Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

CULTURE

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ

ՍԵՐԸ

Սերը նստել էր այգու նստարանին, ճիշտ նրա դիմաց։

Սերն սկսվել էր անսպասելի, ինչպես միշտ է պատահում։

Բնական վեհերոտությունը նրան թույլ չէր տալիս մոտենալ աղջկան։

Քարացած նայում էր հրեշտակային դեմքին, կախարդական աչքերին, որոնք երբեմն-երբեմն նայում էին իրեն։ Բայց նման պահերին նա փախցնում էր հայացքը, դարձյալ բնական վեհերոտության պատճառով։ Հետո աղջիկը վեր կացավ ու քայլեց ծառուղով դեպի փողոց։

Ինքն էլ քայլեց նրա ետևից։ Անցումի մոտ մի պահ կանգ առան։ Ճանապարհը փակել էր մեքենաների անվերջ հոսանքը։ Այդ պահին ոտքից գլուխ դիտեց հրաշք աղջկան։

Ինքն էլ քայլեց նրա ետևից։ Անցումի մոտ մի պահ կանգ առան։ Ճանապարհը փակել էր մեքենաների անվերջ հոսանքը։ Այդ պահին ոտքից գլուխ դիտեց հրաշք աղջկան։

Նա էր։ Իհարկե՝ ինքն էր։ Որքան էր փնտրել նրան, հազարավորների մեջ, հազարամյակների մեջ։ Հիմա գտել էր, ու նա կհասկանա ամեն ինչ։ Նա չի կարող չհասկանալ։ Սերը... Սերն անպատասխան չի լինում։ Ու վճռեց։

- Մի րոպե Ձեզ կարելի՞ է,– շշնջաց։

- Խնդրեմ,– մեղմ ժպտաց աղջիկը։

Էլի ինչ-որ բան ասաց, որը նա չլսեց։ Միայն ձայնն էր հնչում ունկերում, ասես տասնյակ արծաթե զանգակներ էին ղողանջում։

Այո, դա նրա ձայնն էր։

Հետո, անսպասելի հարցը շանթահարեց նրան.

- Ուզո՞ւմ եք մայթն անցկացնեմ, հայրիկ։

... Ոնց էր մոռացել։ Մի՞թե պարտավոր էր հիշել անպետք մանրուքներով առլեցուն 70ամյա դատարկությանը։

Վերջին մեքենան էլ անցավ, աղջիկն էլ անցավ, իսկ բնական վեհերոտությունը թույլ չտվեց նրան անցնել մայթը

ԺԱՄԱԳՈՐԾԻ ԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ

Ժամագործի նման կանգնել ես` հարբեցող ու վայրագ, և ասում ես ինձ. «Ժամացույցդ շատ է հին, էլ հնարավոր չէ նորոգել»։

 Մեկ էլ փորձիր,– աղերսում եմ ես,– վերջին անգամ։

Խեղճանում ես դերասանին վայել վարպետությամբ։

 Գիտե՞ս, քեզ հետ ես էլ եմ ապրել ամբողջը, հիմա ծեր եմ, աչքերս վատ են տեսնում: Բայց նայիր, քեզ նման մուրացկան չեմ դարձել։ Վերցրու այդ ավերակդ ու գնա արդեն...

Եվ շրջում ես ցուցափեղկի «ժամացույց» գովազդ-ցուցանակը... և դրա հակառակ կողմում գրված է «Փակ է»։

ԵՐԱՆԻ ՀՈԳՈՎ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ

Կնոջը նայելիս նա չէր լսում բղավոցները, միայն մտածում էր, թե ինչու են կանայք ավելի հեշտ սպանում, քան տղամարդիկ...

Հետո գլխի ընկավ՝ քանի որ հենց իրենք էլ ծնում են: Գլխի ընկնելու պահը խիստ անսպասելի էր, ինքն էլ չհասկացավ, թե դա ինչծնում են: Գլխի ընկնելու պահը խիստ անսպասելի էր, ինքն էլ չհասկացավ, թե դա ինչպես պատահեց։

Եվ այս պատմությունն այսպես ավարտվեց։

Փողոցով մի հարբած մարդ անսպասելի փռշտաց ու հենց այնպես ցածրաձայն հայհոյեց։ Դեկտեմբերի 31-ին մաքուր ձյունն էր փռված հայհոյանքի տակ...

Եվ նա գնաց տուն, որ մի անհայտ տեղում էր, և այս պատմությունն էլ ավարտվեց։

ՁՅՈՒՆԵՐԻ ՀՈՎԱԶԸ

Արևը մի պահ դողաց ծառաբների արանքում ու հետ սուզվեց։ Մի վիթխարի ստվեր փակել էր արևի երեսը ու հասել երկինք։ Քիչ անց ստվերը որոշակի ձև ստացավ երկնքի մուգ ֆոնին։

Վիթխարի ծաղիկ էր, սև մշուշից ծնված, դրա թերթերը սկսվում Էին հողից։ Այդ ծաղկաթերթերը սև վիթխարի ժանիքների նման Էին։

Անտառից դուրս խոտածածկ զառիվեր լանջեր էին, ավելի վեր սառցադաշտն էր անսահման: Հենց այստեղ՝ մարգագետնի ու սառցադաշտի միջև կանգնել Էր Ջանտուգանյան պատանին՝ ոտքերը սառցադաշտի մեջ, գլուխն արևին հենած, կապույտ ձեռքով ամուր սեղմում էր մահաբույր, գիշատիչ ծաղկի ցողունը: Նա զսպեց ցնցվող ծաղիկն ու ճանապարհ տվեց։

Սառցադաշտի վրա շատերն էին բարևում ու ստվերի պես անցնում կողքից։

Ավելի վեր լեռնագագաթն էր, սև ու խավար, ժայռակերտ, կապույտ սառույցի օվկիանոսում վեր ցցված։ Լեռնագագաթին, ևս մի, քայլ դեպի վեր, գլխով սուզվեց ոսկե արևի մեջ, որ երկնքի կեսն էր բռնել ու ալեկոծվում էր։

Եթե գագաթից ցած նայեր... նայեց:

Իհարկե, ցածում, լեռան հակառակ կողմից Շխելդայի պառավ վհուկն էր։ Ձյուների վրա միայն գլուխն էր երևում։ Շխելդայի պառավը երախը բաց նայում էր իրեն՝ վերին ժանիքները խրած երկրի մեջ, մինչև երկրային անհունություն, ստորին ժանիքները երկնքի կապույտում։ Ուսերի վրայով սև լեռնագնացներ էին մագլցում...

Նա մեջքը հենեց արևի ոսկե պատին ու հասկացավ, որ ինքն արդեն ձյուների հովազ Է։

ՄԻԱՅՆԱԿ ՈՒ ՎԻԹԽԱՐԻ

Եվս տասը քայլ և գագաթին էր: Նա սառցահատը խրեց ձյան մեջ, քարակույտից դուրս քաշեց հին նամակը և դրեց գրպանը, ապա իր նամակը դրեց նույն տուփի մեջ ու տեղադրեց քարակույտի տակ: Այս երկուսն ապացույց Էին, որ գագաթը նվաճված է, մեկն այստեղի ապացույցն էր, մյուսը՝ ներքևում ապրող մարդկանց...

Նա պտտվեց տեղում ու դանդաղորեն դիտեց իրենից ցած փռված ողջ աշխարհը, որի տանիքին, ահա, կանգնած էր ինքը։

Անսահման շարքերով ձյունապատ լեռնաշղթաներ, խորունկ ձորեր, ծովատարած անտառներ ու սքանչելի կանաչ հովիտներ, գետեր արծաթափայլ ու լճեր կապույտ... Կապույտ երկինքներ ու միայնակ վիթխարի արեգակ...

Հիմա պիտի իջներ ցած, ու գիտեր, որ ամենավտանգավորը վայրէջքն է... Շատերը հենց վայրէջքին են զոհվում... Բայց նա չէր մեռնելու։

Եվ լքելով նվաճված գագաթը՝ արդեն անմահ Աստծու նման քայլեց ցած, արդեն անսահման ստորոտները նվաճելու...Եվ հենց այդպես էլ Նա մնաց լեռներում։

ՎԱՐՈՒԺԱՆ ՂԱԶԱՆՉՅԱՆ

 

ՎԻՅՈՆԻՆ

Օ՜, պոետներ, պոետներ՝

Անցյալ, ներկա և գալիք.

Ձեր հույզերի օվկիանում

Զուր է թվում ամեն ճիգ:

Ձեր տողերում այնքան շատ

Տառապանք կա ու թախիծ,

Որ կարդալիս՝ ակամա

Ինքդ քո մեղքն ես գալիս:

Իսկ ես Վիյոնն եմ, Վիյոնը՝

Պոետ, գող ու խաղանենգ.

Եվ հարսնացուն իմ՝ պարանը,

Ինձ շատ երկար չխանդեց:

Օ՜ պոետներ, պոետներ՝

Լրջախոհ ու նվաղուն:

Ձեր տողերում միայնակ

Թիթեռներ են բաբախում.

 

Եվ աստղերը երկնքից

Կարոտից ցած են նետվում.

Ու ծովերի հատակին

Մարգարիտներ են դառնում:

Իսկ ես Վիյոնն եմ, Վիյոնը՝

Ազնվական, շրջմոլիկ.

Ագռավները ծանր ու մեծ

Արին շքեղ հարսանիք:

Օ՜, պոետներ, բայց ինչո՞ւ

Ձեր տողերը կարդալիս

Հաճախ գինու ու հարդի

Մգլած բուրմունք է գալիս.

Եվ գեղեցիկ բառերի

Հոգնեցուցիչ շքերթում

Տառապանքն ու սերը ձեր

Խամաճիկներ են թվում:

 

 

Իսկ ես Վիյոնն եմ, Վիյոնը՝

Ազատաբաղձ, ամբարիշտ,

Ես հեգնեցի իմ մահը,

Մահը հեգնեց ինձ ընդմիշտ:

ԱՐԿԱԾ

Արքա, պոետ ու գեղուհի,

Գալիս ու անցնում են,

Ամեն հերոս իր դարն ունի,

Հետո` լռություն է.

Մի կյանք է, որ տրվում է մեզ,

Ապրիր որպես արկած.

Հավերժությունը պահի մեջ է,

Հավերժն էլ` պահ է անկասկած.

Պոետ լինես, թե տիրակալ,

Բոլորը հյուր են,

Ժամանակի անձավներում

Վարդերն անբույր են...

ԱՐՎԵՍՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ

Ես տերևն էի,

Ու քամունն էի:

Ինչո՞ւ ինձ տուն տարար:

Քամին ուժեղ, բարի,

Ու ես թեթև, թեթև,

Անհոգ ճախրում էի,

Ինչպես սիրուն թիթեռ:

Ինձ պոկեցիր քամուց,

Կրծքիդ սեղմած տարար,

Տարար բույնդ տաքուկ,

Որպես մի թանկ ավար:

Ու տենչացիր, որ ես

Մոռանամ քո գրկում,

Որ ճախրել եմ հպարտ,

Որ եղել եմ վերում:

Բայց ես քամունն էի...

Ու թե կանչի նա ինձ,

Էլի թևեր առած

Ես կսուրամ երկինք:

ՕՎՍԱՆՆԱ ՍԻՐՈՒՆ

Պարզվում է՝ միայն սերը

բավարար հենարան չէ

մուտք գործելու համար

հասուն այրերի աշխարհը:

Դե՛, ուրեմն, վազի՛ր,

վազի՛ր, տղա՛.

Վազի՛ր, եթե ուզում ես հասնել:

Վազի՛ր, եթե անգամ

Ոչինչ չես ուզում:

Վազի՛ր և աշխատի՛ր

ոչինչ սրտիդ մոտ չընդունել,

որովհետև ամեն ինչ,

ամեն, ամեն ինչ կորցնելու ես...

...Եվ միայն սերն է քո գլխի վերև

ծածանվելու որպես դրոշ,

և միայն սերն է որպես դրոշ

ծածկելու քո հոգնած ու վիրավոր մարմինը

քո զավակների աչքերի մեջ:

***

Ես՝ պոետ ու հայ

Եվ խաղամոլ նաև

Որպես միակ,

Վերջին խաղագումար

Կնետեմ կյանքն իմ

Բախտի նժարին՝

Սուլելով անհոգ,

Տխուր եղանակ:

Ու թե հաղթեմ՝ ուրեմն

Կեցցե՛ պոեզիան

Ու ժողովուրդն իմ.

Իսկ թե պարտվեմ...

Դարձյալ և միշտ

Կեցցե՛ պոեզիան

Եվ ժողովուրդն իմ.

Քանզի՝

Վաղը կելնի մեկ ուրիշը

Ու կասի՝

Ես՝ պոետ ու հայ,

Եկել եմ, որ հաստատեմ՝

Հավերժի հոմանիշներն են

Պոեզիան ու Հայաստանը:

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia