի՞նչ ներուժ ունենք այս առումով, զարգացման միտումներն ինչպիսի՞ն են:

- Հայաստանն առանձնանում է վերականգնվող էներգետիկայի զարգացման հսկայական ներուժով: Հատկապես մեծ է ներուժն արևային էներգիայի մասով՝ 1 քմ տարածքին տարեկան բաժին է ընկնում մոտ 1720 կՎտ.ժ էլեկտրաէներգիա: Նշեմ, որ միջին եվրոպական ցուցանիշը 1քմ համար 1000 կՎտ.ժ է: Սա շատ բարձր ցուցանիշ է: Սակայն, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, էներգետիկ անվտանգության ապահովման համար բավարար չեն զարգացման միայն էներգետիկայի «կանաչ» ուղղությունները: Դա հատկապես ցույց տվեց Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը: Կարծում եմ՝ ճիշտ ուղին կոնվերգենցիան է, այսինքն՝ այլընտրանքային և կոնվենցիոնալ էներգետիկայի ներդաշնակ, սինխրոն զարգացումը:

Նույն ԵՄ-ն, գիտակցելով դրա անհրաժեշտությունը, տաքսոնոմիայի մասին իր վերջին օրենքում որպես էներգիայի գեներացման մաքուր աղբյուր է դիտարկում նաև գազը և «խաղաղ ատոմը»: Անդրադառնալով Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումներին՝ փաստենք, որ դրանք միարժեք չեն: Թղթի վրա ունենք մի բան, այսպես ասած, հողի վրա՝ մեկ այլ բան: Այսպես, արևային էներգետիկայի մասով ՀՀ էներգետիկայի զարգացման մինչև 2040 թ. ծրագրում նշվում է, որ մինչև 2030 թ. արևային կայանների տեսակարար կշիռը համակարգում պետք է հասնի 15 %-ի կամ 1,8 մլրդ կՎտ.ժ-ի: Մինչդեռ այս պահին վերականգնվող էներգետիկայի՝ բացառությամբ փոքր ՀԷԿ-երի, կշիռը հազիվ գերազանցում է 1 %-ը: Պարալիզացված են «Մասրիկ-1» կայանի կառուցման աշխատանքները՝ վերջերս հետաձգվելով հերթական անգամ: Կարծում եմ՝ խնդիրը կայանի դիրքն է՝ Մեծ Մասրիկ համայնքում, որն ընդամենը 8 կմ հեռավորության վրա է գտնվում Քարվաճառից: Խիստ դանդաղ տեմպերով է ընթանում «ԱՅԳ» նախագիծը: Կապիտուլ յացիայից հետո ձախողված են Զոդում հողմային կայանների համալիրի կառուցման աշխատանքները: Մի խոսքով, ունենք նույն պատկերը, որն առկա է պետական կառավարման ցանկացած ոլորտում:

- Մեծ հաշվով, էներգետիկ անվտանգության տեսանկյունից որքանո՞վ է մեզ համար արդիական այլընտրանքային աղբյուրներ գտնելը, այդ թվում՝ արևային:

- Արդիական է, սակայն, ինչպես արդեն ասացի, ապահովելով ներդաշնակ զարգացում ավանդական և այլընտրանքային էներգետիկայի համար: Առհասարակ, աշխարհում շատ քիչ են այն երկրները, որոնք կարողացել են միայն վերականգնվող էներգետիկայի շնորհիվ ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունը, դրանք էլ զարգացրել են այդ համակարգը տասնամյակների ընթացքում: Օրինակ՝ նույն Դանիան, որը 1970-ականներից ի վեր զարգացնելով հողմային էներգետիկան ու հասցնելով դրա կշիռը 65-70 %-ի ՝ այսօր շատ ավելի շահեկան դիրքում է եվրոպական բազմաթիվ երկրների համեմատ: Հայաստանում խնդիրը սակագներն են: Իմ աղբյուրների փոխանցմամբ, կառավարությունը պատրաստվում է այս տարվա նոյեմբերի 1-ից իջեցնել արևային կայանների համար սակագինը՝ գործող 5 ցենտից մինչև 4,15 ցենտ: Այսպիսով, արևային կայանների համար սակագնի նման իջեցումը պարալիզացնելու է ոլորտի առանց այդ էլ անառողջ ներդրումային մթնոլորտը: Խոսքը մոտ 60 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նախագծերի մասին է, որոնք նոր սակագնի պայմաններում պարզապես սառեցվելու են:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak