Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սվաստիկա. ի՞նչ է այն խորհրդանշում և ի՞նչ կապ ունի հայերի հետ

LIFE

Մենք գիտենք, որ...

Սվաստիկան եղել է հիտլերյան Գերմանիայի խորհրդանիշը և ասոցացվում է դաժանության, տանջանքների և մահվան հետ:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ այս խորհրդանիշը շատ հին պատմություն ունի: Անգամ հիմա շատ ժողովուրդների մոտ այն օգտագործվում  է և խորհրդանշում է շարժում, կյանք, արև, Աստված, բարեկեցություն և այլն:

Սվաստիկա բառը ծագում է սանսկրիտերեն սվաստի բառից, որը նշանակում է «ողջունում», «հաջողության մաղթում», սա կյանքի հավերժ վերածննդի խորհրդանիշն է: Համարվում է, որ այն ներկայացնում է գալակտիկայի պարզեցված պատկերանիշը և այլաբանորեն կազմված է փայլող աստղի պտույտի շարժման հետագծով փաթաթված, ծալված ճառագայթներից։ Պտույտը՝ ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ, այսինքն՝ դեպի աջ, կամ էլ ժամացույցի սլաքի շարժմանը հակառակ՝ դեպի ձախ։ Ավելի ուշ շրջանում կորագծերի կիրառմամբ և փայլող աստղի ճառագայթների քանակի ավելացմամբ ստեղծվել է «հավերժության» խորհրդանիշը։ Նախկինում այն տարբեր ժողովուրդների մոտ տարբեր կերպ է կոչվել: «Սվաստիկա» անվանումը առաջին անգամ 1852 թվականին օգտագործել է հայտնի ֆրանսիացի գիտնական, արևելագետ Էժեն Բուրնուֆը: 

Սվաստիկա պատկերանշանը հայտնի է եղել անգամ քարե դարում և հետագայում պատկերվել է զանազան առարկաների (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ և այլ) վրա: Տարածված է եղել համարյա բոլոր հին ժողովուրդների մոտ: Սա ավանդական խորհրդանշան է եղել Չինաստանում, հին Եգիպտոսում, վաղ քրիստոնեության մեջ: Այն կարելի է հանդիպել հին հունական կերամիկական իրերի վրա, հռոմեական մոզաիկաներում, Տրոյայի ավերակներում, արևել յան գորգերում և այլն: Չինաստանում այն հավերժության, անմահության և 10000 թվի նշան է: Օրինակ, չիներեն բարևը հնչում է որպես «10 000 տարվա կյանք», այդ իսկ պատճառով Մաո Ցզեդունի անվան մոտ սովորաբար սվաստիկա էին նկարում՝ այսինքն 10 000 տարվա կյանք ունենա: Ճապոնիայում սվաստիկան ծաղկման և երկար կյանքի խորհրդանիշ է: Անգամ խորհրդային Ռուսաստանում 1919 թվականին շրջանառության մեջ դրված 5 000 ռուբլիանոց թղթադրամների կենտրոնում մեծ սվաստիկա էր նկարված: 2017 թվականին ևս Ռուսաստանի կառավարությունը սվաստիկայի նկարով թղթադրամներ էր տպագրել: Կալմիկիայի կարմիր բանակի հեծելազորայինները իրենց գլխարկների վրա երկնագույն սվաստիկա ունեին նկարված: Մի խոսքով սվաստիկայի նկատմամբ կոմունիստները հեռուն գնացող մտքեր ունեին, բայց հրաժարվեցին դրանից, քանի որ ճիշտ գտան օգտագործել Սողոմոն թագավորի հնգաթև աստղը, քանի որ Եվրոպայում դա ոչ մեկը չէր օգտագործում (ԱՄՆ–ում, իհարկե, այն արդեն ընդունված էր): 

Արդյունքում հին ժողովուրդների այս հին նշանը ընկավ վատ մարդկանց ձեռքը: 1919 թվականին սվաստիկան՝ գերմաներեն Hakenkreuz –ը, պաշտոնապես դարձավ Գերմանական բանվորական կուսակցության խորհրդանիշը: Վերջինս հետագայում դարձավ Գերմանիայի նացիոնալ–սոցիալիստական բանվորական կուսակցություն, որն էլ Հիտլերի ղեկավարությամբ գալով իշխանության՝ սվաստիկան դարձրեց Երրորդ ռեյխի խորհրդանիշը: Իհարկե, նացիստների կատարած վայրագություններից հետո եվրոպացիների համար այն դարձավ ամենավատ բաների խորհրդանիշ: Չնայած դրան, Ասիայում, որտեղ մարդիկ քիչ բան գիտեն նացիզմի մասին, սվաստիկան շարունակում է մնալ լույսի և երջանկության խորհրդանիշ: 

Այնպես չէ, որ հայերը սվաստիկա չեն օգտագործել: Պարզվում է, որ այն Հայաստանում խորհրդանշել է Արև–աստվածը: Արև–աստվածն ու նրա խորհրդանշանները մեծ քանակությամբ պատկերված են պեղումների ժամանակ հայտնաբերված խեցեղեն իրերի վրա։ Այդպիսի բազմաթիվ իրեր են հայտնաբերվել Շիրակում, Իջևանում, Տավուշում, Լճաշենում, Գարդմանում և այլ վայրերում։ Խեցեղենի վրա արևի ամենից ավելի հաճախ հանդիպող խորհրդանշաններն են խաչն ու սվաստիկան։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia