Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Միակ հույսն այն է, որ արցախցիները պինդ կանգնած են հողին ու չեն պատրաստվում որևէ զիջումների գնալ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի նպատակն է անտանելի պայմաններ ստեղծել արցախցիների համար, նվազագույնը՝ վերահսկել Բերձորի ճանապարհը կամ էլ այդ ճանապարհի դիմաց Մեղրիով դեպի Նախիջևան «միջանցք» ստանալ: Անդրադառնալով շրջափակված Արցախի խնդրին, առկա իրողություններին ու գործընթացներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը:

«Այս փուլում միակ դրականն այն է, որ Արցախը դիմադրում է ու չի պատրաստվում հանձնվել, կուլ գնալ այդ պայմաններին: Այս հանգամանքը Երևանին միջազգային հանրության առջև ինչ-որ հարցեր բարձրացնելու, որոշակի դրական գործընթացների, Ադրբեջանի նկատմամբ ճնշումների հասնելու հնարավորություն է տալիս: Բնականաբար, Ադրբեջանը հենց այնպես չի բացի ճանապարհը: Թե ինչի արդյունքում կլինի ապաշրջափակումը, կախված է շատ գործընթացներից: Կարծես, նոր եռակողմ հանդիպում է նախապատրաստվում, ինչից շատ բան է կախված: Մյուս կողմից՝ Հայաստանի վրա ևս ճնշում կա: Եթե Ադրբեջանի վրա ճանապարհը բացելու որոշակի ճնշում կա, ապա Արևմուտքից Հայաստանի վրա խաղաղության պայմանագիրը ստորագրելու ու հարցը փակելու ճնշում կա»,-ասաց Ռ. Մարգարյանը՝ շեշտելով, որ ամեն ինչ կախված է նաև տարածաշրջանային գործընթացներից:

«Այս փուլում Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները բարդացել են: Բնական է, որ էլի առևտուր է գնում: Պետք է հասկանանք, որ եթե այսօր Ադրբեջանը «մատ է թափ տալիս» Իրանի վրա, խնդիրն այն չէ, որ պատրաստվում է հարձակվել Իրանի վրա: Նման վարքագծով ուզում է հասնել իր նպատակներին՝ հաշվի առնելով Իրանի հակազդեցությունն Ադրբեջանի ծրագրերին, նաև այն, որ Իրանը մերժում է «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորությունը: Մեծ հաշվով, ամեն ինչ կախված է Արցախից, ու այս առումով չի կարելի ասել, թե վիճակը շատ անհույս է. ՀՀ-ն դիրքորոշումները կոշտացնելու, Ադրբեջանի բոլոր նախապայմաններին չհամաձայնելու հնարավորություն ունի՝ հաշվի առնելով նաև Իրանից, Արևմուտքից, ՌԴ-ից եկող օժանդակության ազդակները»,- հավելեց մեր զրուցակիցը:

Թե որքանով ՀՀ իշխանությունը կօգտվի այդ հնարավորությունից, ըստ քաղաքական վերլուծաբանի, շատ հանգամանքներից է կախված. «Բայց առավելագույնը, որ կարող ենք սպասել այս իշխանություններից, թերևս այն է, որ նոր զիջումների չդիմեն: Այսինքն, Ադրբեջանի հետ չստորագրեն որևէ փաստաթուղթ, որը վերջնականապես կփակի Արցախի հարցը: Պետք չէ հույսեր ունենալ, թե Ադրբեջանը տեղի կտա միջազգային ճնշումներին: Փոքր զիջումների միգուցե գնա, բայց խնդիրն այն է, որ Հայաստանը դրա համար որևէ գին չվճարի: Փոքր զիջումներ ասելով՝ նկատին ունեմ, օրինակ՝ երթևեկությունն ավելի քիչ սահմանափակելը, որովհետև Ադրբեջանը Լաչինի միջանցքն ամբողջովին չի բացի, և երթևեկությունը սահմանափակելու առիթ միշտ էլ կգտնի»:

Թե Արցախի հարցում ինչ կետից ուր հասանք, ինչպես ամեն ինչ վերածվեց հումանիտար խնդրի, քաղաքական վերլուծաբանը մի քանի դիտարկում արեց: Այս փուլում, երբ երկրի մի կետից մյուս կետ Կարմիր խաչի միջոցով տեղափոխվելը որպես հաջողություն է ընկալվում, երբ լրահոսում «Արցախում մանդարին է հայտնվել» վերնագրով լուր ենք կարդում, Ռ. Մարգարյանի խոսքով, ցավալի իրականություն է. «Մինչդեռ մի քանի տարի առաջ խոսում էինք այն մասին, թե ինչ պետք է անել, որ միջազգային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը, խոսում էինք ՀՀին վերամիավորվելու հարցերի մասին, ինչը ռեալ հեռանկար էր՝ բանակցություններն այդ ուղղությամբ էին գնում: Հիմա ուրախանում ենք միայն նրանով, որ Արցախի բնակչությունը չի պատրաստվում լքել հայրենիքը: Մի քանի տարվա մեջ այն կետից այս կետ հասանք, որի գլխավոր պատասխանատուն այսօրվա իշխանություններն են: Նորից վերադառնում ենք նախորդ դարի 80-ականների վերջ, երբ Արցախում վերամիավորման շարժումը նորնոր էր սկսվում, թեպետ հիմա վերադառնում ենք ավելի վատ պայմաններում:Ու նորից միակ հույսն այն է, որ արցախցիները պինդ կանգնած են հողին ու չեն պատրաստվում որևէ զիջումների գնալ՝ անկախ այն դժվարություններից, որ ստեղծում է Ադրբեջանը: Այն ժամանակ էլ էր Լաչինի միջանցքը փակ մեզ համար, հիմա էլ են ադրբեջանցիները փակում: 80-ականների վերջերին, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, և՛ Հայաստանը, և՛ Արցախը, և՛ Ադրբեջանը նույն վիճակում էին: Այն ժամանակ պայմանները հավասար էին: Հիմա մենք ավելի թույլ վիճակում ենք: Հարկավոր է վերականգնվել: Նորից արցախցիներն են դիմադրելու, և վերականգնվելու ժամանակ հենց արցախահայությունն է տալու Հայաստանին»:

Մարգարյանի խոսքով, այս կետին մեզ հասցրեց վերջին տարիների սխալ քաղաքականությունը բոլոր ուղղություններով: «Իշխանության այն թեզը, ըստ որի՝ «այսպես թե այնպես պետք է պատերազմ լիներ», արդարացման ձև է: «Այսպես թե այնպես» պատերազմ չպետք է լիներ, եթե անգամ լիներ, պետք է շատ ավելի շուտ լիներ: Ամբողջը վարված քաղաքականության հետևանքն է, այս մեծ բեռը տանելուն պատրաստ չլինելը: Եկավ մի թիմ, որը մտածում էր, թե երևի ամեն ինչ շատ հեշտ է, ու արդյունքում հասանք այս վիճակին, որը փնթի կառավարման, պատրաստ չլինելու, մեծ-մեծ խոսելու, խնդիրների կարևորությունը չտարբերելու հետևանք է: Թերևս, համոզված էին, որ Արցախի հարցը երևի արդեն լուծված է, և իրենց միայն մնում է բանակին ելակով ապահովել: Բայց մարտահրավերները շատացան, որոնց ոչ մի դեպքում դիմակայելու պատրաստ չէին: Մենք մինչև հիմա էլ հենց այդ քաղաքականության հետևանքներն ենք տեսնում: Նշանակվում են մարդիկ, որոնք գլուխ չեն հանում այս կամ այն ոլորտից: Օրինակները բազմաթիվ են, ամենացայտունը պաշտպանության նախարարն է, բանակի վիճակը»,-ասաց քաղաքական վերլուծաբանը:

Ռուբեն Մարգարյանի կարծիքով, ամեն դեպքում, այն, որ Արցախը չի հանձնվում, ուժ է տալիս նաև ՀՀ բնակիչներին:«Այս իրողությունը մարդկանց մեջ զարթոնքի հույս է առաջացնում: Հնարավորություն ու հույս կա, որ մարդիկ ծնկած վիճակից կկանգնեն, որովհետև տեսնում են մի օրինակ, որ դիմադրելու շնորհիվ կարելի է ինչ-որ արդյունքի հասնել: Երբ Արցախը նոր էր շրջափակվել, Արցախից հնչում էին մտահոգություններ, թե խնդիրը արձագանք չի գտնում Հայաստանում: Բայց հիմա աստիճանաբար, կարծես, ստեղծվում են նոր զարթոնք ապահովելու բոլոր նախապայմանները: Իհարկե, այն շատ գործոններից է կախված: Այսօր կա ընդդիմությանն ուղղված տեղին քննադատություն, որ ակտիվ չեն, Արցախին օժանդակելու աշխատանքներ դրսում տարվում են, ներսում՝ ավելի քիչ: Ամեն դեպքում, կարծում եմ, որ, տեսնելով Արցախի շարունակվող դիմադրությունը, այստեղ էլ աստիճանաբար համախմբում կլինի՝ չնայած իշխանությունների փնթի, ներսում ջլատելու քաղաքականությանը, ինչի առումով առանձնապես ոչինչ չի փոխվել: Հենց տեսնում են, որ իրենց իշխանությանը վտանգ է սպառնում, սկսում են այդ մարդկանց հարվածել: Ամենահեշտ բանն իրականում վատատես լինելն է: Պետք է լավատես լինել ու հույս ունենալ, որ հայ ժողովուրդը նորից կկարողանա հասնել 1988-ից սկսված այն զարթոնքին, մեր հաղթանակներին»,- եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia